Այդ հաճույքը նրանց չենք պարգևի. Իշխան Սաղաթելյանը՝ նախագահի առաջարկի մասին

Այդ հաճույքը նրանց չենք պարգևի. Իշխան Սաղաթելյանը՝ նախագահի առաջարկի մասին

Եթե ուզում են ստեղծել ընդդիմության և Նիկոլ Փաշինյանի այնպիսի հանդիպման տեսարան,  ինչպես երեկ եղավ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճույքը նրանց չենք պարգևի:

Բայց եթե իրականում ուզում են երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել, ապա մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը: Բաղրամյան պողոտայում հրավիրված ասուլիսի ժամանակ քիչ առաջ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մինչ այս պահը պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունե՞լ է Արմեն Սարգսյանի հանդիպման առաջարկը, թե՞ ոչ, ես չգիտեմ  նրանք պայմանավորվածություն ունե՞ն, թե՞ ոչ, բայց մեզ դա չի էլ հետաքրքրում:

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից խոսում է այն ժամանակ, երբ շարժումը թափ է հավաքում, ուժեղանում է: Երբ շարժումն իր թափը որոշակիորեն կոտրում է, նա ասում է՝ դե լավ, ժողովրդական պահանջ չկա, ընտրություն չի լինելու: Նա հաճախ այս քայլերով կարողացել է ազդել շարժման ընթացքի վրա, այս անգամ չի հաջողվի դա նրան»:

«Նախագահը պետք է ողջունի մեր օրակարգը: Բայց եթե այդ սեղանի շուրջ պետք է քննարկվի Սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք, օրենքներ, ապա գնանք ի՞նչ խոսենք: Մենք այս առումով կասկածներ ունեինք, որ կողմերն այս առաջարկության մեջ անկեղծ չեն ու իրենց ավելի շատ հետաքրքիր է ստանալ իրենց ուզած տեսարանը, իսկ մեզ հետաքրքրում է իրավիճակից ելքեր գտնելը, քանի որ մեր երկիրը գնալով հյուծվում է»,-ընդգծեց նա:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ