«ՔՊ»-ի գրասենյակից զենք ու զինվորական համազգեստ են բաժանել իրենց սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին․ Տոնոյան

«ՔՊ»-ի գրասենյակից զենք ու զինվորական համազգեստ են բաժանել իրենց սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին․ Տոնոյան

Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ նախատեսված գործողությունների ընթացքում սադրումներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցված իշխանությունների կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իվետա Տոնոյանը:

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ ու զենք է բաժանվել իշխանությունների սիրելի օլիգարխներին անվտանգության աշխատակիցներին, «Իմ քայլի», ՔՊ-ի համակիրներին, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացնեն մեր կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ընթացքում»,-ասաց նա:

«Նիկոլ Փաշինյանը դեռևս հեղափոխության օրերից էր ապացուցել, որ անցնում է զինվորական համազգեստի վրայով, պղծում է այն, երբ ֆեյք ռոբերտ աբաջյանի պապիկներ էին շրջանառության մեջ դրվում:

Նրանց համար չկա սրբություն, բայց մի պղծեք զինվորականի, ազատամարտիկի արժանապատվությունը:

Դիմում եմ նրանց, ովքեր զենք են ստացել, մի շրջեք այն ժողովրդի դեմ: Ժողովրդի ցասումը լինելու է անկառավարելի, ունենալու է շատ վտանգավոր հետևանքներ:

Ես հասկանում եմ, որ Փաշինյանը հավասար մրցակից չունի մարդկանց միմյանց դեմ հանելու հարցում, բայց սպասելիքներ ունեմ մարդկանցից, մենք ձեր թշնամիները չենք»։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ