Հաջորդ հանրահավաքը վաղը՝ ժամը 16-ին է՝ Ազատության հրապարակում

Հաջորդ հանրահավաքը վաղը՝ ժամը 16-ին է՝ Ազատության հրապարակում

Մեզ խաբել են, անընդհատ պահել են կեղծիքի մեջ, բաներ են ասել, ուրիշ բան կատարել են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված բողոքի երթից հետո Ազատության հրաժարակում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Ստեղծեցին վիրտուալ աշխարհ, որտեղ մենք հաղթում էինք, եւ ւիրական աշխարհ, որտեղ մենք պարտվեցինք: Սրա մեղավորը մի մարդ է, դա Նիկոլն է: Ուրիշ մարդ թող չփնտրի:  Դուք քեզ համարում էիր գերագույն գլխավոր հրամանատար, երբ պետք էր հրամաններ էիր տալիս, իսկ երբ գալիս է պատասխան տալու պահը պարտության համար դու փախչում ես, փնտրում ես ուրիշ պատասխանատուներ: Չի ստացվելու, ժողովուրդը կույր չի:

Եթե թողնենք Նիկոլը շարունակի այս սուտը, մենք Հայաստան չենք ունենալու: Մենք հավաքվել ենք այստեղ, որ ցույց տանք, որ էստեղ է ժողովուրդը, որին դու խաբեցիր: Ինչ իրավունք ունեք դուք եւ Արայիկ Հարությունյանը խոսել ազնվությունից, արդարությունից, երբ որ դուք ոտնահարել եք Արցախի Սահմանադրությունը: Արայիկ Հարությունյան, դու օր առաջ իրավունք չունես այդտեղ լինելու,  որովհետեւ դու այն նախագահն ես, որը քո իսկ ձեւավորված հանրապետությունը ի չիք դարձրեցիր, Սահմանադրությունը ոտնակոխ արեցիր: Ինչ ես էստեղից հրահանգներ ես ստանում ու պապից ավելի պապական Նիկոլ ես պաշտպանում:

Ո՞ր ղարաբաղցին կվերադառնա Ղարաբաղ, եթե Ղարաբաղը մնացել է թուրքի լծի տակ: Շուշիում նամազ են հնչեցնում, վարձկաններն էնտեղ իրենց խրախճանքն են անում, ջիհադիստներ, ահաբեկիչներ: Մեր կռիվը մեր սրբությունների համար է»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ մեծ վերք է հասցրել մեր ժողովրդին, մեր արժանապատվությանը:

«Չի ներվելու դա, ինչ էլ անի, քանի հոգու էլ բանտարկի: Էս մարդը հոգեկան անհավասարակշիռ է, նա կարող է այս ամենը չհասկանալ, դրա համար մեր պայքարը կորղ է լինել երկարատեւ: Պատրաստվեք դրան, մենք պետք է այս հրապարակը լցնենք ժողովրդով, որպեսզի մեր գործը սահուն ձեւով հանգուցալուծվի:

Ազգային ժողովը տեսնելով այս հրապարակի պահանջը պետք է օր առաջ վարչապետի պաշտոնանկությունը կատարի: Մենք պետք էկարողանանք  Արցախը հայկական պահել եւ դա հնարավոր է»:

Արմեն ռուստամյանն իր խոսքի վերջում տեղեկացրեց, որ վաղը կրկին հանրահավաք են կազմակերպելու Ազատության հրապարակում ժամը 16-ին:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ