Փաշինյանը մինչև ժամը 24։00 հրաժարական տալու հնարավորություն եւ ժամկետ ունի. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը մինչև ժամը 24։00 հրաժարական տալու հնարավորություն եւ ժամկետ ունի. Իշխան Սաղաթելյան

Արտահերթ նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել եւ մենք հույս ունենք, որ «Իմ քայլի» պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը եւ այսօր մինչեւ ժամը 12-ը կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մինչեւ ժամը 24.00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն եւ ժամկետ ենք սահմանում, ինչպես նաեւ ԱԺ արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Եթե մինչեւ 24.00-ն այդ երկու գործողություններից որեւէ մեկը տեղի չունենա, մենք 12.30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր  վաղվա գործողությունների ծրագիրը եւ մինչեւ երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի հեռացման հարցը:
 
Ես վստահ եմ մեր հայրենակիցների արժանապատիվ կեցվածքի եւ վճռականության վրա: Ես վստահ եմ, որ մինչեւ առավոտ կարող ենք մնալ այստեղ, վստահ եմ, որ 88 պատգամավորներին հատ-հատ բերման կենթարկենք, վստահ եմ, որ եթե մենք հիմա կոչ անենք, ամբողջ հանրապետությունում կսկսվի  անհնազանդության շարժում: Այդ ամենում վստահ լինելով, ենք այս պահին այդ քայլերին չենք դիմում: 88 պատգամավորներին կոչ ենք անում մինչեւ ժամը 12-ը գալ աշխատավայր կամ Նիկոլ Փաշինյանը հանդես գա հրաժարականի տեքստով»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ իրենք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ձերբակալությունների. «Գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է, Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է: ՀՅԴ-ից Աշոտ Սիմոնյանին ձերբակալել էին: Այս գիշեր փորձեր են անելու նման քայլերի գնալ, բայց դա արդեն խիստ ճակատագրական կլինի գործող իշխանության համար: Ես մեր ոստիկանությանը, ԱԱԾ-ին կոչ եմ անում, մենք կարող էինք վերցնել Ազգային ժողովը, երեք ժամ առաջ վերցնել կառավարությունը, գնայինք անհնազանդությունների: Չենք արել, որովհետեւ մեզ պետք է անցնցում, շատ արագ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Մենք թույլ չենք տալու, որ Երեւանում արյուն թափվի: Նիկոլը պետք է դա հասկանա եւ գլուխը կախ հեռանա: Մենք պետք է փորձենք մինչեւ վաղը ժամը 3-ը այս հարցը լուծել, ստեղծել ազգային կատռվարություն եւ վերադարձնել մեր կորցրածը»,-ասաց նա:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ