Ես և «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը երեկ մեր անունից հրապարակված հայտարարությունից տեղյակ չենք եղել․ Սոֆյա Հովսեփյան

Ես և «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը երեկ մեր անունից հրապարակված հայտարարությունից տեղյակ չենք եղել․ Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու խմբակցության պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից։

Նշենք, որ Նարինե Արզումանյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը և Սոֆյա Հովսեփյանին հարցադրում արել, թե արդյոք պատգամավորը ստորագրել է դրա տակ՝ նշելով, որ կարևոր է պատասխանն անձամբ պատգամավորից լսել։

Սրան ի պատասխան Սոֆյա Հովսեփյանը գրել է․ «Արմինե ջան, ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ, մնացածը հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա մեծամասնությունը»։

Նշենք, որ հայտարարությունում ասվում է, որ Արցախի շուրջ ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:

«Իմ Քայլը խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը»,– ասվում էր հայտարարությունում։
Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ