Ղարաբաղի հարցը լուծված է, և վերջ․ Ալիև

Ղարաբաղի հարցը լուծված է, և վերջ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Այս մասին գրում է minval.az կայքը:

«Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն ՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ», - Թերթ.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա»: «Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ կարիք չկա վերադառնալ այս հարցին: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրն Է»,-ասել է Ալիևը:

«Եթե հակամարտությունը լուծված չէ, ապա ինչպե՞ս պետք է լուծվի: Ստացվում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը կորցրե՞լ է իր ուժը: Ես պարզապես չեմ կարող սա հասկանալ: Նոյեմբերի 10-ին փաստաթուղթ է ստորագրվել հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սա հրադադարի փաստաթուղթ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել այն: Թող բացեն և տեսնեն, թե քանի հոդված կա այս փաստաթղթում: Հրադադարի մասին միայն 1 կետում է գրված»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ փաստաթուղթը պարունակում է նաև կետեր՝ կապված կոմունիկացիոն ուղիների բացման հետ: «Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ի՞նչ հաղորդակցության մասին կարող է խոսք լինել: Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ինչո՞ւ են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները հանդիպում ունենում, ինչի՞ շուրջ են պայմանավորվում»,-ասել է Ալիևը:

NICOVID-18. 2018թ.-ից այս վիրուսը քանդեց մեր երկիրը, զրկեց մեզ հայրենիքից ու հաղթանակից

NICOVID-18. 2018թ.-ից այս վիրուսը քանդեց մեր երկիրը, զրկեց մեզ հայրենիքից ու հաղթանակից

Ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի

Ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի

Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ Արման Թաթոյանի հետ «ռազբորկա» անելու

Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ Արման Թաթոյանի հետ «ռազբորկա» անելու

Շուշին Ադրբեջան է․ Իմքայլական պատգամավոր

Շուշին Ադրբեջան է․ Իմքայլական պատգամավոր

Կոտորեց ժողովրդին, հիմա էլ հայտարարում է՝ ով Շուշիի անունը տա, հարկերը բարձրացնելու է․ Շաբո պապի

Կոտորեց ժողովրդին, հիմա էլ հայտարարում է՝ ով Շուշիի անունը տա, հարկերը բարձրացնելու է․ Շաբո պապի

Այսօր ես ու Աննան էլ պատվաստվեցիք կորոնովիրուսի դեմ

Այսօր ես ու Աննան էլ պատվաստվեցիք կորոնովիրուսի դեմ

Ես Վարչապետի տղայի հետ ՔԻՓ եմ

Ես Վարչապետի տղայի հետ ՔԻՓ եմ

Գոհար Ավետիսյան․ Թիթեռ դառնալու մասին երազող թրթուրը

Գոհար Ավետիսյան․ Թիթեռ դառնալու մասին երազող թրթուրը

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Rate this item
(0 votes)