Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հունվարի 7-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում հրաձգության հետևանքով չորս տարեկան աղջիկ է մահացել, հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինին, փոխանցում է ՌԻԱ նովոստին:

 Սաինը պատմել է, որ հունվարի 7-ին Ալմաթիի փողոցներով մեքենա է ընթացել, որում չորս երեխա է եղել: Մեքենայի վրա կրակել են։ Կրակոցների հետևանքով չորսամյա աղջիկը մահացել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալմաթիում անկարգությունների ժամանակ հրազենային վնասվածքից 11-ամյա երեխա էր զոհվել, իսկ 15-ամյա դեռահասը՝ ծանր վիրավորվել:

 

Ալմաթիի միջազգային օդանավակայանն անորոշ ժամանակով փակվել  է: Այս մասին հայտնել է Tengrinews գործակալությունը։ 

 «Ալմաթիի օդանավակայանը ժամանակավորապես փակ է, բացման մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ»,-  գրում է գործակալությունը՝ մեջբերելով օդային մամուլի ծառայության հաղորդագրության տեքստը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է մինչև հունվարի 10-ը։

 

«2018-ի ապրիլի 23-ին եկա դիմումս գրեցի, ոտքով իջա Բաղրամյանով, քայլեցի կենտրոնով։ Ամենուր տոնախմբություն էր, մարդիկ շամպայնով, բարձր երաժշտությամբ, երգ ու պարով հաղթանակ էին տոնում։ Երջանիկ, ժպիտներով, մասսայական ցնծություն էր փողոցներում։ 

Հիմա շատերը մոռացել են, հարցնում են, ինչի չկանգնացրեցին, ուժ չկիրառեցին՞: Ես շատ լավ հիշում եմ 2018-ի ապրիլը, մթնոլորտը, տեխնոլոգիաները, սաբոտաժները։ Ցավոք, ամբողջ պատկերն եմ հիշում։ Ու ամենաշատը վախացնում էին ծանոթներս, որոնք ինչ-որ պահի կորցրեցին ադեկվատություն, արժեհամակարգ, մարդկային կեցվածք։ Նենց պոտոկով էր գալիս էդ ագրեսիվ ատելությունը, սարսափելի էր։ 

Արդյոք ես կուզեի, որ իրենց հանդեպ ուժ կիրառեն ու վնասեն՞: Միանշանակ՝ ոչ։ Ու անիմաստ ա հիմա ասել այ մենք զգուշացնում էինք, այ որ ասում էինք։ Էյֆորիայի մեջ մարդիկ չէին լսում, չէին ընկալում մեկ ա։ 

Հիմա պատկերը փոխվել ա նաև այն պատճառով, որ էդ վտանգավոր մթնոլորտում շատերը չդադարեցին խոսել դիմացինի հետ։ Հիմա մենք անհամեմատ ավելի շատ ենք ու դա նաև մարդկանց սեփական սխալները ընդունելու քաջություն ունենալու արդյունք ա։ Ես էդ մարդկանց հարգում եմ։ Բայց կուզեի, որ տանկերով անցնեին այդ մարդկանց վրայով՞: Միանշանակ՝ ոչ»։

 

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ինքն է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւին։ Այս մասին հայտնել է Նազարբաեւի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, ում մեկնաբանությունները կիրակի օրը տարածվել է ԶԼՄ-ների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, էլբասին [ազգի առաջնորդ, Նազարբաեւը] այս օրերին Նուրսուլթանում էր եւ աջակցություն էր ցուցաբերում պետության ղեկավարին։ Սակայն իրավիճակը շատ բարդ էր, եւ այդ պատճառով էլբասին ինքը որոշեց Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել նախագահին, քանի որ լավ գիտակցում էր, որ անկարգություններն ու ահաբեկչությունը օպերատիվ, արագ, կոշտ եւ անզիջում արձագանք են պահանջում երկրի ղեկավարությունից», ասել է Ուկիբայը։

Նրա խոսքով, Նազարբաեւն ու Տոկաեւը միշտ եղել են «բարիկադների նույն կողմում»՝ պաշտպանելով իրենց ժողովրդին, երկիրը եւ ազգի ապագան։ «Եւ բոլորիս համար այս դժվարին օրերին նրանք կրկին ցուցադրեցին պետական իշխանության միասնականությունը»,- նշել է Ուկիբայը:

 

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այսօր տեղեկատվական պատերազմ է ընթանում բոլոր ճակատներում, Ռուսաստանը իրավունք չունի դրանում պարտվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եկել է այնպիսի ժամանակ, որ այսօր դա պարզապես տեղեկատվության այս կամ այն ձեւով տրամադրում չէ, դա մեծ, չեմ վախենա այս բառից, պատերազմ է։

Տեղեկատվական պատերազմ է, որն ընթանում է բոլոր ճակատներում, եւ մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում»,- ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի «Военная приемка» հաղորդման ժամանակ:

 

Զինյալները ներխուժել են Ալմաթիի Կալկաման միկրոշրջանի թիվ 7 հիվանդանոց և բժիշկներից պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց վիրավոր հանցակիցներին։ Շաբաթ օրը՝ հունվարի 8-ին, հայտնել է Sputnik Ղազախստանը։

Կրակոցներ են  հնչել հիվանդանոցի երրորդ հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։

Հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները չեն տուժել։ Հանցագործները լքել են շենքը՝ այնտեղ թողնելով վիրավոր ընկերներին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները բուժհաստատությունից դուրս են բերել վիրավոր զինյալներին։

Հիվանդանոցին այս պահին փակ է։

Հունվարի 8-ի առավոտյան հաղորդվել է, որ Ալմաթիի կենտրոնում շարունակվել են կրակոցները։ Նշվել է նաև, որ քաղաքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել։ Տեղի բնակիչներն օգնում են ոստիկանությանը բացահայտել մարդկանց կասկածելի խմբերը։

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին չվերթներ կիրականացնի՝ իր քաղաքացիներին Ղազախստանից տեղափոխելու համար։ Չվերթները նախատեսված են Ալմաթիից դեպի Իվանովո և Օրենբուրգ։

 Մինչ օդանակավակայան, քաղաքացիները պետք է հասնեն իրենց ուժերով։ Կազմակերպիչները կոչ են անում իրենց հետ հնարավորինս քիչ բեռներ վերցնել՝ առաջնորդվելով մեկ ուղևոր մեկ ուղեբեռ սկզբունքով։ Փոխանցում է jnews.ge-ն։

Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաեւ Ադրբեջանի մի մասը' Ղարաբաղը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

«Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաեւ Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։

Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական "օկուպացիան" է ավելի ձեռնտու, թե' չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա' թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարեւան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։
Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն է ձեռք բերում։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու եւ որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու»,- գրել է Դանիելյանը։

Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:

 

ԱՄՆ-ն անհանգստացած է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, սակայն կարծում է, որ հանրապետությունը կարող է հաղթահարել իրավիճակը՝ առանց ՀԱՊԿ-ի օգնության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենը նշել է, որ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին հարցեր է առաջացնում Վաշինգտոնում։ Ըստ ԱՄՆ-ի՝ հանրապետությունն ունի բավարար ռեսուրսներ՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու համար։ «Անհասկանալի է, թե ինչու են նրանք արտաքին օգնության կարիք զգացել», ասել է պետքարտուղարը։

Անկարգությունները նա բացատրել է տնտեսական պատճառներով։ «Մեկ դաս անցյալի պատմությունից՝ երբ ռուսները ձեր տանն են հայտնվել, նրանց հեռացնելը դժվար է լինում», ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ղազախստան ՀԱՊԿ-ի խաղաղապահների ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մեկնաբանությանը՝ ամերիկյան ԱԳՆ ղեկավարի խոսքերն անվանելով անպատկառ։

«Էնթոնի Բլինքենը, իրեն բնորոշ անպատկառ ձևով, կատակել է Ղազախստանի ողբերգական իրադարձությունների մասին: ՀԱՊԿ-ի միանգամայն օրինական արձագանքը Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում օգնություն ցուցաբերելու դիմումին (ինչն, ի դեպ, արդեն ծանուցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին), ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուղեկցել է այսպիսի խայթիչ ռեպլիկով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

«Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նկատի ունենա հետևյալը` երբ ամերիկացիները քո տանն են, դժվար է ողջ մնալը, չկողոպտվելը կամ բռնաբարվելը: Միայն թե, դա մեզ սովորեցնում է ոչ թե վաղ անցյալը, այլ ամերիկյան պետականության բոլոր 300 տարիները: Այս մասին շատ բան կպատմեն Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտներ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այս անկոչ հյուրերին իրենց «տանը», նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

 

Ղազախստանի որոշ հատվածներում շարունակվող անկարգությունների համատեքստում երկրում համացանցի հասանելիությունը կրկին արգելափակվել է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Globalcheck» տելեգրամյան ալիքին:

«Համացանցը կրկին անջատված է: Այն աշխատեց յոթ ժամից մի փոքր ավել»,- հայտնել է տելեգրամյան ալիքը:

Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և ավիատիեզերական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Բագդատ Մուսինը հայտնել է, որ իշխանությունները սահմանափակում են համացանցի հասանելիությունը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Նա մեկնաբանել է, որ ահաբեկչական խմբավորումները հենց համացանցի միջոցով են կոորդինացնում ու ծրագրավորում իրենց հետագա անելիքները:

 
© 2022 Lurer24.com All Rights Reserved