Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՌԴ իրավապահները բերման են ենթարկել «Ռոսռեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին: Օպերատիվ միջոցառումը տեղի է ունեցել Պետրոգրադսկի շրջանի ռեստորաններից մեկում: Այն մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Մասնավորապես Լուրերի դաշնային գործակալությունը գրում է, որ նախկին պաշտոնյան ընկերների հետ նստած է եղել ռեստորանում և նարգիլե է ծխել։ Նրան ճանաչել է հաստատության հյուրերից մեկը, որն ավելի ուշ ոստիկանություն է կանչել։ Արդյունքում՝ իրավապահները ժամանել են և բերման ենթարկել Ավագյանին։

Աղբյուրը գրում է, որ Ավագյանը մաքսանենգության քրեական գործով մեղադրյալ է: Ըստ ՌԴ Քնչական կոմիտեի՝ նա ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որը շինանյութի անվան տակ զբաղվում էր էլեկտրոնիկայի և հագուստի ներմուծմամբ Ռուսաստան։ Նշվում է, որ Ավագյանին հաջողվել է տնային կալանքից փախչել Փարիզ, որտեղից հետո տեղափոխվել է Հայաստան:

Ըստ Деловой Петербург-ի՝ նրա գործունեության վնասը գնահատվել է ավելի քան 800 մլն ռուբլի։ Նշվում է նաև, որ ձերբակալման պահին նախկին պաշտոնյան գտնվել է ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի նախկին ղեկավար Իգոր Օլեյնիկովի ընկերակցությամբ։ Ավագյանն իբր դիմել է նրան՝ անձնական հարցեր լուծելու համար։

Ինչպես արդեն հայտնել ենք. Հայաստանում ու Արցախում ոչ անհայտ Բորիս Ավագյանին երեկ Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել: Ավագյանի հետ բերման է ենթարկվել նաև ФСБ-ի հայտնի գնդապետ: Լուրը հրապարակել է ռուսական 47news-ը: Լրատվամիջոցը, մասնավորապես, տեղեկացնում է.

«Բոլորը կարծում էին, թե Росреестр-ի հայտնի նախկին պաշտոնյան թաքնվում է Հայաստանում, մինչդեռ, այ քեզ հրաշք, պարզվում է՝ նա Ռուսաստանում է և ռեստորանում նարգիլե է վայելում ФСБ-ից կարևոր պաշտոնյայի ընկերակցությամբ:

Ինչպես հայտնի է դարձել 47news-ին, դեկտեմբերի 16-ի երեկոյան, ժամը ութի միջակայքում, Պետրոգրադկայի «Пряности и Радости» ռեստորանից բերման են ենթարկել Բորիս Ավագյանին։ Եթե ​​ձեզ այս անունը ոչինչ չի ասում, ուրեմն դուք չեք հետաքրքրվում գլամուրային հասարակության հանրահայտ ներկայացուցիչներով, չեք զբաղվում մաքսանենգությամբ, չեք հետաքրքրվում գեղեցկության մրցույթների թագուհիներով և չեք հետևում հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է օպերատիվ աշխատողներով շրջապատված Ավագյանը վայելում թանկարժեք շամպայնը՝ մինչ կներկայացնեն հաշիվը։

Այն բանից հետո, երբ Ավագյանը մի քանի տարի առաջ մաքսանենգության քրեական գործով փախել էր տնային կալանքից, նրան ոչ ոք չէր էլ փնտրել։ Փախուստից հետո Փարիզում հանգրվանած Ավագյանը բացահայտ ակտիվություն էր դրսևորում սոցիալական ցանցերում, մի որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց Հայաստան։ Այնտեղ, Ադրբեջանի հետ վերջին բախումների ժամանակ, Ավագյանը դարձավ հատուկ ներկայացուցիչ և շարունակեց հրապարակայնորեն հարցեր լուծել: Լինելով Росреестр-ի պաշտոնյա, Ավագյանը շրջում էր բացառապես կոկորդիլոսի կաշվից կարված թանկարժեք բաճկոններով, սնվում միայն թանկարժեք ռեստորաններում, դե իսկ նրա գիշերային ակտիվ ժամանցը մեկ այլ պատմության համար լիարժեք նյութ կարող է ծառայել:

47news-ի տեղեկություններով, երբ այսօր մի տղամարդ զանգահարել է օպերատիվ աշխատակիցներին ու հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ավագյանը հանգիստ նստած իր ժամանցն է վայելում «Пряности и Радости» ռեստորանում, նրանք սկզբում չեն հավատացել։ Հարց է ծագել՝ ինչպես է Ավագյանը կարողացել աննկատ անցնել սահմանը: Օպերատիվ ծառայության աշխատակիցներն ավելի են զարմացել, երբ, ստուգելով Ավագյանի զրուցակցի փաստաթղթերը, պարզել են, որ իրենց առջև նստած է ոչ ավել, ոչ պակաս՝ Իգոր Ալեյնիկովը։ Եթե ​​այս անունն էլ ձեզ ոչինչ չի ասում, ապա դուք չեք ծառայել ФСБ-ում և, անշուշտ, մաքսանենգություն չեք կատարել: Եվ այսպես, Ալեյնիկովը նախկինում ոչ միայն Սանկտ Պետերբուրգի ФСБ-ի գնդապետ է եղել, այլ նաև Տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի երբեմնի հզոր ղեկավարը։ Հավատացեք, նա կարողանում էր մեծ հարցեր լուծել, և, ինչպես տեսնում ենք, այսօր էլ է կարողանում, հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ Ավագյանը նրա հետ ռեստորանում նստած:

Երեկոյան ժամը իննին Ավագյանն արդեն տեղափոխվել էր ոստիկանություն։ Նա ժամանակին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ Հայաստանը մերժել էր Ավագյանին արտահանձնելու դիմումը, այնպես որ Ավագյանի ձերբակալությունը պետք է որ հեռավար բնույթ կրի: Իսկ եթե ​​այս անգամ էլ Ավագյանին հաջողվի դուրս պրծնել, ապա դա արդեն կարող ենք ոչ թե դաշնային, այլ համաշխարհային ռեկորդ համարել։

Համառոտ անդրադարձ կատարենք Ավագյանի արկածներին. Բորիս Ավագյանը 40 տարեկան է, Սանկտ Պետերբուրգում հանդիսանում էր Росреестр-ի սովորական պաշտոնյա, ով բուռն կյանք էր վարում՝ շրջելով բարձրակարգ ռեստորաններում։ Նա աշխատանքի էր գնում Land Rover-ով, թեպետ հայտնի էր, որ նաև Մայբախ ունի։ Նա կարողանում էր ճիշտ վայրերում զվարճանալ՝ հաստատելով անհրաժեշտ օգտակար կապեր, որոնց միջոցով նաև մաքսանենգությամբ էր զբաղվում: Կռիվների էր բռնվում՝ մեկը հինգի դեմ, ամուսնացած էր «Միսս աշխարհի» հետ: Հետախուզվում էր մաքսանենգության գործով:

Ինչպես արդեն նշեցինք, Ավագյանը, Փարիզում տնային կալանքից փախչելով, հաստատվել էր Հայաստանում, որտեղից մեր ուժայիններին սպառնացել էր ՀՀ դատախազության պատիժներով։ Անցյալ աշնանը Ղարաբաղում բախումների ժամանակ Ավագյանը 47news-ի հարցերին պատասխանելիս ներկայացել էր որպես հանրապետության պաշտոնյա։ Հայտնի է, որ նա եղել է ԼՂՀ ԱԻ փոխնախարար, ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Live24.am

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած  թեկնածուն՝ այս պահին դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, հաստատում է, որ իր առաջնահերթություններից երրորդը խաղաղ հավաքների ազատության երաշխավորությունն է և ազատ խոսքի իրավունքի իրացման բավարար պայմանների ապահովումը։

«Սա մեր երկրում շարունակում է մնալ համակարգային խնդիր, սա են վկայում Մարդու իրավունքների գրեթե բոլոր պաշտպանների կողմից և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հրապարակված մի շարք վճիռներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ այս խնդիրը շարունակում է մնալ համակարգային։ Սա է պատճառը, որ ես, որպես առաջնահերթություն՝ նաև կենտրոնանալու եմ այս հարցերի վրա։ Ասեմ նաև, որ համավարակի ընթացքը ցույց տվեց, որքան մենք սուր մարտահրավերներ ունենք՝ ոստիկանության կողմից խաղաղ հավաքը սպասարկելու մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ թեկնածուի մեկնաբանությամբ՝ Հայաստանում անկախությունից ի վեր այդ խնդիրը շարունակում է  մնալ որպես համակարգային խնդիր։ Այս համատեքստում նա խնդիրը միայն ոստիկանության մեջ չի տեսնում, նրանց պատշաճ մասնագիտական կրթություն պետք է տրամադրվի։

Ինչ վերաբերում է վիրավորանքը քրեականացնելու օրենքին, Քրիստինե Գրիգորյանը ասաց, որ խոսքը ոչ թե վիրավորանքի, այլ հայհոյանքի ու ծանր վիրավորանքի այլ ձևերի մասին է։

«Ես հանդես եմ եկել այդ օրենքի հարակից զեկուցող և որպես Կառավարության ներկայացուցիչ՝ նշել եմ, որ ազատ խոսքը հայհոյանքը չէ և հայհոյանքը չի կարող պաշտպանվել ազատ խոսքի այն ստանդարտներով, որն ունենք սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Որպես Կառավարության ներկայացուցիչ, ներկայացրել են նաև որոշակի վիճակագրություն, նաև կոլեգաների հետ պայմանավորվել ենք, որ ավելի մանրամասնությամբ պետք է ստանամ ոստիկաններից ու ներկայացնեմ։ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան և վիճարկում է  այս օրենքի սահմանադրականությունը։ Իհարկե, դիմումին ծանոթ չեմ ու չգիտեմ՝ ինչ հիմքերով է վիճարկում։ Որպես հարակից զեկուցող,  ասել եմ, որ շատ կարևոր կլինի սպասել ՍԴ-ի որոշմանը, հետո նոր դիրքավորվել, թե՛ որպես ՄԻՊ, թե՛ որպես քաղաքական գործիչներ։ Այսօր էլ այս սենյակում կար այդ համախոհությունը, որ ատելության խոսքը, հայհոյանքը որևէ ձևով չեն կարող համարվել ազատ խոսք, և դրանք դատապարտելի են։ Ընդամենը բոլորս ստանձնեցինք այդ պարտավորությունը, որ այս ուղղությամբ պետք է աշխատենք»,- ընդգծեց Քրիստինե Գրիգորյանը։

Նա նաև ասաց, թե երեկ մամուլում տեսել է հոդված, որ ինքն Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերի տակ «սրտիկել» է։

«Ես հետո եմ տեսել, որ այդ «սրտիկելուն» մատս է կպել, այդ աղմուկից հետո չուզեցի հեռացնել, բայց առաջին հերթին զանգել եմ պարոն Մարուքյանին և ասել եմ, որ սա այսպիսի հանգամանքներում է արվել»,- եզրափակեց նա։

Կադրերում ադրբեջանական երկու T-72B/AV-ները փորձում են գրոհել Բերձորի ուղղությամբ, սակայն, 18-ամյա մի քանի համարձակ հայ ժամկետային զինծառայողներ կանգնում են նրանց ճանապարհին և մի քանի ժամ տեւած մարտերի արդյունքում հակառակորդի տանկերի ստիպում են նահանջել։

Չբավարարվելով արդեն իսկ ձեռք բերվածով, հայ զինծառայողները որոշում են վեր դուրս գալ թաքստոցից և վազել տանկերի հետևից։ Մեր հերոսները ոչնչացնում են թշնամական տանկերը՝ նրանց վրա հակատանկային նռնակներ նետելով։ Ցավոք, ծառերի պատճառով ոչնչացման պահը տեսանելի չէ։

Գործողությունները տեղի են ունենում 2020 թվականի նոյեմբերի սկզբին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մանրամասները՝ «Armenian Military Portal»-ի տեսանյութում

Կան մի շարք ռազմական քարտեզներ, մի մասը հաստատված է Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից, խոսքը 1926 թվականի քէարտեզի մասին է, որից հետո եղել են մի շարք վերաձեւումներ, որոնք, ըստ էության, չեն էլ հաստատվել, այլ եղել են ավելի ցածր  մակարդակում, եւ վերջինը 1974-ի ռազմական քարտեզն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա խոսքով, այդ ռազմական քարտեզում բլրակների մակարդակով նշվում է սահմանը, եւ դա վերջին քարտեզն է. «Ընթացքում փոփոխություններ եղել են, բայց ոչ ամեն տեղ: Օրինակ, Ալ լճերի շրջանում փոփոխությու եղել է, Տավուշում փոփոխություններ եղել են, բայց դրանք եղել են կոլխոզների մակարդակում:

Մենք հիմք ընդունում ենք 1926 թվականի քարտեզը: Բայց մենք ոչ բոլոր փաստաթղթերին համապատասխան քարտեզները մենք ունենք: Կան բազմաթիվ քարտեզներ, որոնք մենք չունենք, ոչ էլ Ադրբեջանն ունի, այլ ունի ՌԴ գլխավոր շտաբը, և Ռուսաստանն առաջարկել է դրանով առաջ շարժվել: Դեմարկացիան ու դելիմիտացիան շատ բան կարող է փոխել:

Այս պահին իրավիճակը կայունացնելու համար մեզ առաջարկվեց այս քարտեզը, որը ԳՇ կողմից վերջին հաստատված քարտեզն է՝ 1974 թվականի»,-ասաց նա:

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Սև ծովում՝ Ղրիմի մոտ։ Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սևծովյան նավատորմում ռազմածովային ավիացիոն ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրի հետ՝ ռազմածովային ուսումնական թիրախ ոչնչացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, Սու-24Մ առաջնագծի ռմբակոծիչների, «Լադնի» պարեկային նավը և «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրը:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամերիկյան նշանավոր «Wall Street Journal» թերթը դիտարկման է առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ծոցի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում նշվում է, որ այդ նախաձեռնության իրական պատճառը աշխարհաքաղաքականից բացի կարեղ է լինել նաև ֆինանսականը:

Հիշեցվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերություններում եղած լարվածությունը հանգուցալուծվել է ԱՄԷ-ի թագաժառանգի՝ Անկարա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում կնքվել էր Թուրքիայում կատարվելիք ներդրումների մասին 10մլրդ դոլարանոց պայմանագիր:

ԱՄԷ-ի թագաժառանգի այցից հետո Կատար մեկնած Էրդողանն ուղերձ էր հղել առ այն, որ նմանատիպ նախաձեռնություն կարող է լինել նաև Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների հետ: Նշվում է, որ Թուրքիայի նախագահը ցանկացել է հանդիպել այդ օրերին Կատարում եղած Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, սակայն գրաֆիկների անհամապատասխանության պատճառով հանդիպումը չի կայացել:

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Կատարի միջնորդությամբ շարունակվում են բանակցություններն Էրդողանի ու Սալմանի հանդիպումը առաջիկայում կազմակերպելու համար։

«Էրդողանի ուզածն աշխարհաքաղաքական շարժառիթներից բացի կարող է փողը լինել: Տարադրամի ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիայի համար Էրդողանը օգնություն է փնտրում»,- եզրակացրել է WSJ-ի վերլուծաբանը:

«Իմ քայլ»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է խմբակցության հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Հաշվի առնելով, որ՝

1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ;

2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում;

3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը;

4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները;

5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը;

6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ շենքից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Մինչ Փաշինյանի՝ շենքից հեռանալը միջադեպ տեղի ունեցավ․ մի քաղաքացի փորձեց նրան մոտենալ՝ վանկարկելով․ «Սուրեն Պապիկյանին ռադ արեք, Փաշինյան»։

Քաղաքացուն բերման ենթարկեցին։

© 2022 Lurer24.com All Rights Reserved