Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ֊ից

Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ֊ից

Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից ՀԱՊԿ-ը հերթական անգամ ՀՀ-ին միայնակ թողեց թշնամի պետությունների դեմ պայքարում:

Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունում կային պնդումներ, որոնք չեն համապատախսանում իրականությանը։ Մասնավորապես, Զասը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, թե սահմանին կրակոցներ չկան, սակայն իրականությունն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ՝ Գեղարքունիքի մարզի հատվածում՝ Վերին Շորժա գյուղի սահմանին, մայիսի 25-ին պայմանագրային զինծառայող է զոհվել թշնամու արձակած կրակահերթից: Մայիսի 27-ին էլ 6 հոգի գերեվարվել է Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածում։ Թշնամական պետության զինված ուժերի ներկայացուցիչները հաճախակի խոչընդոտում են նաև ՀՀ քաղաքացիներին գյուղատնտեսական աշխատանքներին:

ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, օրեր շարունակ չէին դատապարտում Ադրբեջանի զորքերի ներխուժումը ՀՀ տարածք: Փոխարենը արևմտյան երկրները դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, այն որակեցին սադրանք և պահանջեցին լքել ՀՀ սուվերեն տարածքը:

ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին չաջակցող դիրքորոշման ֆոնին հիշարժան է դառնում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասի կապերն Ադրբեջանի հետ: Ստանիսլավ Զասը 1985 թվականին ավարտել է Ադրբեջանի համազորային ռազմական ուսումնարանը, որից հետո շուրջ տասը տարի ապրել է Ադրբեջանում: Զասը 2015-ին նշանակվել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նա համարվել է Բելառուսի և Ադրբեջանի սերտ գործակցության ամենաակտիվ գործիչներից: 2017 թվականին Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ Զասը հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության քայլեր իրականացնելու համար: 2018 թվականին էլ Մինսկում Ստանիսլավ Զասի և Ալիևի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսկերովի հանդիպումից հետո ռուսական մամուլը գրեց, որ Ադրբեջանը Բելառուսի հետ կնքել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» հեռահար հրթիռային զինատեսակի ձեռքբերման առաջին պայմանագիրը:

ՀԱՊԿ-ի մերժողական պատասխանից հետո գնդակն այժմ ՀՀ կառավարության դաշտում է: Թե հետագա համագործակցության ինչպիսի քայլեր կմշակվեն, պաշտոնական Երևանը դեռ չի պարզաբանում: Սակայն ուշագրավ է, որ ԱՄՆ-ն Հայաստանում իր դեսպանի մակարդակով հայտարարում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը խոչընդոտում է ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացմանը, իսկ Երևանը զուգահեռ Մոսկվայի հետ քննարկում է Հայաստանում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման հարցը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Rate this item
(0 votes)