Վերջնականապես զզվելով Փաշինյան-Պուտին սիրախաղից՝ Արևմուտքը Փաշինյանի դոսյեն փոխանցեց Թուրքիային

Վերջնականապես զզվելով Փաշինյան-Պուտին սիրախաղից՝ Արևմուտքը Փաշինյանի դոսյեն փոխանցեց Թուրքիային

«Հայկական հեղափոխությամբ» հիացած Արեւմուտքը կարճ ժամանակ անց հասկացավ, թե ինչ է կատարվել, բայց գնացքը, ինչպես ասում են, գնացել էր, իսկ մինչեւ ուղնուծուծը ռուսալեզ Փաշինյանն էլ խրոխտ ելույթներ էր ունենում արեւմտյան մայրաքաղաքներում, զավեշտալի ընդունելություններ կազմակերպում արեւմտյան ղեկավարների համար՝ Երեւանում:

Արեւմուտքն ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ իր հովանավորած «հեղափոխության» գլուխ անցած Նիկոլն սկսեց բացվել ու ղարաբաղյան հարցի կարգավորման «սեփական» ծրագիրը ներկայացնել: Ապշած էին բոլորը՝ թե՛ ռուսները, որ Լավրովի պլանն էին մտմտում, թե՛ Արեւմուտքն ու Լոնդոնը, որոնց հետաքրքրում էր իրենց խողովակաշարերի անվտանգությունը, թե՛ Իրանն ու Չինաստանը, որոնց համար Հայաստան-Արցախը դարպաս էր դեպի Եվրոպա, եւ թե՛ մենք՝ հայերս: Ինչպիսի՞ հոգեզմայլանք էր մեզ համար «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը, թեկուզ Նիկոլի ճղճղան կատարմամբ:

Արեւմուտքին, սակայն, վերջնականապես զզվեցրեց Փաշինյան-Պուտին անսքող սիրախաղը, եւ հայտնի ուժերը «շրխկացրին» թակարդը Փաշինյանի շուրջ՝ վերջինիս դոսյեն, փոխանցելով Թուրքիային, որն էլ իր հերթին չհապաղեց Ռուսաստանին կանգնեցնել կատարված փաստի առաջ: 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում հաստատվեց միանգամայն նոր «ստատուս քվո»՝ թե՛ պետական սահմանների, թե՛ ազդեցության գոտիների եւ թե՛ հիմնական խաղացողների առումով: Խնդիրը, ինչպես ասում են, լուծվեց «սիրիական» սցենարով՝ բոլորը գոհ են, բացի Հայաստանից. Ադրբեջանը մի բան էլ ավելիով հետ ստացավ տարածքները, Ռուսաստանը կարողացավ ամրապնդել իր իշխանությունը թուլացած Հայաստանում եւ Արցախում, արեւմտյան խողովակաշարերն ապահովագրվեցին առնվազն հայկական կողմի հնարավոր «դիվերսիաներից», հեռանկար բացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային հաստատուն կապի եւ պանթուրանական նկրտումների համար, մեր տարածաշրջանով երբեւէ դեպի Եվրոպա անվտանգ ճանապարհ ունենալու հույսեր ստացան Չինաստանն ու Իրանը, բայց արդեն ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի թողտվության եւ բարի կամքի շնորհիվ:

Ի՞նչ է սպասվում Նիկոլին թուրք-ադրբեջանական գերության մեջ: Փայլուն ապագա, փող, փառահեղ կյանք՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հաշվին: Բավական է Փաշինյանը փորձի ազատվել Թուրքիայի կապանքներից, կանգնել Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին, եւ նրա համար ամեն ինչ կվերջանա:

Փաշինյանը, ըստ էության, Հայաստանի այն ղեկավարն է ճակատագրով, որին երկար էին սպասել մեր դարավոր թշնամիները: Ահա թե ինչու ոչ մի պարագայում չի կարելի բացառել, որ նրա վերջին հաղթանակն ԱԺ արտահերթ ընտրություններում մեծապես պայմանավորված է նաեւ թուրք-ադրբեջանական գործոնով: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատահաբար չնախազգուշացրեց, որ այս ընտրությունները լինելու են ամենախայտառակը Հայաստանի Հանրապետության կյանքում: Այդպես էլ կա: Սուտ են այն պնդումները, թե հայ ժողովուրդը ձայն տվեց կապիտուլյանտ, ազգադավ, դավաճան, հողատու, ստահակ, ստոր եւ խաբեբա իշխանությանը: Նման բան լինել ուղղակի չէր կարող, եթե չկեղծվեին ընտրության արդյունքները:

Փաշինյանը դեռ երկար կարող է մնալ իշխանության, այնքան, որքան կպահանջեն օտարների շահերը, գուցե նաեւ այնքան, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, չի վերանա քարտեզի երեսից: Իսկ ամենացավալին էլ այն է, որ կաշխատեն Փաշինյանին իշխանության գլխին պահել նաեւ հայկական այն շրջանակները, որոնք վստահ են, որ Թուրքիային փոխանցված Փաշինյանի դոսյեում իրենց մասին էլ հետաքրքիր տեղեկություններ կան:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 09 Հուլիսի 2021 22:01