Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՔՊ գրասենյակում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումը: Փաշինյանն արագ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Նա չարձագանքեց ու համառորեն չմեկնաբանեց հարցերը, թե ինչու է ցանկանում պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս գրառումս լավ կհիշեք

Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է:
Ասեմ ինչու: Որովհետև որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ հենց Պապիկյան Սուրոյին են դիտարկում որպես իրավահաջորդ (արտահերթ իրավահաջորդի մասին է խոսքը): Ու նիկոլը դրա մասին շատ լավ տեղյակ է: Սուրոն անհամեմատ հավասարակշռված է, ՌԴ դեսպանատան դիմաց Սորոսի փողերով միտինգներին չի նկատվել, ընդունելի է, թե ներկուսակցական, թե արտաքին աշխարհի տարբեր թևերի կողմից, հատուկ կոմպրոմատներ վրան չկան (չհաշված բանակի դեպքը, որը շատ վաղուց է եղել):
Հ.Գ. Հետո չասեք չեմ զգուշացրել»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, Հրապարակի փոխանցմամբ՝ իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է․

«Մենք ուզում ենք խաղաղություն։ Բավական է ինչքան պատերազմ եղավ։ Մենք ուզում ենք կանխատեսելիություն, ուզում ենք նաեւ, որ ռեւանշիստական որեւէ փորձ չլինի Հայաստանի կողմից։ Ուստիեւ մենք ուշադրությամբ հետեւելու ենք Հայաստանի բոլոր մանեւրները, վերախմբավորումները, եւ բոլոր փորձերը ռազմական պոտենցիալ ստեղծելու, որը կարող է մեզ համար սպառնալիք դառնալ։

Եթե տեսնենք, որ նման բան կարող է լինել կվերացնենք այդ սպառնալիքները, եւ դա հայերը գիտեն։ Գիտեն նաեւ միջազգային խաղացողները։ Եթե դրական դինամիկա նկատենք, իհարկե կօգտվենք եւ մեր ներդրումը կունենանք խաղաղության ամրապնդման գործում»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնած գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ:

  «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կարապետյանն ընդգծեց, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ավագանու մի խումբ անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, սակայն պաշտոնական նախաձեռնություն այս պահին չկա:
 
 Հարցին՝ հնարավո՞ր է մինչև նման նախաձեռնության մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը  հրաժարական տա, Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի»:

Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, և ես որպես Երևանի Ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ պարտավոր եմ դա մեկնաբանել։
 
Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։
 
Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։

Այսպիսով, զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% ( ոչ թե 60% )։ Կարծում եմ խիստ կարևոր է ճիշտ ներկայացնել հանրությանը իրական գործընթացների պատկերը այլ ոչ թե մոլորեցնել բացվածք չունեցող թվերի և խոսքերի միջոցով։ Ի դեպ, պարտավոր եմ նաեւ հայտարարել, որ համայնքի բյուջեի հաշվին գնված ավտոբուսների համար միջոցները գոյացել էլ ավագանու համար խիստ մտահոգիչ բյուջեի կատարողականների հաշվին, քանի որ 2018 թվականից հետո բյուջեով նախատեսված քաղաքի ծախսերի կամ այլ կերպ ասած կատարված աշխատանքների ծավալը կազմել է 65-70%։

Այսինքն ցավոք, այլ անհրաժեշտ աշխատանքներ չկատարելու հաշվին ենք մենք ձեռք բերել ավտոբուսները։ Ինչևէ: Մի քանի խոսք էլ վերելակների մասով։ Քանի որ բյուջեն հաստատում է Երևանի ավագանին, ապա տեղեկացնեմ որ պարոն Մարությանի կողմից նշված 100 վերելակի ձեռքբերումը համարում ենք ոչ բավարար, և ստիպված ենք լինելու բյուջեի ճշգրտման և օպտիմիզացիոն գործընթացը ստանձնել մեզ վրա, որպեսզի նշված 100 վերելակի փոխարեն ձեռք բերենք առնվազն 300 նոր վերելակ 2022 թվականի ընթացքում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է կատարել փոփոխություններ մաքսային և հարկային ծառայությունում աշխատակիցներ ընդունելու ընթացակարգում: Այդ առնչությամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացվեց հարկային և մաքսային ծառայությունների մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ համակարգում բազմաթիվ փոփոխություններ են լինում թվային գործիքների ներդրմամբ ու դա ենթադրում է նոր մասնագիտացում ծառայողների շրջանում: Մասնավորապես, մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի փոփոխությունները, որը ենթադրում է հայտարարագրերի ընդունում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Այս փոփոխություններից ելնելով՝ մասնագետների վերապատրաստման, նոր մոտեցմամբ նրանց ընդունելու, վերապատրաստելու անհրաժեշտություն կա:

Վարչապետ փակ հանդիպում է անցկացնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

Հանդիպումը անցկացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։

Նշենք, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Խմբակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրում Հրաչյա Սարգսյանին։

Վարչապետ փակ հանդիպում է անցկացնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

Հանդիպումը անցկացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։

Նշենք, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Այն, որ հայտարարում եք` գնաճային այս ֆոնին մարդկանց կյանքի որակն ավելի լավն է, քան նախորդ տարիներին, արդյոք դա Էկոնոմիկայի նախարարության տեսակետն է։ Այս մասին ԱԺ-ում, հարց ուղղելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Գնաճը շատ բարձր է, նոյեմբեր ամսվա գնաճը եղել է 9.6 %, և դա, բնականաբար, անհանգստացնում է կառավարությանը և Էկոնոմիկայի նախարարությանը։ Բայց մենք ունենք անվանական շատ բարձր ՀՆԱ աճ և իրական ՀՆԱ աճ՝  4-4.5 %-ի սահմանում։ Իրական աճի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ մարդկանց կյանքի որակը բարձրացել է` չնայած այսպիսի բարձր գնաճին։ Իմ պնդումը հիմնված է հենց դրա վրա»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։

Արձագանքելով նախարարի ելույթին` Ավետիսյանը պնդեց, որ այդ 4.5 տոկոս աճը հիմնված է նախորդ տարվա 7.6 անկման  վրա։

«Միջին աշխատավարձն աճել է 6.3 %-ով, միջին գնաճը 7.1 % է, նվազագույն աշխատավարձը չի աճել, կենսաթոշակների չափերը չեն աճել, նպաստների չափերը չեն աճել, 10.000 դրամով ավելացել է նվազագույն սպառողական զամբյուղի չափը, կարծում եմ՝ Ձեր այդ պնդումը տեղին չէ, և չեմ հասկանում այսպիսի պնդումների նպատակը»։

Արձագանքելով` Քերոբյանը պատասխանեց.

«Մենք գիտենք, թե ամբողջ աշխարհում ինչպիսի գնաճ է, և Կենտրոնական բաները ինչպես են պայքարում այդ գնաճի դեմ։ Մենք մեր ունեցած գործիքակազմով փորձում ենք պայքարել դրա դեմ։ Չենք ժխտում բարձր գնաճի առկայությունը, և դա համաշխարհային երևույթ է։ Չեմ կիսում Ձեր կարծիքը մարդկանց աշխատավարձերի միջին չափի վերաբերյալ, որովհետև իմ ունեցած տվյալներով աշխատող մարդկանց եկամուտները բարձրացել են 10-ից ավելի տոկոսով»։

Թուրքական Haberturk–ի սյունակագիր Չեթիներ Չեթինը մանրամասներ է գրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։

Թուրք լրագրողի պնդմամբ՝ մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Հայաստանում կստեղծվի աշխատանքային խումբ, մեկ այլ խումբ էլ ձևավորվելու է ուղիղ Փաշինյանի հետ կապի մեջ լինելու համար։

«Հայաստանի և Թուրքիայի միջև 3 աստիճանի ճանապարհային քարտեզ է լինելու։ Նախ՝ չարտերային թռիչքներն են սկսելու։ Բանակցությունների առանցքային հարցը լինելու է Թուրքիա–Նախիջևան–Ադրբեջան միջանցքի բացումը։ Անկարան ցանկանում է, որ այն մինչև մայիս–հունիս այն բացվի։ Երրորդ փուլում արդեն սկսկվելու են տնտեսական հարաբերությունները։ Այս փուլը կսկսվի հուլիսին»,– գրել է Չեթիներ Չեթինը։

© 2022 Lurer24.com All Rights Reserved