
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Բուլղարիայից 50.000 հին արկ է ներկրել և նոր սպառազինության գնով վաճառել բանակին. հրետանու արկերի հետքերով.
Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե մինչ իր իշխանության գալը բանակում լուծված չի եղել անգամ հրետանու արկերի խնդիրը։
Mediaport-ին հայտնի է դարձել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «լուծել» հրետանու արկերի «խնդիրը»։
«Տեղեկանալով այն մասին, որ մինչ հեղափոխությունը ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Բուլղարիայի հետ 50.000 արկ ձեռքբերելու և Հայաստան բերելու մասին՝ Փաշինյանի իշխանությունը որոշում է փոփոխություններ մտցնել արկեր գնելու պայմանների մեջ։ Օպերացիան ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարում են տխրահռչակ Պատրոն Դավիթին (Դավիթ Գալստյան)։
Վերջինս Բուլղարիայից նոր արկերի գնով գնում է 50.000 հին արկ, ներկում դրանք և իբրև նոր սպառազինություն բերում Հայաստան։ Այս ամենը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի գիտությամբ:
Ընդ որում, այդ սպառազինության մի մեծ քանակ՝ 152մմ թնդանոթների համար նախատեսած արկերը, չեն համապատասխանել մեր բանակում առկա նույն տրամաչափ ունեցող թնդանոթներին։ Ֆիզիկապես և բարոյապես մաշված այդ արկերի բացարձակ մեծամասնությունն անցած պատերազմի ընթացքում կոնդիցիայի չեն ենթարկվել՝ մեծ վնաս հասցնելով մարտական դիրքերում գտնվող հրետանուն։
Նշենք նաև, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, լավ իմանալով, որ բերված արկերը չեն աշխատելու, հանձնարարել են ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ Արմեն Հարությունյանին փոխել հրետանու հաշվարկային աղյուսակները։
Այս «գործարքի» և, ինչպես Փաշինյանն է ասում «արկերի խնդրի լուծման» արդյունքում, նշված քառյակը՝ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը, Արտակ Դավթյանն ու Պատրոն Դավոն կլորիկ գումարներ են գրպանել»,-գրում է լրատվամիջոցը:
Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է.
«Ուրեմն, Սերժի՝ Ալիևին առաջարկած 6 միլիարդ դոլլարի 1 միլիարդն էլ է իմ մոտ, Սաշիկի 50 տոկոսների 80 տոկոսն էլ է իմ մոտ, արագաչափերն ու տեսախցիկներն էլ են իմը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատերն են հիշում 1996 թվականը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանից դժգոհ զանգվածը նախագահական ընտրությունների շեմին սկսեց հարել Վազգեն Մանուկյանին, ում շուրջ հավաքվեցին քաղաքական ուժերը, բիզնեսը, մտավորականությունը եւ ընտրություններում հաղթելու լուրջ հայտ ներկայացրին։
Հիմա էլ թեեւ Վազգեն Մանուկյանը տարիքն առել է, եւ շատերը դեմ են նրա վարչապետացմանը, բայց մեծ թվով մարդիկ հասկանում են, որ այս պահին այլընտրանք գրեթե չկա, եւ հարկադրված են աջակցել «Վազգեն Մանուկյան-պրոյեկտին»։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է.
«Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ:
Այսօր ժամը 16.00 ուղիղ եթերով կներկայացնեմ քրեական գործի մանրամասները»:
Իրանը կարող է ռազմական հարված հասցնել ամերիկյան զինված ուժերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին օրերին, հայտնում է Politico պարբերկանը:
Իրանի կողմից հավանական հարվածի մտավախությամբ պայմանավորված՝ «բարձր պատրաստվածության» են բերվել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զորքերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում Իրանին պատասխան հարված հասցվի: Այս մասին հայտնել է մի պաշտոնյա:
Վերջինս մանրամասնել է, որ ներկայում Պենտագոնը ուշադիր հետևում է Իրաքում իրանցի զինյալների կողմից հավանական հարձակման նախապատրաստման մտագոհիչ ցուցիչներին:
Իրանի հնարավոր հարձակումը մեկնաբանվում է Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերի թվի կրճատմամբ: Իրանական հավանական հարձակման մասին նախազգուշացվել է նաև Իսրայելի բանակը:
Առկա լարվածությունը, նաև, կապված է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ, որը սպանվել էր նոյեմբերի 27-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ վերջին լուրջ սրացումները տեղի էին ունեցել նախորդ ձմռանը՝ իրանցի բարձրաստիճան գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, երբ Իրանը հրթիռներ էր արձակել Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ Ասադ ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի ուղղությամբ:
«Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ խորհրդարանում տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու չէր կարելի 2018-ին «փողոցով անցնող» պատահական մարդուն իշխանություն վստահել։ «Ժողովրդին պատկանող իշխանությունը չենք կարող հանձնել այդ պահին փողոցով պատահաբար անցնող ինչ-որ մեկին»։ Դու՛ ասացիր։ Իհարկե, դժվար է այս հարցում չհամաձայնել նրա հետ։ 2018-ին ՀՀԿ-ն փողոցի ճնշման տակ իշխանությունը հանձնեց մի մարդու, որի միակ «առավելությունը», սորոսական ցանցի անմիջական և շատ ակտիվ աջակցությամբ, շատ մարդ փողոց դուրս բերելն էր, ինչն էլ 2,5 տարվա ընթացքում միակ հենման կետը դարձավ։ Փաշինյանն աշխարհին ներկայացավ փողոցի տրամադրություններով, հարցերի լուծմանը մոտեցավ ամբոխավարության տեսանկյունից, ներսում բոլոր ընդդիմախոսներին վախեցրեց փողոցով ու այսօր էլ շարունակում է նույն լարի վրա խաղալ, իմա՝ հրաժարականի համար փողոցում բավարար քանակի մարդ չկա։ Բայց փողոցն էլ իրենը չէ, ավելի ճիշտ, իր դեմ է։
Սակայն դա չի խանգարում, որ կրկին ամբիոնից խոսի ժողովրդի անունից, թքած ունենալով այն հայտնի ճշմարտության վրա, որ հալվա ասելով բերանդ չի քաղցրանում, ամեն երկրորդ բառը «ժողովուրդ» ասելով, ժողովուրդը քեզ հետ չի լինում։ Ըստ Փաշինյանի և նրա թիմակիցների, ժողովուրդն էլ «սև» է ու «սպիտակ»։ Ըստ այդմ, ժողովուրդ չեն կաթողիկոսները, ԵՊՀ գիտական խորհուրդը, ԳԱԱ-ն, 200 համայնքների ղեկավարները, փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ «Ժողովուրդ» են Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կառուցող իմքայլականները, մեր գերիներին Ադրբեջանում լավ վերաբերվելու մասին հայտարարողները, Ջաբրայիլը Քարվաճառ համարողները, հայրենիքին դավաճանելու դեմ բողոքողներին սրիկա որակողները։
Հաշվի առնելով եղանակային պայմանները, սգի մեջ հայտնված մարդկանց, այսօր, այո, փողոցում 2018-ի ապրիլ-մայիսի չափ հանրություն չկա։ Բայց կա նաև մեկ այլ պատճառ, որի համար ոչ բոլորն են փողոց դուրս գալիս։ Որպեսզի մարդը դուրս գա փողոց ու ընդվզի, նախ պիտի հասկանա, որ հայրենիք է կորցրել ու այսօր էլ կանգնած է Սյունիքը կորցնելու վտանգի առաջ։ Եթե չկա այդ վտանգի զգացողությունը, հայրենիքի կորստի ցավը, նա միանշանակ չի կարող լինել փողոցում։ Այլ հարց է, թե ինչու մեր հասարակությունն այսքան անտարբեր դարձավ իր անվտանգության ու հայրենիքի կորստի հանդեպ, ինչպես հետևողականորեն բթացրին նրա զգայարանները, ինչը, թերևս, մեր երկրի համար մեծագույն սպառնալիքն է այսօր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Որպեսզի Նիկոլը կարողանար յուրացնել ամբողջ գումարը՝ իրեն պետք էին հանցակիցներ․ Սամվել Բաբայան, Դավիթ Տոնոյան, որոշ գեներալներ
Նիկոլը մեծագույն քցող է․ Իմանալով, որ այդ «Թեման» դեռ ուժի մեջ է, որոշեց Լուկաշենկոյին քցել և «Բազառը» տանել ուղիղ Ալիևի հետ․
Գառնիկ Իսագուլյան․
Սարսափելի դավաճանություններ են եղել․ մեր ամբողջ ծրագիրը Ադրբեջանն իմացել է։
Ադրբեջանի համար ապահովվել է նահանջի ամբողջ ճանապարհը և հարձակման ամբողջ գործողությունների պլանը։
Աշխարհազորի անվան տակ, հայկական անձնագրերով 1400 ադրբեջանցի, հենց Հայաստանից ներթափանցել են Արցախ։
Այս և շատ ավելի ուշագրավ բացահատումներ՝ Գառնիկ Իսագուլյանից։
Արման Սաղաթելյանը և Նարեկ Մալյանը բերման ենթարկվեցին