Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են ներդրումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև թուրքական Türksat 5B արբանյակի հարցը, որը դեկտեմբերի 19-ին ուղեծիր է արձակվելու: Ավելի վաղ ուղեծիր էր արձակվել նաև TÜRKSAT 5-A արբանյակը.

Էրդողանը Մասկին ծանոթացրել է Թուրքիայի կողմից «տիեզերքի յուրացման» հետ կապված ծրագրերին:

Տեղեկացնենք, որ սա առաջին բանակցությունները չեն Թուրքիայի ղեկավարի ու Մասկի միջև: Նախկինում կողմերը դեմ առ դեմ հանդիպումներ են անցկացրել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընկերներ չեն, ռուսական RTVI հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը և Բայդենը շփվելու շատ առիթներ չեն ունեցել, բայց ամեն դեպքում շփվել են փոխադարձ հարգանքով:

«Ես չեմ ասել, թե նրանց շփումը ընկերական է: Փոխհարգալից, կառուցողական և շատ գործնական շփում է: Նրանք ընկերներ չեն, ի վերջո նրանք այդքան շատ չեն շփվել», – ասել է Պեսկովը:

Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի ընթացքում որոշում է կայացվել օտարել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Նախագծում առկա տեղեկատվության համաձայն՝ 2021-ի հոկտեմբերի 29-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 5 908 050 000 դրամ է, անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 5 602 293 000 դրամ, շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքի արժեքը՝ 305 757 000 դրամ. 4) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 278 865 000 դրամ, հատկացված հողամասի՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 223 376 199 դրամ։

Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գին է սահմանվել 5 000 000 000 դրամը, մրցույթի մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 250 000 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։ Գնորդը հնարավորություն կունենա վճարել 5 տարվա ընթացքում։

10 աշխատանքային օրվա ընթացքում կստեղծվի գույքի օտարման մրցութային հանձնաժողով։

Հարավային Աֆրիկայից խոզ «նկարչի»՝ Պիգասոյի «Վայրի և ազատ» կտավը վաճառվել է 26 572 դոլարով, գրում է Daily Mail-ը։

Խոզն արվեստի գործը ստեղծել է մի քանի շաբաթվա ընթացքում կապույտ, կանաչ և սպիտակ ակրիլային ներկերով։ Կտավը գնել է գերմանացի հավաքորդ Պետեր Էսսերին։

Չորքոտանու տիրուհին՝ Ջոան Լեֆսոնը, պատմել է, որ պարզապես ցանկացել է աշխարհին պատմել իր սիրելի տաղանդավոր խոզի մասին։

Պարբերականը նշում է, որ այժմ սա համարվում է երբևէ կենդանու կողմից նկարված ամենաթանկ վաճառված կտավմ աշխարհում:

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ «Միտքս Արցախին» անունը կրող նախաձեռնությանը։ 

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ, «Միտքս Արցախին» անունը կրող նախաձեռնությամբ
Երիտասարդությունը հանդես է եկել «Միտքս Արցախին» անունը կրող նախաձեռնությամբ (ֆլեշմոբ)՝ ծածանելով Արցախի դրոշը պատշգամբներում։

Արցախը մեր պատմական հայրենիքի մի մասն է՝ բնակեցված մեր հայրենակիցներով, որոնք հարյուրավոր տարիների ընթացքում կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, մշակույթը և փաստացի անկախությունը՝ նույնիսկ գտնվելով օտարների լծի տակ։
1988 թվականին մենք ձերբազատվել էինք ցեղասպանության բարդույթից, հզորացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում և օգտվելով Խորհրդային միությունում ստեղծված բարենպաստ պայմաններից՝ ոտքի ելանք լուծելու մեր ազգային խնդիրներն ու իրագործելու մեր երազանքները՝ Արցախի հարցի լուծում, անկախ պետության ստեղծում, Ցեղասպանության միջազգային ճանաչում, արդարության և ազատության հաստատում։

Մենք ուժեղ էինք և հաղթեցինք։

Ցավոք, մեր հաղթանակների արդյունքները հասանելի չեղան ողջ ժողովրդին, և հասարակության մի զգալի հատված օտարված մնաց այդ հաղթանակների պտուղներից։

Այժմ մենք գտնվում ենք մեր պատմության ամենաամոթալի և վտանգավոր ժամանակաշրջանում։ Տարածաշրջանում տեղի են ունենում և դեռ տեղի են ունենալու հսկայական փոփոխություններ։ Ցավոք, գտնվելով թույլ ու պարտված վիճակում, մենք այդ փոփոխություններից ոչ թե օգտվելու ենք, այլ կորցնելու, եթե չկարողանանք փոխել իրավիճակը։

Ես համոզված եմ, որ ամեն ինչ ուղղելի է և կախված է միայն ու միայն մեզանից։ Մենք նորից ուժ կգտնենք պաշտպանելու մեր պետությունը, ապահովելու մեր ժողովրդի հզորացումն ու բարգավաճումը, մեր արժանապատվությունը, Արցախի անվտանգությունն ու մեր միասնությունը արցախահայության մեր քույրերի ու եղբայրների հետ։

Այդ ճանապարհը սկսվում է առաջին քայլերից, և այդ քայլերից մեկն էլ «Միտքս Արցախին» նախաձեռնությունն է։
Արցախը եղել է մեր պայքարի խորհրդանիշը 1988-ին, այսօր էլ կարող է դառնալ մեր պայքարի խորհրդանիշը՝ այս նախաձեռնության շնորհիվ։

Ես, իմ ընտանիքը և հարյուրավոր մեր հայրենակիցներ արդեն միացել ենք «Միտքս Արցախին» նախաձեռնությանը և Արցախի դրոշը ամրացրել պատշգամբներին։

Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին՝ Հայրենիքում ու Սփյուռքում, միանալ այս նախաձեռնությանը և անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում եք գտնվում, Նոր տարին դիմավորել Արցախի դրոշը ծածանելով, և այդ տարին կդառնա հույսի ու վերելքի տարի»։

ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին փաստաթղթի հիմնական դրույթները հետևյալն են.

- բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին

- չտեղակայել լրացուցիչ զինծառայողներ և զինատեսակներ այն երկրներից դուրս, որտեղ նրանք գտնվում էին 1997 թվականի մայիսին (մինչև Արևելյան Եվրոպայի երկրների դաշինքին միանալը)՝ բացառությամբ բացառիկ դեպքերի՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությամբ

- հրաժարվել ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական գործողություններից Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում

- չտեղակայել միջին և փոքր հեռահարության հրթիռներ այն վայրերում, որտեղից դրանք կարող են խոցել մյուս կողմի տարածքը

- համաձայնեցված սահմանային գոտում բրիգադից ավելի թվով զորավարժություններ և այլ գործողություններ չանցկացնել, պարբերաբար տեղեկատվություն փոխանակել զորավարժությունների վերաբերյալ

- հաստատել, որ կողմերը միմյանց հակառակորդներ չեն համարում, ամրապնդել համաձայնությունը՝ բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և ուժի կիրառումից զերծ մնալու համար

- հաստատել, որ կողմերը միմյանց չեն դիտարկում որպես հակառակորդներ, ամրապնդել բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանավորվածությունը և զերծ մնալ ուժի կիրառումից

- պարտավորվել չստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կարող են ընկալվել որպես սպառնալիք մյուս կողմի կողմից

- ստեղծել թեժ գծեր արտակարգ իրավիճակների հետ կապերի համար:

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 17-ին թուրքական ազգային արժույթն արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա:

Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը  50,5 % աճ է գրանցել, իսկ 2021 թ. ընթացքում՝ 114 %: Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 %-ից իջեցրել էր 14 %-ի։ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 %: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել էր մինչև 15 %-ի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն էր ունեցել: Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը:

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, «Սևան»ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:

Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:

Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղկայվելու են հսկիչ կետեր:

«Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։

Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։

Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։

«Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։ Վերահսկողական միջոցառումները քաղաքացիների շրջանում դիմադրության չպետք է հանգեցնեն։

Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նման կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- նշել է նախարարը և գործընկերներին խնդրել առավել պատասխանատվոթյամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրի լուծմանը։

Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները, մանրամասնվել են ընթացակարգերը, ժամանակացույցը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։

ԱՄՆ Ջո Բայդենի վարչակազմը Եվրամիության դաշնակիցներին դրդում է վերջնականացնել ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների դեմ պատժամիջոցների լայն փաթեթը, որը կարող է կիրառվել ԱՄՆ-ի հետ համատեղ, եթե Կրեմլը հարձակվի Ուկրաինայի վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը` հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին:

ԱՄՆ-ն կարծում է, որ կոնկրետ պատժամիջոցների տարբերակների շուրջ համաձայնությունը հաստատուն ազդանշան կուղարկի Ռուսաստանի նախագահին:

Ըստ քննարկումներին ծանոթ մարդկանց՝ սրանք քննարկվող միջոցառումներ են: Դրանք հիմնված են բազմաթիվ զրույցների վրա, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ինչպես նաև ԵՄ-ի միջև:

Սակայն ԵՄ երկրներն ասում են, որ նման միջոցների ուրվագծման չափազանց հապճեպ քայլը կարող է խաթարել ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերը։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն կարծում է, որ պատժամիջոցների փաթեթը պետք է պատրաստվի, որպեսզի Ռուսաստանին զսպելու ջանքերը վստահելի լինեն:

© 2022 Lurer24.com All Rights Reserved