Լուրեր
Լուրեր

Լուրեր

Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է eadaily.com կայքը:

«Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել, որպեսզի ինչ-որ չասված բաներ չմնան: Ինձ հաճախ մեղադրում են, որ «նա իշխանությունը չի տա»: Ճիշտ են մեղադրում: Ժողովուրդը ինձ դրա համար չի ընտրել»,-ասել է Լուկաշենկոն Անդրեյ Շվեդին հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելիս:

Նա ընդգծել է, որ «իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես»: Լուկաշենկոյի խոսքով՝ «1990-ականների կեսերին իշխանությունը կեղտի մեջ էր, նրա վրա ոտքերն էին սրբում»:

«Ձեզնից շատերը հիշում են այդ շրջանը: Եվ ես չեմ ցանկանում, որ Բելառուսը վերադառնա այդ շրջանին: Այնպես որ ոչ ոք չի կարողանա իշխանությունը կեղտի մեջ գցել, ինչպես նրանք են պահանջում»,-ասել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ինքը դա կանի նրանց հետ կամ առանց նրանց»:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Չինաստանի իշխանությունը թույլատրել է սկսել կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։

Այս պատվաստանյութը կլինի քթի համար նախատեսված սփրեյի տեսքով։

Այս մասին հայտարարել է Chinhua-ն, նշելով, որ պատվաստանյութի մշակումով զբաղվում են Հոնգկոնգի համալսարանի, Սյամենսի համալսարանի ինչպես նաեւ Beijing Wantai Biological Pharmacy ընկերության գիտնականները։

 Սա Չինաստանում առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութն է, որը ունի սփրեյի տեսք։ Չինաստանում, նշենք, որ կլինիկական փորձարկումների փուլում գտնվում է վեց պատվաստանյութ։

Դուք իրավունք չունեք մարդ կոչվելու, մենք էլ իրավունք չունենք ձեզ երկիր տալու.

Արտաշես Ալեքսանյանը՝ իշխանությանը․

Մանրամասները՝ տեսանյութում․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

 

Yerevan Today–ը գրում է. «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սեպտեմբերի 10-ին բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանության դիմաց։ Պատճառը Բելառուսում հետընտրական իրադարձություններն են։ Մասնավորապես, սեպտեմբերի 5-7-ին ձերբակալվել են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ բելառուս երեք հասարակական գործիչներ՝ Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն և Ստանիսլավա Հուսակովան:

Մի քանի ցուցարարները իրենց խոսքով եկել էին աջակցություն հայտնելու բելառուս ժողովրդին, որ նրանք չվախենան, պայքարեն իրենց ազատության համար, որ բռնապետությունը ապագա չունի, ընթացքում էլ ՀՀ իշխանությունից նորից բողոքեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության ռահվիրա լինելով շնորհավորել «բռնապետին»:
 
Բայց հետաքրքրական էր հատկապես բողոքի ակցիայի մասնակիցենրի կազմը: Մասնավորապես, ակցիային մասնակցում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող, «սորոսական» համարում ունեցող Դանիել Իոաննիսյանը, որը վարչապետի հրամանով Սահամնադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է, նաև կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ: Ի դեպ, Իոանիսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ թույլատրվեց նկարահանել դեսպանատան տարածքը:

Ակցիայի կազմակերպման մեջ մեծ դերակատարություն ուներ նաև «Armenian Progressive Youth» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն ու հիմանդիրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն է։

Ցուցարարների շարքերում էր նաև ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը, որին պատկանող «Անտարես» հոլդինգը, վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Հաջորդը փաստաբան Տիգրան Եգորյանն է ով հանդիսանում է «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը և նրա կինը Լուսինե Հակոբյանը, ով «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահն է, որը ևս ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը:

Այնտեղ էր նաև նույն հիմնադրամից ֆինանսավորվող «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իր մասնակցությունն էր ապահովել նաև նույն ֆինանսական ծագումն ունեցող «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Բայց, դե ինչպես ներկայացված ցանկից պարզ է դառնում, ակցիայի բոլոր մասնակիցները բացի այն, որ սորոսական են կամ ՀԱԿ անդամ, նաև մերձիշխանական քարոզիչներն են: Ստացվում է՝ Բելառուսի դեսպանատան մոտ, նախագահ Լուկաշենկոյից բողոքում էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այսինքն, հնարավոր է` միջնորդավորված ներկայացնում էին նաև Փաշինյանի կարծիքը: Առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը տեղ հասցնելու համար ընտրում է ալտերնատիվ տարբերակներ, երբեմն դա իր թիմակիցներից մեկն է դառնում, երբեմն իր ընտանեկան թերթում գրված անանուն խմբագրականները, երբեմն էլ «հավատարիմ» աջակիցները:

Այս դեպքը ուշագրավ է նաև ՀԱԿ աջակիցների առումով, քանի որ նախօրեին ՌԴ դեսպանի հետ էր հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քննարկել տարբեր հարցեր, այսօր նաև մամուլը գրեց, որ Տեր-Պետրոսյանը դեսպանին հավաստիացրել է որ չի կիսում Փաշինյանի` ՌԴ նկատմամբ հայացքները և կապ չունի այս իշխանության հետ: Բայց, փաստացի, իր թիմակիցները, նիկոլականների և սորոսականների հետ միասին ակցիա են կազմակերպում ընդդեմ Լուկաշենկոյի քաղաքականության, որին իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի իշխանությունը»։

Ակցիայի մասնալիցները «վարչապետենց տան» մոտ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Երեկ օրվա ավարատին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

 ՀԱԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
 
Հանդիպմանը մասնակցել են կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: ՀԱԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։

Ըստ մեր աղբյուրի, Տեր-Պետրոսյանը մտահոգ է եղել, որ իր անունը կապում են գործող իշխանությունների հետ։ Առաջին նախագահը գիտակցելով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դերը, դեսպանի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ փաստեր բերելով պնդել է, որ ինքը կապ չունի գործող իշխանությունների հետ։

Տեր-Պետրոսյանը վստահեցրել է, որ որպես փորձառու պետական այր չէր կարող հարաբերություններ ունենալ մի իշխանության հետ, որը տապալել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը թոշակառու մարդ ու քաղաական հետաքրքրություններ չունի և խնդրել է Փաշինյանի հետ վատ հարաբերությունները չպրոյեկտել իր վրա։

Տեր-Պետրոսյանի ՌԴ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպումը մեզ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումը մոտ է։ Անհաջողությունից առաջ գործընկերներին «գցելը» Տեր-Պետրոսյանական մեթոդ է։

Հիշեցնենք, երբ 2015 թվականին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պայքարի էր դուրս եկել նախկին իշխանությունների դեմ Տեր-Պետրոսյանը վճռական պահին հրապարակային նամակ գրեց նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո հանդիպելով նրա հետ, ըստ էության դուրս եկավ խաղից ու ԲՀԿ-ին միայնակ թողեց։

Հիմա էլ Տեր-Պետրոսյանը փորձում է ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանության խարանից զգալով հնարավոր զարգացումները։

Աղբյուր՝ Politik.am

Նիկոլ սրիկա, Նիկոլ ստախոս․ ակցիայի մասնակիցներն այսպիսի կոչերով են դիմում վարչապետին։

Նրանց պահանջն է, որպեսզի Փաշինյանն իջնի և խոսի իրենց հետ։

Այս պահին կառավարության մոտ ակցիա են անում միանգամից մի քանի խումբ քաղաքացիներ:

Կան նստացույց հայտարարածներ, որոնց շարքերում նաև երեխաներ են ներկա:

Ուղիղ միացում կառավարության մոտից

 

Այս պահին կառավարության մոտ ակցիա են անում միանգամից մի քանի խումբ քաղաքացիներ: Կան նստացույց հայտարարածներ, որոնց շարքերում նաև երեխաներ են ներկա:

Նշենք, որ կառավարության մոտ ակցիա են անում Եկմալյանի բնակիչները, հարկային քաղաքականությունից դժգոհ ներմուծողները, վարկային արձակուրդ պահանջողները, Ռուսաստան վերադառնալ ցանկացողները:

 

Ժող, հլա պատկերացրեք, որ հիմա «նախկիններն են» իշխանության ու էլի էս համաճարակն է, էս կարանտինն է, էս դիմակային տեռորն է։

 

Հիմա պատկերացրեք, որ օրինակ՝ Տավուշի տեքստիլ գործարանը աֆիլացվում է ոչ թե Փաշինյանների կլանի հետ, այլ՝ Սարգսյանների։ Դիցուք՝ խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ այդ դիմակ արտադրող գործարանը ոչ թե Սիփան Փաշինյանինն է, այլ Սաշիկինը։ Պատկերացրեցի՞ք։

Դե հիմա պատկերացրեք, որ էսօր իմանում եք, որ կարանծինի երկարաձգման պայմաններով նախատեսված է, որ դպրոցներում անվճար դիմակներ տրմադրելու համար միայն 15 օրվա համար պետությունը այդ գործարանից պատվիրել է մոտ 1.5 միլիոն դոլարի դիմակ։ Այսինքն, էս տեմպերով՝ ուսումնական տարվա վերջում էդ գործարանը կստանա 25-27 միլիոն դոլարի պետպատվեր։

Հիմա հարց առաջին. քանի՞ ծիծիլյոն անգամ էինք Ֆեյսբուքում, փաշինյանա-սորոսախառը փսևդոընդդիմադիր գործիչների հարցազրույցներում լսելու «Թալան», «Սարգսյանների հանցավոր կլան», «Բյուջեն թալանում են» տիպի եզրույթներ։

Հարց երկորդ. էդ շուխուռին քանի՞ միլիոն ՀՀ հպաաարտ ու արժանապատիվ Պողոս էր միանալու՝ սրբորեն հավատալով ամեն ասածին ու արդարացի ցասումով լցվելով։

Իսկ հիմա՝ միլիոն դոլարանոց հարցը. բա ո՞ւր է էդ ցասումը, ո՞ւր է էդ ղալմաղալը, ո՞ւր է էդ հաշվետվողականության պահանջը։ Չէ՞ որ նկարագրված սցենարում մտացածին էր միայն այն մասը, որ «նախկինները դեռ իշխանության էին» ու էդ գործարանը կապվում էր Սաշիկի անվան հետ։ Մնացածը մտացածին չէ. գործարանը կա, այն կապվում է Փաշինյանների անվան հետ, այն բազմամիլիոնանոց պատվերներ է ստացել՝ ըստ հրապարակումների։

Այստեղից հետևություն. միջին վիճակագրական հայ մարդը՝ քաղտեխնոլոգիաների կիրառության ներքո, քիչ է տարբերվում Պավլովի շներից՝ պայմանական ռեֆլեքսների ուսումնասիրության համար արվող էքսպերիմենտների ժամանակ։ Նեղանալ պետք չէ, դա աքսիոմատիկ իրողություն է, հակառակ դեպքում էս ճչուն դիսոնանսը չէր լինի։

Հ.Գ. Ու ախպոր պես, չսկսեք պատմել, որ էդ գործարանի ու Փաշինյանների կապը ապացուցված չէ, որովհետև ես անխուսափելիորեն պահանջելու եմ, որպեսզի բերեք գոնե մի ապացուցված դրվագ, որ Սաշիկը 50% փայ էր խլել կամ էլ Քոչարյանի 4 միլիարդ դոլարից գոնե 1/10-րդ մասը պետք է ցույց տաք։
#Դեբիլների_Ապստամբություն

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Տնաշենի տղա Լիմինդրովիչ, բա ասում էիր․ «Նիկոլը մեր հընգերն ա», մարդն էլ նամարդություն չարեց, քեզ մի օրում հանցագործ օլիգարխից դարձրեց խոշոր սեփականատեր, սաղ քրեական գործերդ կարճել տվեց, թողեց «Վարչապետ» արաղ, «Դուխով» մայկա-տրուսիկ ու էլի լիքը թավշյա զըրթ֊զիբիլ սարքես֊ծախես, անձամբ, ընտանյոք հանդերձ միշտ գալիս «Ալեքս տեքստիլ»-իդ ու մյուս բիզՄեսներիդ բացմանը մասնակցում, կարմիր ժապավեն կտրում ու ձրի ռեկլամ անում, էն Փակ շուկայի կռիսանոցը քեզ հալալ արեց ու էլի լիքը լավություն։

Բա լավ, էսքանից հետո հեչ մտքովդ չի անցնո՞ւմ՝ հին փեշակդ հիշես ու «Լֆիկ» պատվանվանդ հարիր մի օգտակար նվեր էլ դու անես բարերարիդ։ Էսքա՞ն էլ անշնորհակալ մարդ կլինի, տո։

Տիգրան Ա. Կարապետյանի գրառումը

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter