Ալիևը Նիկոլին ու Աննային արգելել է Արցախ գնալ․ 5 ամսից ավելի է ո՛չ Նիկոլը, ո՛չ նրա տիկինը Արցախ չեն այցելել

Ալիևը Նիկոլին ու Աննային արգելել է Արցախ գնալ․ 5 ամսից ավելի է ո՛չ Նիկոլը, ո՛չ նրա տիկինը Արցախ չեն այցելել

Արցախի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ Արցախ չի այցելել՝ տեսնելու, թե պատերազմից ու իր կողմից կապիտուլյացիա ստորագրելուց հետո ինչպես է ապրում արցախցին։ Նկատենք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին աշխատանքային այցը՝ մայիսի 9-ին, կատարել էր Արցախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության։

1,5 ամիս անց Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Արցախ՝ եղել էր Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցում։

Երեք ամիս  անց՝ նույն թվականի սեպտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Արցախ՝ Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր այցելելու համար։

Հաջորդ այցը տեղի է ունեցել 2019թ․ մարտին, որին հաջորդել էր մայիսի 9-ի այցը՝ Եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար․ նա Արցախ էր գնացել տիկնոջ հետ։

Ամիսներ անց՝ օգոստոսի 7-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին Արցախում էր։

Այնուհետև նա Հայաստանում հայ ժողովրդին ամեն առիթով ասվող «կախարդական» բառերն ասել էր նաև Արցախում. «Հպարտ ենք ձեզանով, սիրելի արցախցիներ, խոնարհվում ենք ձեր առաջ, սիրելի արցախցիներ, սիրում ենք բոլորիդ, սիրելի արցախցիներ»։

Նա ներկայացրել էր նաև ՀՀ մինչև 2050 թվականի ռազմավարությունը, որտեղ Արցախի մասին որևէ խոսք չկար, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դրա պատասխանը մեկն է՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Նույն թվականի նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այցելել էր Արցախ և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ ծանոթացել առաջնագծում եղած իրավիճակին։

2020 թվականի հունվարի 28-ին՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, կրկին այցելել էր Արցախ, որտեղ Շահումյանի շրջանում մասնակցել էր սպաներին բնակարաններ տրամադրելու հանդիսավոր արարողությանը։

2020 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կրկին Արցախում էր՝ Եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Այդ այցի ժամանակ նա ծաղիկներ էր խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի Շուշիում գտնվող արձանի մոտ՝ այն նույն արձանի, որն ադրբեջանցիների ձեռքով պղծվեց ու ոչնչացվեց։

Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ հաջորդ այցը Արցախ՝ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով էր, որը կայացել էր Շուշիում՝ մայիսի 22-ին։

Այս այցին հաջորդել էր օգոստոսի 30-ին տեղի ունեցած այցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Արցախ կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, որի ժամանակ ծանոթացել էր առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերին։

Այս այցից արդեն անցել է 5 ամսից ավելի, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա տիկինը, որը պատերազմի օրերին կազմել էր «Էրատո» ջոկատ և գնացել էր դիրքեր պաշտպանելու՝ չեն այցելել Արցախ, ի տարբերություն Իլհամ Ալիևի և նրա կնոջ, որոնք Շուշիում ցուցադրական թեյախմություն էին կազմակերպել։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2020 թվականին սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սանձազերծեց պատերազմ, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ստեփանակերտում է. «Եկել եմ արցախցի մեր քույրերի և եղբայրների կողքին լինելու»:

168.am-ն Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ իր համար հասկանալի՞ է, թե ինչու պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի այցելել Արցախ՝ տեսնելու, թե ինչպես են ապրում արցախցիները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։

«Ես դժվարանում եմ հոգեկան խանգարում ունեցող անձի մոտիվացիաները բնութագրեմ կամ վերլուծեմ, դժվարանում եմ պատասխանել, թե ինչ մտքեր են գեներացվում Նիկոլ Փաշինյանի ուղեղում։ Նա առհասարակ կատարում է այն, ինչը նրան հրահանգում են դրսից, և չեն թողել՝ չի գնացել»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահն Արցախի պատերազմից հետո դժգոհել էր, որ ՀՀ պաշտոնյաներն այցելում են Արցախ, նա հայտարարել էր, որ այսուհետ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է Արցախ գնան միայն Ադրբեջանի թույլտվությամբ։
Նիկոլ Փաշինյանի Արցախ չայցելելու հետ կապված տարբեր հարցեր են առաջանում։ Բացի քաղաքական հարցադրումներից, կան նաև այլ հարցեր։ Խոսքն այս դեպքում վարչապետին սպասարկող ուղղաթիռի մասին է։

Բոլորն են հիշում Փաշինյանի պատճառաբանությունը, թե ինչու է պետական ինքնաթիռն այդքան հաճախ սպասարկում Փաշինյանների ընտանիքին՝ պետության միջոցների հաշվին նրանց պարբերաբար Արցախ տեղափոխելով՝ ծառայության մեջ գտնվող որդուն տեսակցելու համար։ Փաշինյանը հայտարարել էր, թե երբ ուղղաթիռը երկար ժամանակ թռիչք չի կատարում, ապա ժանգոտում է, ուստի դատարկ թռիչքներ չլինելու համար նրանք ընտանիքով որոշել էին գնալ իրենց որդուն տեսակցել՝ երբ ցանկանում են։

Հիմա հարց է առաջանում՝ այդ ուղղաթիռը չի՞ ժանգոտել այսքան ամիսներ թռիչքներ չկատարելով։

«Ջան Ասֆալտ» Բանաստեղծություն ասֆալտի մասին. Հեղինակ Նիկոլ Փաշինյան

«Ջան Ասֆալտ» Բանաստեղծություն ասֆալտի մասին. Հեղինակ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տեղափոխվում Էջմիածնի մայրուղով

Մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տեղափոխվում Էջմիածնի մայրուղով

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 17 Մարտի 2021 23:45

ԼՐԱՀՈՍ