Ես որոշել էի, որ, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով, մենք պետք է հասնենք հրադադարի

Ես որոշել էի, որ, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով, մենք պետք է հասնենք հրադադարի

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկել րոպեներ առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաինյանը՝ հիշեցնելով հրադադարի վերաբերյալ երեք հայտնի հայտարարությունները:

Նա հիշեցրեց, որ բոլոր դեպքերում Ադրբեջանը չի պահպանել հրադադարի ռեժիմը:

Խոսելով հոկտեմբերի 19-ի ու դրանից հետո տեղի ունեցածի մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի, ԶՈՒ ԳՇ-ի հետ՝ ինքը որոշել է, որ պետք է որոշակի այո նաև ծանր զիջումների ճանապարհով հասնել հրադադարի. «Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԺ նիստ, որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Նիստին մասնակցել են նաև ընդդիմադիրները, որոնց ասել եմ, որ հրավիրել եմ նրանց տեղեկացնելու համար, ոչ թե պատասխանատվություն կիսելու համար:

Այն ժամանակ ես չէի կարող հրապարակային հայտարարություն անել տեղի ունեցողի վերաբերյալ, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդուներ մեր առաջարկը, ընդհանուր իրադրության վրա դրական չէին ազդելու: ԱԽ նիստին մասնակցել են նաև նախագահն ու Կաթողիկոսը:

Նույնը օրը հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ու ներկայացրել, թե ինչ է տեղի ունենում:

Դրանից հետո ես զանգել եմ ՌԴ նախագահին ու ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որը նախկինում էլ ՀՀ-ին առաջադրված է եղել միջնորդների կողմից: Մենք մանրամասն քննարկում ենք ունեցել Պուտինի հետ:

Մենք արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ նույն կերպ ենք ձևակերպում կամ ունենք ընդհանուր ձևակերպում իրադրության հաղթահարման համար: Այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել:

Ես ասել եմ, ադրբեջանցիների ներքին տեղահանվածների հարց է եղել Լեռնային Ղարաբաղ: Մենք ասել ենք, որ մենք այդ հարցի հետ առարկություն չունենք ու չենք ունենա, եթե հարցն ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ:

Դրանից հետո ՌԴ նախագահն ունեցել է խոսակցություն Ալիևի հետ: Արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանը չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեջ պահանջը, պահանջում է որպեսզի ներքին տեղահանվածների վերադարձի հարցը չկապվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ:

Նաև մի նոր դետալ կա, որի մասին ես նախկինում չեմ ասել: Նաև ակնկարկ է եղել, որ ոչ թե պետք է լինի 5+2 տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»:

Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը պատերազմից առաջ էլ ընթացքում էլ չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը. «Սա եղել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»:

Rate this item
(0 votes)