Տո այ զինվորի տրուսիկի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին

Տո այ զինվորի տրուսիկի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին

«Արցախի հերոս» Սերյան Օհանյանը՝ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հնչեցրած գնահատականներին։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ազգային ժողով զրահաբաճկոնով և «զարմանալիորեն» առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը, որն Արցախյան առաջին պատերազմում չի զորակոչվել՝ թաքնվելով իր եղբայրների հետևում, ապրիլյան պատերազմից հետո ընդամենը նկարվել է խորը թիկունքում, իսկ երրորդ պատերազմում Արցախը «նվիրել» թուրքին, պատգամավորների հարցերին պատասխանելիս «մանևրում» էր՝ իր ձախողումները նորից բարդելով բանակի նախկին ղեկավարների վրա, չգիտես ինչու, անիմաստ անդրադառնալով առաջնագծի լարային արգելափակոցներին։

Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղե՞լ ես, որտեղ հակառակորդը 50 մետր հեռավորության վրա է կամ ավելի քիչ։

Այսօր աշխարհի ամենահագեցած, արդիական տեսադիտարկման համակարգերով համալրված սահմաններում անխտիր բոլոր ինժեներական սարքավորումների մաս են կազմում լարային արգելափակոցները, իսկ մեր պայմաններում՝ հատկապես լեռնաանտառային և կտրտված անտեսանելիության տեղանքներում, ձեռքի տակ եղած բազմաթիվ միջոցների ձայնային ազդանշանները փակել և հիմա էլ փակում են այն բացերը, որոնք չի կարող տեսնել ցանկացած դիտարկման սարք։

Դու չե՛ս գնա առաջնագիծ, որից ինժեներական առումով կահավորված 185 կիլոմետրը հանձնեցիր թուրքերին․ անկեղծ ասած, ո՛չ համարձակություն ունես, ո՛չ էլ այլևս իրավունք։ Բայց հարցրո՛ւ հրամանատարից ու զինվորից և կհասկանաս տեղում նրանց կողմից ստեղծագործված ազդանշանային լարային արգելափակոցների կարևորությունը։

Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել, այնինչ պարտավո՛ր էիր լուծել որպես ահաբեկիչ պահվող հայ զինվորականների, քաղաքացիների վերադարձի և անհետ կորածների հարցը։

Սակայն ազգային ժողովում էլի բարբաջեցիր դեղին մամուլի՝ չարախոսություն, բամբասանք տարածողի մակարդակից։

Քո հեռանալը հայ ժողովրդի և մեր պետականության փրկության հրամայակա՛նն է»։

Էն ժամանակ Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրը պատերազմը ղեկավարում էր ինքնաթիռից, իսկ հիմա ղեկավարը այլ անձ էր

Ես քաղաքական ընդիմություն Հայաստանում հիմա չեմ տեսնում․ Առաջին քայլը՝ քաղաքական ընդիմություն ստեղծել

Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը կերցնելու է իր՝ արդեն իրական խաղաղության օրակարգը

Հայաստանն ինքնիշխանությունից զրկելով՝ պոկում են Ռուսաստանից և անցնում կազմաքանդման վերջնական փուլին

Ալիևն ու Փաշինյանը նաև գինի՞ են խմել

Չցուցադրված տեսանյութ․ Ինչպես էն մերոնք Սմերչով պարալիզացնում Շուշիում գտնվող թշնամուն

Հայկական հրետանին Սմերչով պարալիզացնում է Շուշիում տեղակայված թշնամական հենակետերը․ Չցուցադրված կադրեր

Դավիթ Տոնոյանի քրոջ աղջիկն ա, հայտնի էլեոնորան․ Աղջիկը Ադրբեջանի դրոշն ա սրտիկում

Թշնամին հիմա «Մարտունի 3»-ում է, որն Արցախի ամենահզոր ու անխոցելի շտաբային դիտակետ-բունկերն էր

Ավտոմատով Բայրաքթար ենք խփում, բայց․․․․

Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը

Իրանը խոստանում է այ այսպես, հողին հավասարեցնել՝ առանց աչքը թարթելու․ Իրանի ՊՆ

Բացառիկ՝ չցուցադրված տեսանյութ․ Ջալալ Հարությունյանին ԱԹՍ-ով հարվածելու պահը

Չցուցադրված կադրեր․ Պուտինն ու Ալիևը Փաշինյանին սպասելիս

Արցախում С 300 համակարգերի դիրքերի ոչնչացման կադրերը

Ադրբեջանցիները Փաշինյանի «պատվին» օղի են անվանակոչել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ

Ամենաանտաղանդ պարկինգն աշխարհում

«Դժոխքի ձոր»-ում հայկական բանակին հաջողվել է խոցել թշնամու 5 տանկ և 60-80 զինվոր

18+ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ

Չես հավատում որ բարձրացա՞վ, դէ նայի վիդեոն

Մի հատ լավ քամի աներ, նենց կուրախանայի:)

Ծալովի iphone 12

Հիմա ձեզ կզարմացնեմ․․:)

 

Rate this item
(0 votes)