Մարտերն այս պահին ընթանում են Շուշիի ներսում եւ շրջակայքում․ հստակ ասել, թե ում ձեռքին էր նախաձեռնությունը՝ դժվար է

Մարտերն այս պահին ընթանում են Շուշիի ներսում եւ շրջակայքում․ հստակ ասել, թե ում ձեռքին էր նախաձեռնությունը՝ դժվար է

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում եւ Շուշիի շրջակայքում, մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու եւ որոշ դիրքերում, որտեղ հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու եւ վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ։ Այս մասին Հանրային ՀԸ  «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմա բարդ է ասելը, թե ով է վերահսկում իրավիճակը։ Վաղ առավոտից, ամբողջ ցերեկը համառ մարտեր են եղել, հստակ ասել, թե ում ձեռքին էր նախաձեռնությունը՝ դժվար է, երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով են ներթափանցել քաղաք, մերոնք վերախմբավորում կատարելով՝ դրանց չեզոքացնելու գործողություններ են արել։ 

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 08 Նոյեմբերի 2020 21:21

ԼՐԱՀՈՍ