Super User
Super User

Super User

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ժամեր առաջ սպանված 20-ամյա Ռուդն էր սա գրել դեռ նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիայի հաջորդ օրը։

Պատերազմը չի ավարտվել ...

Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:

Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:

Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:

Հիշեք, Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու

Պատերազմը չի ավարտվել

 

1  

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

Գրառման մեջ նաև ասված է.

«Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:

Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:

Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով:

Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով:Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։

Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝

օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց,որ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

 

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։

Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

 

«Armenian Military Portal» տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ այս պահին Վարդենիսի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

 

ՌԴ Արևմտյան ռազմական շրջանը մոտ երեք հազար զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է ուղարկել Ուկրաինային սահմանակից շրջաններ, որտեզղ անցկացվելու են զորավարժություններ, հայտնում է meduza.io-ն՝ վկայակոչելով շրջանի մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կանցկացվեն Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում (Ուկրաինային սահմանակից են), ինչպես նաև Սմոլենսկի մարզում։ Զորավարժություններին, ի թիվս այլ բաների, կներգրավվեն Տ-72Բ3 տանկեր և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

 

 

ԱՄՆ-ն երկու հարց է բարձրացրել Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ՝ օրինակա՞ն էր ՀԱՊԿ զորքեր մտցնելը և ինչու՞ է նախագահ Տոկաևն առանց նախազգուշացման կրակելու հրաման տվել։

Եվրասիական ողջ շքախումբն արդեն երեք օր է չի կարողանում պատասխանել մի պարզ հարցի՝ արտաքին ո՞ր ուժերն են փորձել հեղաշրջում անել Ղազախստանում, որն էլ առաջացրեց ՀԱՊԿ-ի մտնելու անհրաժեշտությունը։

«Ղազախստանի պետականությանը սպառնացող վտանգը պայմանավորված էր ոչ թե վառելիքի գների պատճառով ինքնաբուխ հանրահավաքներով, այլ այն հանգամանքով, որ ներքին և արտաքին ուժերն օգտվեցին ստեղծված իրավիճակից»,- ասել է Պուտինը՝ չնշելով, թե որ ուժերն են: Ընդ որում, նա ասել է, որ «թույլ չենք տա, որ սասանվի իրավիճակը տանը և թույլ չենք տա, որ այսպես կոչված գունավոր հեղափոխությունների սցենարը կյանքի կոչվի»։ Այսինքն՝ Պուտինը Ղազախստանն անվանում է «իր տունը», որտեղ ինչ-որ մեկն ուզում է հեղափոխություն անել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և մենք շատ կարևորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ևս կարևոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալ»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին:

Համակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը: Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ Կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար:

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ՝ ճշտելու, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրվանից այդ ճանապարհահատվածից օգտվելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին:

Նախարարը, սակայն հորդորեց` գրավոր հարցում ուղարկել։ Ստացվում է, որ ադրբեջանցիներին, փաստորեն, ոչ միայն իրանցիները, այլ նաեւ հենց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային ավտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար: Սա գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանի մեկնարկն է, երբ արդեն մեր հայրենակիցները երբեմնի թշնամիների բյուջեն են հարստացնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին սուպերմարկետների աշխատողները: Ավելի քան 10 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Նշենք, որ օրենքն ընդունվել է դեռեւս 2020 թվականի գարնանը, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, բայց, չնայած սրան, տոպրակները դեռ լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր խանութներում։

Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ էլ չեն ստուգել առեւտրի կետերի տոպրակների միկրոնը: Իսկ մինչ այդ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, տեղյակ էլ չէր, որ ինքն է վերահսկելու մայրաքաղաքում տոպրակների խնդիրը: Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղաբալյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ հարցը պարզաբանվել է, դրա խնդիրը չկա: Հիմա զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված չափիչ սարքերի ձեռք բերման, դրանց ստուգաչափման հետ: Դրանք մեկ օրում էլ հնարավոր կլինի գնել, բայց դրանք նախ պետք է ստուգաչափվեն, սարքերը պետք է համապատասխան մարմինների կողմից ստուգված եւ կնքված լինեն»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ հնարավոր չէր այդ ամենի մասին մտածել մինչեւ հունվարի 1-ը, ձեռք բերել այդ սարքերը, ստուգաչափել, Արթուր Ղաբալյանը պատասխանեց. «Վերահսկող մարմինը պետք է տեղյակ լիներ եւ նախապես պատրաստվեր: Եթե օրենք է ընդունվում, բնականաբար այն մշակման ընթացքում համաձայնեցվում է համապատասխան լիազոր մարմինների հետ: Այդ դեպքում լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Մենք լրացուցիչ իրազեկում ուղարկել ենք արդեն հունվարին, բայց կարծում եմ՝ լիազոր մարմինները պետք է արդեն տեղյակ լինեին փոփոխություններից»:

Իսկ այս դեպքում լիազոր մարմինները համայնքապետարաններն են։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Մեր ամենափառավոր ահաբեկիչներին էլ չմոռանանք:

Ծռերը ասին Սերժը որոշել ա Արցախը հանձնի, ահաբեկին, հետո հանձնվան, երբ Կարապետյան Կարենը եկավ վլաստի:

Հետո Կարապետյանը Սերժին ասում ա դու արխային գնա, «ես տեր եմ», ասելուն պես գնում Նիկոլին հանում ա բերդից ու ինքը թռնում ա:

Հետո բելոռուս ժողովրդի մեծ բարեկամ «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը Նիկոլին առաջադրում են վարչապետ:

Առաջադրելուց հետո էլ երաշխավորություններ են տալիս որ Ծռերին ազատեն:

Ու տենց... գունավոր հեղափոխություն, թե բա... Սորոս բան...

Արթուր Դանիելյան

© 2022 Lurer24.com All Rights Reserved