Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Կապիտուլիանտները նախընտրում են բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը .

«Անկախ այն ամենից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղազախստանում, մի կարևոր արդյունք արդեն իսկ գրանցվել է. Միջին Ասիայի խոշորագույն երկիրը, որը նաև կարևոր տարանցիկ ուղի է Արևելք-Արևմուտք գծում, այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետևաքներով։

Իսկ հետևանքներից մեկն այն է, որ շարունակվելու է Ասիա-Եվրոպա կոմունիկացիոն ուղիների փնտրտուքը, որոնցից մեկը Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղին է։ Հայաստանի ողջ տարածքով անցնող այս ճանապարհը ոչ միայն իրական տնտեսական հնարավորություններ կբացի Հայաստանի համար, այլ, որ ավելի կարևոր է, թույլ կտա մասամբ վերականգնել մեր պետության աշխարհաքաղաքական կշիռը՝ այդպիսով ընդլայնելով մանևրելու մեր դաշտը թե՛ Արցախի, թե՛ այլ հայկական հարցերում։

Եթե այս ուղղությամբ համապատասխան աշխատանքները տարվեին ժամանակին, ապա արդեն հիմա Հյուսիս-Հարավ ուղին, ըստ էության, կլիներ այլընտրանք չունեցող նախագիծ։

Մինչդեռ ՀՀ դե ֆակտո կապիտուլիացիոն իշխանությունը արդեն իսկ զիջել է Հյուսիս-Հարավի կարևորագույն մի հատվածը (Գորիս-Կապան ճանապարհը) Ադրբեջանին, այդպիսով ստեղծելով արհեստական խոչընդոտ այս նախագծի իրականացման համար։ Ավելին՝ կապիտուլիանտները նախընտրում են բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։

Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավ ուղղությամբ աշխատանքը պետք է ունենա գերակա առաջնահերթություն»։

ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է աջակցել Ղազախստանին ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների չեզոքացման հարցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով և իր պատրաստակամությունն է հայտնում համակողմանի աջակցություն ցուցաբերել հանրապետության իրավասու մարմիններին՝ չեզոքացնելու ահաբեկչական և ծայրահեղական բնույթի սպառնալիքները», - Լրագրի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրությունում:

Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ավիաընկերությունների աշխատանքների վրա։ Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են տոմսերի վաճառքները, որոշներն էլ չեղարկել են թռիչքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «S7 Airlines»-ը տեղեկացրել է Ղազախստանում ավիատոմսերի վաճառքը մինչև հունվարի 23-ը դադարեցնելու մասին։

«Երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ «S7 Airlines»-ը, դեպի Ղազախստան և Ղազախստանից դուրս սեփական թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցրել է մինչև հունվարի 23-ը։ Դրանից բացի, ժամանակավորապես դադարեցվել է «S7 Airlines»-ի և «Air Astana»-ի համատեղ թռիչքների տոմսերի վաճառքը՝ կրկին նախնական ժամկետ սահմանելով հունվարի 23-ը»,-ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։

«Aeroflot» ավիաընկերությունը հայտնել է, որ հունվարի 6-ի և 7-ի համար նախատեսված Ալմաթի, Նուր-Սուլթան, Ակտաու թռիչքները չեղարկվում են։  «Air Astana» ավիաընկերության բոլոր թռիչքները չեղարկվել են մինչև հունվարի 7-ը։

«Belavia» ավիաընկերությունը չեղարկել է երեկոյան թռիչքները Մինսկից դեպի Ալամթի և հակառակ ուղղությամբ։ «Կանոնավոր չվերթներ Ղազախստանի ուղղություններով կիրականացվեն միայն Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ավիացիոն վարչության հետ համաձայնությամբ և միայն թռիչքների անվտանգության անվերապահ ապահովման պարագայում»,-ասված է հաղորդագրությունում։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի գլխավոր ինտրիգը, թերեւս կուսակցության նոր գործադիր մարմնի ընտրություններն էին: Պարզվեց` ՀՀԿ ղեկավար կազմի շարքերից դուրս են մնացել պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԱԺ հինգերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր), տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրանց փոխարեն ՀՀԿ ԳՄ շարքերը կհամալրեն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, ՀՀԿ նախկին պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Կարինե Աճեմյանը, որը նաեւ ղեկավարում է ՀՀԿ կանանց խորհուրդը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Հատկանշական էր այն, որ ՀՀԿ-ականները կուսակցության նորընտիր ղեկավար կազմից միայն Հայկ Մամիջանյանին էր, որ դեմ ոչ ոք չէր քվեարկել, եւ ընտրվեց 520 կողմ ձայներով, մյուսները ստացան նաեւ դեմ ձայներ:

Ի դեպ, «Իրավունքի» հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանն ասաց, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոն այլեւս չի լինելու, իսկ թե ինչու, կատակեց. «Պարզապես, առաջին տեղակալի պաշտոնը մեր կուսակցության վրա չի գալիս»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնը ձեւավորվելուց հետո` այն զբաղեցրեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա Վիգեն Սարգսյանը, որոնցից առաջինը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը, երկրորդը՝ գրեթե երեք տարի է, ինչ մեկնել է ուսման Միացյալ Նահանգներ ու այդպես էլ չի վերադարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում մի նոր համաճարակ է ի հայտ եկել որը իրականում ողջ աշխարհով է շատ արագ տարածվում ու շատ ավելի մեծ վտանգներ է ներկայացնում ներկայիս աշխարհակարգի համար քան Կովիդը: Համաճարակի անունն է «The Great Resignation» (Մեծ Հրաժարական) ու իրենից ներկայացնում է բնակչության զանգվածային հրաժարական աշխատանքից: Մարդիկ միլիոններով հրաժարվում են աշխատել: ԱՄՆ-ում ներկա պահին ամսեկան 4 միլիոնից ավելի մարդ է գործից դուրս գալու դիմում գրում, երկրում կա 12 միլիոն ազատ աշխատատեղ: Շատերը սա կապում են Կովիդի հետ, սակայն տենդենցը սկսել է դեռ 2009 թվականից: Նախակովիդյան 2018 թվին ազատ աշխատատեղերը ընդամենը 6 միլիոն էին, իսկ 2009-ին 2 միլիոն: Ընդ որում գործազրկության ցուցանիշը որոշակի տատանումներով հանդերձ էականորեն չի փոխվել: Օրինակ, Մայքրոսոֆթ ընկերությունը բացահայտել է որ իր աշխատուժի մոտ կեսը ցանկանում է դուրս գալ աշխատանքից:

Միացյալ Թագավորության իշխանությունները այս տարի ստիպված էին զինված ուժերին ներգրավել որպես բեռնատարների վարորդներ որպեսզի բենզինի և դիզելի շուկայում գոյացած դեֆիցիտը մի կերպ լրացնեն: Ու խնդիրը վառելիքի առկայության մեջ չէր, բենզինն էլ կար, բենզակայաններն էլ, ուղարկի վառելիքը բենզակայան հասցնող մեքենայի վարորդ չկար: Լրատվականները սա բացատրում էին նրանով, որ հիմնականում ԵՄ արևելյան մասից ներգրավված վարորդները չեն կարողանում մտնել ՄԹ Բրեքզիտի պատճառով, բայց ոչ մեկ չէր ուզում բացատրել թե ինչու տեղացիները չեն համալրում թափուր աշխատատեղերը: Նույն վիճակը բազմաթիվ այլ ոլորտներում է ու ոչ միայն Բրիտանիայում:

Ընդ որում սա զուտ «զարգացած աշխարհի» խնդիր չի: Չինաստանը, որ հայտնի է աշխատասեր ժողովրդի վրա հիմնված տնտեսական հրաշքներով ներկա պահին ունի աշխարհի ամենա արագ կրճատվող աշխատունակությունը: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ բնակչությունը արագ ծերանում է, բայց նաև այն փաստով որ նրանք այլևս աղքատ չեն ու պարզապես հրաժարվում են աշխատել նույն պայմաններով:

Հայաստանում որևէ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտ գիտի ինչ ահռելի դժվարություն է ներկայացնում իրենից աշխատող գտնելը ու մոտիվացնելը: Նույն վիճակն է Վրաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհով մեկ: Ընդ որում շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս գործալքության շքերթի առաջին շարքում կանայիք են: ԱՄՆ-ում կանայք 20%-ով ավելի հաճախ են դուրս գալիս աշխատանքից: Ու ակնհայտ է որ պատճառները հոգեբանական են: Մարդիկ պարզապես այլևս չեն ուզում ապրել այնպես ինչպես ապրում են, նրանք չեն տեսնում իմաստը: Այս փաստն է որ գալիք տարիներին աշխարհի բոլոր կատակլիզմների հիմքում է լինելու: Կապիտալիստական մոդելը սպառել է իրեն, մարդուն փողով մոտիվացնելը այլևս շատ դժվար է:

Արթուր Դանիելյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։

Պարոն Զաս, ինչպե՞ս եք գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման ներկա մակարդակը․ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, անվտանգության ապահովման ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, ինչպե՞ս է կառույցը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչպիսի՞ն է ապագայի տեսլականը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Այսօր մենք ականատես ենք աշխարհում ճգնաժամային երևույթների աճին: Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Դրա մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը:

Մեզ շատ մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և գնդակոծություններ, որոնց հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում։

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վտանգ են ներկայացնում զարգացումներն Աֆղանստանում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, լարված և անկանխատեսելի։ Այս երկրում իշխանափոխությունից հետո պահպանվում է ներքին զինված դիմակայության ուժեղացման, ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդլայնման, անվերահսկելի միգրացիայի ավելացման հնարավորությունը։ Երկիրը հումանիտար աղետի եզրին է:

Մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը այս ճգնաժամային կետերում, որպեսզի ժամանակին արձագանքենք դրա հնարավոր վատթարացմանը։ Համատեղ միջոցառումների, առաջին հերթին ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների ընթացքում մենք մշակում ենք գործնական միջոցառումներ՝ ուղղված մեր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը։ Մենք պատրաստում ենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը՝  խաղաղարար գործողություններին նրանց հնարավոր ներգրավվածության նպատակով։

Չի նվազում մեր երկրների անվտանգությանն այլ սպառնալիքների ակտուալությունը ևս՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, անօրինական միգրացիա, կիբեր սպառնալիքներ։ Դրանց հակազդելու համար ՀԱՊԿ-ն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ, «Կանալ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունները, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի «Նելեգալ» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «Պրոքսի» գործողությունները։

Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա հաջորդ տարվանից կբացենք նոր ուղղություն՝ կենսաբանական անվտանգություն։ Արդեն որոշում է կայացվել Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ՀԱՊԿ անդամ երկրների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։

Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։

Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։

Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։

Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։

Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի հարձակման ընթացքում հայ օրենսդիրները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոչով էին հանդես գալիս, և ավելի վճռական արձագանքներ էին ակնկալվում անվտանգային այս կառույցից։ Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել ՀԱՊԿ-ից նմանատիպ հարձակումների դեպքում։

ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու մեխանիզմը կարող է գործարկվել ճգնաժամային իրավիճակում գտնվող անդամ պետության պաշտոնական դիմումի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Այդ դեպքում կազմակերպության անդամ պետությունների կողմից կկազմակերպվեն խորհրդակցություններ՝ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ:

Ձեր հիշատակած դեպքում Երևանը շեշտը դրեց իրավիճակի հանգուցալուծման այլ մեխանիզմների վրա։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ․ իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով մեր կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։ Մենք կարծում ենք, որ սա չափազանց կարևոր և բավարար էր այդ ժամանակ ստեղծված իրավիճակում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ՌԴ նախագահի մասնակցությամբ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպումից հետո հայտարարեցին, որ պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի ու այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ինչպիսի՞ հնարավոր դեր կարող է ՀԱՊԿ-ն ստանձնել այդ աշխատանքներում։

Ինչպես արդեն նշեցի, մենք ողջունում ենք կողմերի որոշումը՝ սկսել սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, այն համարում ենք կարևոր քայլ ներկայիս իրավիճակի կրկնությունը կանխելու ուղղությամբ։

Մենք կարծում ենք, որ Ռուսաստանից բացի, անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարող են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։

Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի և Ղազախստանի, ինչպես նաև Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջև սահմանների սահմանազատման դրական փորձի օգտագործման մասին է։

Բացի այդ, եթե ստացվի ՀԱՊԿ-ին այդ աշխատանքներում ներգրավելու հայտ, ապա, իհարկե, այն կդիտարկվի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից և համապատասխան որոշում կկայացվի։

Կարծում եմ նաև, որ անհրաժեշտ է գործնական հարթություն տեղափոխել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի համաձայնությունները։

Դա նկատելիորեն կնպաստի իրավիճակի կարգավորմանը և այս տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացմանը։

Շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։

Աղբյուրը՝ Live24.am

Hulu սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» սիթքոմի սպին-օֆի՝ «Ինչպես ես հանդիպեցի ձեր հորը» սերիալի թրեյլերը։ Շոուի պրեմիերան ծրագրված է 2022թ․-ի նոյեմբերի 18-ին, ըստ news.am-ի՝ գրում է Hypebae-ն։

Ըստ սյուժեի՝ Սոֆի անունով գլխավոր հերոսուհին պատմում է, թե ինչպես է հանդիպել իր ամուսնուն։ Նրա կերպարը միաժամանակ երկու դերասանուհի է մարմնավորում․ առավել հասուն տարիքում նրա դերը կատարում է Քիմ Քեթրոլը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից, իսկ երիտասարդ տարբերակին՝ Հիլարի Դաֆը։

 

NEWS.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում ձայների 54.48%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն՝ Դիանա Գասպարյանը, ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան  էջից:

Վաղարշապատի նորընտիր ավագանիում մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15 մանդատ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ, «Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընկերներ չեն, RTVI հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես չեմ ասել, թե նրանց շփումը ընկերական է: Փոխհարգալից, կառուցողական և շատ գործնական շփում է: Նրանք ընկերներ չեն, ի վերջո նրանք այդքան շատ չեն շփվել», ասել է Պեսկովը:

Փոխարենը, Պուտինը ընկերական հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչը թույլ է տալիս նրանց նույնիսկ ամենասուր տարաձայնությունների դեպքում երկխոսություն վարել և հասնել խաղաղ կարգավորման, ասել է Պեսկովը։
© 2022 Lurer24.com All Rights Reserved