
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Որ Հովհաննես Ազոյանը պիտի մասնակցեր «դավաճանների երթին», չէի կասկածում։
Պաշտոնյա ազիկ գոլուբչիկների կրքոտ հանդիպումը լիֆտում։
Թուրքի ակցենտով, կիսով չափ ռուս ներկայացող ու սպեցնազում ծառայածը՝ Փաշինյանի երթին էր մասնակցում
Նիկոլից ու այս վարչախմբից ժամ առաջ պետք է ազատվենք․
Շմայս
«Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։ Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։ Բացի խաղաղապահ առաքելությունը, Ռուսաստանը հսկայածավալ հումանիտար աշխատանքներ է նախաձեռնել և իրականացնում Ստեփանակերտ քաղաքում հենց օդանավակայանի տարածքում հումանիտար կենտրոնի ստեղծմամբ։ Չի բացառվում նաև, որ ռուսական ռազմաբազա ստեղծվի Արցախում։ Բայց այսքանով ռուսական ծրագրերը, ըստ մեր տեղեկությունների, չեն սահմանափակվում։
«Ճանապարհներ, համալսարան, զարգացած ենթակառուցվածքներ կլինեն, ավելի ակտիվ կապ ապագայում նաև Բաքվի հետ։ Նոր սահմաններ են գծվում, նոր իրավիճակ, և հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երևանը կլինի ավելի մեկուսացած վիճակում։ Երևանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չեզոք է, իսկ ղարաբաղյան հայերի նկատմամբ փոխադարձաբար դրական ընկալումներ և դիրքորոշում է ձևավորվել։ Կա անկեղծ ցանկություն՝ օգնել այդ անկլավին կայանալ, թեև 5 տարի կարգավիճակի հարց այնտեղ չի քննարկվելու, այսինքն՝ ՌԴ-ն չի ծրագրում Աբխազիայի կամ Ղրիմի օրինակով որևէ բան այս փուլում, այլ անկեղծորեն փորձելու է վերացնել պատերազմի հետևանքները և զարգացնել այնտեղ պետությունը։ Պարզապես այդ տարածքում Ռուսաստանը միշտ ընդունելի է եղել, բնակիչները հիմնականում ռուսախոս են, ինչը հաճելի է»,- ասաց մեր մերձդիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, թեև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մոսկվա պատերազմից հետո, նրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը միանշանակ չէ դեռ։
«Այսօրվանից Հայաստանում ու Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ՝ պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը ոգեկոչելու նպատակով։ Հատկապես դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելու բացատրությունն այն է, որ այդ օրը լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի 40-րդ օրը։ Իրականում նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի 40-րդ օրը սուգ հայտարարելն ունի ենթագիտակցական խորհրդանշականություն։
Այդ հայտարարությունը ստորագրողը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար գիտի, որ ստորագրել է Արցախը հանձնելու ու Հայաստանի պետությունն ու պետականությունը գոյաբանական վտանգի տակ դնող փաստաթուղթ։ Նոյեմբերի 9-ին մահացել է Հայոց պետականությունը, մահացել է այն Հայաստանը, որը կար մինչև սեպտեմբերի 27-ը։
Կարևոր չէ, որ դա լինելու է բռնությամբ, սպառնալիքով, շանտաժով։ Կարևորը մարդկանց քանակն է, որոնք, եթե անգամ այդ երթին մասնակցելու են սգալու անկեղծ մղումով, միևնույն է՝ վերածվելու են Նիկոլ Փաշինյանի էժան քաղաքական նպատակներին սպասարկող միջոցի։ Նա չի դիմացել նաև համազգային սուգը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու գայթակղությանը։
Ինչպես որ չի դիմացել շատ ու շատարժեք բազմաթիվ այլ գայթակղությունների։ Այսօր սգակիր հայ ժողովրդի որոշումից է կախված՝ սա կլինի Փաշինյանի վերջի՞ն երթը, թե՞ նա կշարունակի գայթակղություններին տրվելու իր անփառունակ ու պետականակործան ընթացքը՝ ի հաշիվ Հայաստանի ու հայ ժողովրդի։
Անկախ օրվա ընտրության դրդապատճառներից, սակայն, պետականորեն սգո օրվա հայտարարումը կարևոր նշանակություն ունի։ Հայ ժողովուրդը ստացել է մահացու հարված, որի վերքը չի սպիանալու դեռ երկար ժամանակ։ Սուգը, սգո խորհուրդը կարող է և պետք է օգնի հայ ժողովրդին՝ տեղի ունեցածը գիտակցելու, զոհերի հիշատակն իրապես ոգեկոչելու և դրանից հետո ոտքի կանգնելու, ամրանալու ուժ գտնելու համար։
Հոգեբանության մեջ կա սուբլիմացիա հասկացություն, որի ընդհանուր իմաստն այն է, որ ցանկացած, անգամ ամենադաժան հոգեկան ցավից անձի մոտ առաջանում է էներգիա, որը կարող է վերափոխվել ստեղծարար, կառուցողական ուժի։ Ինչպես անհատը, այնպես էլ հասարակությունն ունի սուբլիմացիայի հնարավորություն, որը, սակայն, մեր պարագայում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ իշխանությունից կհեռացվի վշտի ու սգի հիմնական պատճառներից ու խորհրդանիշներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը։
Քանի դեռ նա շարունակում է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, հասարակությունն ամեն օր տեսնում և լսում, ապրում և վերապրում է այն ցավը, որը պատճառվել է հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամի» այսօրվա համարում:
«Ինչպես երևում է, նույնիսկ մեր հազարավոր նահատակների հիշատակն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար PR-ի առիթ: Այսօր նախատեսվում է հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից Եռաբլուր: Կան տեղեկություններ, որ Փաշինյանն ուզում է այս երթը յուրօրինակ «վստահության ակցիա» դարձնել՝ ի պատասխան ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ու քայլերթերի:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան զեկուցվել է, որ մարդիկ իրենց խոնարհումը, հարգանքի տուրքը ցանկանում են մատուցել առանց Փաշինյանի ու նրա թիմի, ուստի իրենց հետ շատ քիչ «քայլողներ» են լինելու: Այդ իսկ պատճառով, ըստ տեղեկությունների, բոլոր նախարարությունների, մարզպետարանների, պետական այլ կառույցների ու իշխանությունների «սրտի» գործարարների վրա մարդաքանակի «պլան» է դրվել, և մարդկանց համոզելու, խոստումների ու սպառնալիքների միջոցով այսօր բերելու են երթի:
«Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր:
Այսպիսով՝ տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ պատգամավորներն Արմեն Գրիգորյանին հորդորել են հրաժարական տալ և հեռանալ, քանի որ նա ևս տապալել է իր գործառույթները և չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:
«Ժողովուրդ» օրաթերթը ևս գրել էր, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արմեն Գրիգորյանը գրեթե ոչ մի հանդիպում չի ունեցել և չի կատարել երկրի անվտանգության հարցերին առնչվող իր գործառույթները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: