Պատերազմի ավարտից 4 օր առաջ օդը լրիվ փակվել էր․ բեկում էր տեղի ունեցել, ու պատերազմը հենց այդ պատճառով էլ կանգնեց

Պատերազմի ավարտից 4 օր առաջ օդը լրիվ փակվել էր․ բեկում էր տեղի ունեցել, ու պատերազմը հենց այդ պատճառով էլ կանգնեց

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատերազմում պարտություն կրելու հանգամանքներին: 

Իր խոսքում՝ նա անդրադարձավ այն խոսակցություններին, որ կամավորները քիչ են եղել, և շատերը հրաժարվել են զինվորական ծառայություն մատուցելուց, նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ զինկոմիսարիատներում հազարավոր գրանցված անձիք են եղել: Ինչպես նաև, նրա համոզմամբ Հայաստանում պատերազմի վերջին օրերին չի եղել նաև զենքի խնդիր:

«Ռուսաստանի մեր գործընկերները նշել են, որ Հայաստանին մատակարարել են այն ամենը ինչ որ Փաշինյանը խնդրել է: Փաշինյանը ասում է՝ ինչ որ «բլոկադայի» մեջ են գտնվել ինքնաթիռները չեն հասել, սուտ է ասում, բոլորը գիտեն, որ վերջին օրերին անընդհատ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ են իջել: Ավելին, ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը կատարել է իր վրա վերցրած ամբողջ պարտականությունները: Ռուսները ասում են՝ ինչ խնդրել եք, նա էլ տվել ենք, բա ո՞նց եղավ, որ սպառազինության խնդիր առաջացավ: Մենք չենք հաղթել և չէին կարող հաղթել, քանի որ իշխանությունը դա չէր ուզում, նրան դրա հակառակն էր պետք և պարզապես պարտվել չէին ուզում իրենց պետք էր այն ինչ տեղի ունեցավ: Իսկ տեղի է ունեցել հետևյալը Արցախ չկա: Արցախը ոչ մի ստատուս չունի, այն հիմա Ադրբեջանի տարածք է, որտեղ դեռևս կան ռուս խաղաղապահներ»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձել է կանգնեցնել պատերազմը առաջին օրերին միջնորդական առաջարկներ ներկայացնելով՝ 5 հետո երկու շրջան:

«Ինձ համար ոչ մի շրջան հանձնելը ընդունելի չէ: Ես համարում եմ, որ բոլորս պետք է մեռնենք ամեն քառակուսի մետրի համար, բայց առաջարկներ արվել են և մերժվել են, ընդհուպ որևէ առաջարկ քննարկելը ուշ էր:

Պատերազմի ավարտից 4 օր առաջ Ռուսաստանից մատակարարվող զենքի օգնությամբ օդը լրիվ փակվել էր և որևէ ԱԹՍ չէր կարողանում մտնել Արցախ և մենք դա մեր մաշկի վրա զգացինք: Բեկում էր տեղի ունեցել ու պատերազմը հենց այդ պատճառով էլ կանգնեց, որովհետև ադրբեջանցինեը էլ չէին կարում հաղթեին: Պատերազմը կանգնել էր, որովհետև Ադրբեջանն էր սպառվել, ոչ թե Հայաստանը»,- նշեց նա:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ