Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել մինչև 200 հազար դրամի

ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին թույլ կտա մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, հասանելիություն ստանալ փաստաթղթերին, տեսնել՝ ինչպես է կազմակերպությունն աշխատում ներսից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ լրագրողների հետ զրույցում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործիչը մասնակցել է Բաքվի ADA համալսարանում կայացած համաժողովին, որը նվիրված է եղել ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:

Օվերչուկը նշել է, որ Ադրբեջանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ Ասիայի և Եվրոպայի շուկաները միավորելու հարցում: «Մենք կարող ենք աշխատել միասին և հասնել հաջողության: Ռուսաստանի ներդրումներն Ադրբեջանում հասել են 4.5 մլրդ դոլարի, իսկ Ադրբեջանի ներդրումները՝ Ռուսաստանում՝ 1.5 մլրդ դոլարի: Ռուսական բիզնեսը հետաքրքրված է Ադրբեջանում աշխատանքով, կա լավ հեռանկար երկաթուղիների ստեղծման և զարգացման համար: Այստեղ ողջ ԵԱՏՄ տարածաշրջանը կարող է շահել»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ստեփան Գալստյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.
Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

Ստեփան Գալստյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թ․ հունիսի 18-ին։ 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, Նարեկ Սամսոնյանի ձերրբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ։ 

Հիշեցնենք, որ Սամսոնյանը ձերբակալվել էր ծանր վիրավորանքի համար։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ էր ներկայացրել։

Քննիչը մեզ հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիմումի հիման վրա Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Ռուբեն Մելիքյանը։

«Քրեական դատավարության օրենսգրքով կան ֆորմալ խոչընդոտներ, մենք կներկայացնենք այդ խոչընդոտները և կտեսնենք քննիչի գործողությունները։ Լայն առումով գործ ունենք մի երևույթի հետ, որի վտանգների մասին բազմիցս էինք խոսում, սա քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործման համար նախատեսված երևույթ է, որը մեծ թափով կիրառվում է»,-ասել էր Մելիքյանը։

Անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին` իր տան բակից մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ բռնի կերպով բերման ենթարկելուն, Մելիքյանը նշել էր.

«Ծանր վիրավորանքի համարը, որի համար ազատազրկում նույնիսկ նախատեսված չէ, այդպիսի միջոցներով բերման ենթարելը անհասկանալի է, և մեր պատկերացմանբ` ապօրինի։ Ոստիկանների այդ քանակով և այդ եղանակով, որ կիրառվել է, «նիկոլական ձերբակալման» երևույթ է, որի մասին նա խոսում էր տարիներ առաջ, «գետնին պառկեցնելու» սկզբունքներով իրականացված քաղաքական ակցիա էր»։

COVID-19-ի օմիկրոն շտամով վարակված հիվանդները հաճախակի են գանգատվում կոկորդի քերծումից եւ գոտկատեղի ցավից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է բրիտանական The Sun թերթը՝ վկայակոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) փորձագետների տվյալները: Հարավաֆրիկացի բժիշկներն, ուսումնասիրելով կորոնավիրւսի նոր շտամով հիվանդության շուրջ 78 հազար դեպք, նշում են, որ հիվանդների առավել հաճախակի ախտանշին է կոկորդում քերծվելը, որը չի եղել COVID-19-ի մյուս շտամներով հիվանդների մոտ:

Ցավը մեջքի ստորն մասում, նրանց տվյալներով, նույնպես բնորոշ է օմիկրոն շտամով ախտահարվածների համար: Ավելի վաղ կորոնավիրուսով վարկաման բնորոշ ախտանիշներն էին համարվում հազը, բարձր ջերմությունը եւ համային զգացողությունների եւ հոտառության ունակության կորուստը: Հետազոտությունը ցույց է տվել, որ օմիկրոն շտամով վարակվածներին 23 տոկոսով հազվադեպ է պահանջվում հոսպիտալացում, քան «դելտայով» վարակվածներին, բայց միանշանակ պնդել հիվանդության ավելի թեթեւ ընթացքի մասին առայժմ չի կարելի: Բժիշկները նշում են, որ սուր շնչառական վիրուսային վարակի ցանկացած ախտանիշների դեպքում անհրաժեշտ է ինքնամեկուսանալ եւ բժիշկ կանչել, հայտնում է The Sun-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են հարուցում»: Աշխարհում օմիկրոն շտամի տարածման Էպիկենտրոնն Աֆրիկայի հարավն Է: Դրանով ամենամեծ թվով ախտահարվածներ հայտնաբերվել են ՀԱՀ-ում: Նոր շտամը հայտնաբերվել Է աշխարհի ավելի քան 70 երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ դեկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում միջուկային գործարքի եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների դանդաղ առաջընթացի գլխավոր պատճառը համարել է «արեւմտյան կողմից» նախաձեռնությունների եւ առաջարկությունների բացակայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Արեւմուտքի կողմից նախաձեռնության բացակայությունը բանակցություններում դանդաղ առաջընթացի պատճառներից մեկն է: Մենք ներկայացրել ենք երկու փաստաթուղթ (համաձայնագրի նախագիծ) միջուկային ծրագրի գծով պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ: Այդ փաստաթղթերը համապատասխանում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Մենք ոչ մի պահանջ չենք առաջադրել, բացի նրանցից, որոնք բովանդակվում են ԳՀՀԾ-ի մեջ, սակայն միեւնույն ժամանակ մենք ԳՀՀԾ-ի շրջանակներից դուրս ոչ մի պարտավորություն չենք ընդունում»,-ասել է Աբդոլլահիանը, որի խոսքը ԱԳ նախարարությունը հրապարակել է իր Telegram-ալիքում:

2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Նոյեմբերի 29-ին մեկնարկել է ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը: Գլխավոր թեման դարձել Է Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը: Դեկտեմբերի 3-ին Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քյանին հայտարարել է, որ բանակցությունների կողմերը ուղեւորվում են իրենց մայրաքաղաքներ՝ անհրաժեշտ կոնսուլտացիաներ անցկացնելու Իրանի կողմից առաջարկված համաձայնագրերի նախագծերի առնչությամբ: Դեկտեմբերի 9-ին կողմերը շարունակել են բանակցություններն Ավստրիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը 70 անգամ ավելի արագ է բազմանում պացիենտների բրոնխների հյուսվածքներում, քան դելտա շտամը։ Սա պարզել են հոնկոնգցի գիտնականները։

Բայց դրա հետ մեկտեղ օմիկրոնը 10 անգամ ավելի դանդաղ է բազմանում թոքերում, եւ դրա համար մասնագետները հույս ունեն, որ վարակը ավելի հեշտ կհաղթահարվի։

Ինչպես տեղեկացնում են news-ը և Medportal.ru-ն. գիտնականները հետազոտել են թոքերի հիվանդություններ ունեցող պացիենտների հյուսվածքների նմուշները եւ համեմատել կորոնավիրուսի, դելտա եւ օմիկրոն շտամների սկզբնական տարբերակի ակտիվությունը։ Չնայած բրոնխիալ վարակը կարող է ավելի հեշտ հաղթահարվել օրգանիզմի կողմից, հոնկոնգցի մասնագետները մտահոգ են, որ օմիկրոնը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել։

Մասնագետները նաեւ մտահոգ են պատվաստանյութերի իմունային պատասխանից օմիկրոնի խուսափելու կարողությունից։ Դա կարող է առաջ բերել պացիենտների ցիտոկինային գրոհ՝ սուր բորբոքում, որն առաջ է գալիս իմունային համակարգի գերգրգռվելուց։ Այդ վիճակը պոտենցիալ առումով մահացու է։

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։

Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»։

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումը եւ պայմանավորվածությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  տարածաշրջնային կոմունիկացիաների բացման զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբ քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են երեք երկրների փոխվարչապետները: Այդ պայմանավորվածությունն արձբնագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց»,-ասաց նա:

Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»:

Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել, արդեն հավաքվել է 39 ստորագրություն:

© 2022 Lurer24.com All Rights Reserved