Ստեղծվում է 2 բևեռ՝ Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ու ԱՄՆ-Չինաստան-Իրան. Սա լրջագույն իրադարձություն է, ու մենք սրա կիզակետում ենք

Ստեղծվում է 2 բևեռ՝ Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ու ԱՄՆ-Չինաստան-Իրան. Սա լրջագույն իրադարձություն է, ու մենք սրա կիզակետում ենք

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձեր կարևորագույն թեմաները մի շատ փոքր ու անկարևոր թեմայով շեղեմ:

Անցած տարվա համեմատ էս տարվա մարտին Սաուդյան Արաբիայի իմպորտը Թուրքիայից կրճատվել է 93.7%-ով!! Այսինքն, սաուդիտներն ըստ էության դադարեցնում են տնտեսական հարաբերությունները թուրքերի հետ:

Դրան զուգահեռ Սաուդյան ԱԳՆ-ի քաղաքական պլանավորման վարչության պետը հայտարարում է, որ հույսեր կան Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու:

Երկու երկրները խզել էին դիպլոմատիկ հարաբերությունները 5 տարի առաջ, մոտավորապես, երբ Յեմենի տարածքի իրանական ՍԿԱԴ-երը սկսեցին ընկնել սաուդիտների վրա: Ընդ որում, նույն պաշտոնյան ընդգծեց, որ սա Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների առաջընթացի հետ է կապված:

Ընդհանուր առմամբ սա նշանակում է, որ ստեղծվում է երկու բևեռ՝ Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ու ԱՄՆ-Չինաստան-Իրան: Սա վերջին 500 տարվա աշխարհաքաղաքական լրջագույն իրադարձությունն է: Ու մենք սրա կիզակետում ենք:

Ավելի կոնկրետ ասեմ՝ շուտով Հայաստանում սկսվելու է Սյունիքը տարանջատելու պրոպագանդան, բուն Հայաստանի հետ էդ քարոզը որևէ կապ չի ունենա: Մենք կամ դրա դեմը կառնենք կամ վերջ»:

»

Rate this item
(0 votes)