Հիմա թշնամին կարողացել է մտնել ու տիրանալ, սակայն սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում

Հիմա թշնամին կարողացել է մտնել ու տիրանալ, սակայն սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում

168.am-ի հետ զրույցում  Վահրամ Պողոսյանն ասել էր, որ էջը չեն կոտրել և գրառումն էլ ինքն է կատարել։

168.am-ը զրուցեց այս թեմայի հետ կապված զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, այս պահին Շուշիիում ի՞նչ իրավիճակ  է։

– Այն, ինչ գրել է Վահրամ Պողոսյանը և այն, ինչ գրել եմ ես, երկուսն էլ ճշմարտություն է և համապատասխանում են իրականությանը։ Շուշին թատերաբեմ է, ես ասել եմ, չէ՞, Ձեզ, չեմ խաբել, չէ՞։ Իսկ «թատերաբեմ» նշանակում է, որ այնտեղ ընթանում են մարտեր, կապ չունի՝ ինչ մարտեր, ինչ է աշխատում։ Հիմա թշնամին կարողացել է մտնել ու տիրանալ, սակայն սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում։

– Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ չէ։

– Այո, շատ ցավալի է, սա ամենավատ օրն է իմ կյանքի, բայց այդպես է, և ոչ միայն իմ, այլև նրանց, ովքեր այստեղ են, դրսում են։

– Իսկ եթե ռազմական գործողություններն ընթանում են և ամեն ինչ կորած չէ, ինչո՞ւ է Վահրամ Պողոսյանը նման գրառում կատարում։

– Ի՞նչ անենք, խաբե՞նք ժողովրդին, ժողովուրդը պետք է հասկանա այս ամենի կարևորությունը, Ստեփանակերտի ճակատագիրը պետք է փրկենք։ Ի՞նչ անենք, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք, ուզում եք ասենք՝ Բաքուն էլ է մերը։ Իրականությունը չպետք է աղավաղենք, կենացներով չպետք է խաբենք ու ժողովուրդը չիմանա՝ ինչ է  անելու։ Ստեփանակերտը կանգնած է։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ