Թալիշի զորամասին կից խանութպանը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել

Թալիշի զորամասին կից խանութպանը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց, տեղեկացնում է Hetq.am-ը։

Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։ Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։

Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։

Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։

Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։

Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ավինյանի հետ՝ ձեռքը բռնած, պիտի գան էստեղ՝ պատասխան տան

Ավինյանի հետ՝ ձեռքը բռնած, պիտի գան էստեղ՝ պատասխան տան

Օնիկ Գասպարյանն այնքան է հայհոյել Նիկոլին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան

Օնիկ Գասպարյանն այնքան է հայհոյել Նիկոլին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան

Ինչ կար Փաշինյանի կարմիր թղթապանակում Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ

Ինչ կար Փաշինյանի կարմիր թղթապանակում Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ

Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռի ուղեկցությամբ է գնում օդանավակայան

Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռի ուղեկցությամբ է գնում օդանավակայան

Ռուսաստանը հրապարակել է Զինված Ուժերի այսօր սկսված մարտական ​​պատրաստվածության ստուգման կադրերը

Ռուսաստանը հրապարակել է Զինված Ուժերի այսօր սկսված մարտական ​​պատրաստվածության ստուգման կադրերը

Ուկրաինան Դոնբասի սահմանային մասերում ահռելի քանակությամբ զորք է կուտակում

Ուկրաինան Դոնբասի սահմանային մասերում ահռելի քանակությամբ զորք է կուտակում

«Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհից 2500քմ տարածքն ամբողջությամբ այրվել է

«Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհից 2500քմ տարածքն ամբողջությամբ այրվել է

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Rate this item
(0 votes)