Նիկոլը նորից խաբելու է ու չի գնալու ընտրությունների

Նիկոլը նորից խաբելու է ու չի գնալու ընտրությունների

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խաբելու է եւ չի գնալու ընտրությունների: Փաշինյանի ամբարտավարությանը նայեք. Հայրենիքի համար մարտնչողի աշխատավարձը չի բարձրացնում, իսկ սեփական անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատվարձը բարձրացնում է: Մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Մինչդեռ ոստիկաններին պետք է ոչ թե կաշառել, այլ միշտ պետք է հնարավորություն տալ ապահովել արժանապատիվ կյանք: Ոստիկաններ գիտեմ, որ ամսվա վերջում պարտքացուցակում են գրվում: Այ տղա, բա ինչի չէին էն ժամանակ սրա մասին մտածում, երբ քո պաշտոնին վտանգ չէր սպառնում: Հենց ժողովուրդն սկսեց ընդվզել, դու նոր հասկացա՞ր ոստիկանի առաքելությունն էս կյանքում»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ; Փաշինյանը վերջին պահին հրաժարվելու է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խաբելու է եւ չի գնալու ընտրությունների: Նա հասկանում է, որ առանձնապես մեծ աջակցություն չունի հանրության հատկապես գիտակից զանգվածի կողմից: Էնքան ամբարտավան է, որ էլի խաղում է զինվորների արյան վրա, ուզում է ցույց տալ, որ բոլորը մեղավոր էին բացի իրենից»:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ