Այս պահին մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում․ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյան

Այս պահին մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում․ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյան

Շուշիում մարտերը շարունակվում են. մաքրման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Գիշերը ռմբակոծվել է մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «Պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։

Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում։

Քաղաքապետը չի կասկածում Շուշին ոչ միայն հայկական է մնալու, այլեւ վերականգնվելու է կայծակնային արագությամբ. «Աստված առաջ Շուշին սարքվելու է, այն պատմության մեջ եղել է»։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ