Լուրեր
Լուրեր

Լուրեր

․․․Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
 

Աթոռն է սիրում ու նրան տիրում,

Ցանկացած գնով ելնում է նա վեր,

Փորձում է թռչել նա առանց թևեր,

Անվերջ սողալով առաջ է գնում...

Պարույր Սեւակ

Գագիկ Շամշյանի ֆեյսբուքյան էջից

1

1

1

Ինչ էր աջ ձեռքի մեջ սեղմած ցանկանում փոխանցեր մերժված ԲԱՐԵՎԻ ժամանակ Փաշինյանը Սիսիանի հոգեվորականին

Դելիմիտացիայի գործընթացը չի կարող միակողմանի լինել: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով մասնավորապես Սյունիքում այս օրերին տեղի ունեցող գործընթացի մասին:

«Նման դեպքերում գործում են համատեղ հանձնաժողովներ: Օրինակ մենք ժամանակին նման աշխատանք կատարել ենք Չինաստանի հետ, այսօրվա դրութամբ որևէ կասկած չկա, թե որտեղով է անցնում սահմանը:

Այն, որ Հայաստանի մասով դա հիմա չկա հետևանք է պարտության ու այն բանի, որ Հայաստանի այսօրվա կառավարությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի շահերը:

Եթե մասշտաբային խախտումներ են լինում, դա պետք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի խնդիրը լինի, քանի որ Ռուսաստանը ներգրավված է Հայաստանի սահմանների պաշտպանության գործում:

Սակայն, ցանկացած դեպքում առանց հենց Հայաստանի դժվար է զբաղվել Հայաստանի շահերի պաշտպանությամբ կամ սահմաններով:

Եթե Հայաստանի իշխանություններն ունակ չեն դա անել, Հայաստանում պետք է իշխանության գան այն ուժերը, որոնք կարող են պաշտպանել Հայաստանի շահերը:

Հայաստանի փոխարեն հնարավոր չէ անել այն, ինչը պետք է անի Հայաստանը, եթե անկախ պետություն է»,-ասաց նա:

Մեր պարտության պրոցեսը չի վերանում, վիճակն ավելի է վատանում։ Ղեկավարության մեղքով ադրբեջանցիները նստել են Մեղրու սահմանագծին։ Նոյեմբերի 9-ին մեր տղերքը հրամանով իջել են Նռնաձորի դիրքերից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

«Պատրաստ էի հարմարվել և սպասել մինչեւ սթափության ժամանակաշրջանը գար: Ճանապարհ փակելը մեր տեսակը չէ, բայց իրավիճակը լուրջ է։ Հադրութի օրինակը մենք ունենք։ Եթե ՀՀ մնացած տարածքներին այսպես շարունակելու դեպքում սպառնում է Ստեփանակերտի ճակատագիրը, մենք ասոցացվում ենք Հադրութի հետ։ Եթե իրադաձություններն այսպես են գնալու, Մեղրիին սպասվում է նույնը»,- ասել է նա։

Խոսելով նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի մասին՝ Զաքարյանը նշել է.«Մենք սահմանում ապրող ժողովուրդ ենք, ու մեր խնդիրները պետք է լուծվեն։ Գնացել էինք, որ Սյունիքի սահմանագլխին վարչապետի պատասխանը լսեինք։ 12 ավտոբուս ոստիկանության զորքեր էր բերվել, մարտական տրամադրվածությամբ եկել էին, ու չստացվեց Սյունիքի դարպասների մոտ մեր դիմավորելը»,- ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ ասել է նա։

Համայնքապետը վստահեցրել է, որ իրենք ներկայացնում են բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը և չեն ուղղորդվում քաղաքական շահերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սիսիանի Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցու սպասավոր տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը նախօրեին հրաժարվել էր սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ նրան խորհուրդ էր տվել՝ «սպասել Աստծո դատաստանին»։ Սա երկրորդ աղմկահարույց դեպքն է վերջին շրջանում՝ Մարտունու քահանայի դեպքից հետո, երբ նիկոլականների մի խումբ շարժվում է եկեղեցու ուղղությամբ՝ այնտեղից քահանային դուրս շպրտելու նպատակով։ Հնարավոր էր՝ դեպքերն այլ ընթացք ստանային, եւ, օրինակ, հոգեւորականին Լինչի դատաստանի ենթարկեին։

Հիշեցնենք․ նախորդ դեպքը դեկտեմբերի 11-ին էր, երբ Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին արգելել էին եկեղեցի մուտք գործել։ Փակել էին եկեղեցու դուռը, հայհոյել եւ հրմշտել քահանային։ Պատճառը քահանայի մասնակցությունն էր Երեւանում տեղի ունեցած դեկտեմբերի 5-ի հանրահավաքին եւ քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը։

Խոսեցինք նաեւ հոգեւորականի՝ Տեր Սիմոնի հետ, որն ասաց․ «Ամեն  մի խավարը մեր ազգի համար խավար է, ժողովուրդ ջան, մաքրությունը՝ մաքրություն։ Ինքս՝ որպես հոգեւորական, աղոթում եմ, որ մեր ամբողջ ազգով համախմբվենք, ու մեր մեջ աղոթում ենք մեր ժողովրդի համար, մեր իշխանավորի, մեր եղբայրության, մեր զինվորի համար, մեր մշակույթի համար։ Բոլորի համար մենք աղոթում ենք, մենք ուզում ենք լույս, լույս, լույս»։

Խավարը նրա՞նք են։ Տեր Սիմոնն ասում է․ «Խավար չկա, մենք մեզ ենք փակում խավարի մեջ։ Եկեղեցի չի կարելի զենքով մտնել, եկեղեցում չի կարելի ձեռով բարեւել։ Չգիտեմ․․․ Եկեղեցում լույս է, մենք չպետք է վախենանք լույսից, մենք պետք է վախենանք խավարից»։
Ասացինք՝ գյուղապետը մի քիչ այլ պատկեր է ներկայացնում։ Տեր Սիմոնն էլ, թե․ «Ինչ ասեմ, ասել՝ ասել ա, մենք մի օր Աստծո դատաստանի առաջ ենք կանգնելու։ Ես էլի եմ ասում՝ կա 3 արժեք՝ ընտանիք, հավատ եւ հայրենիք, որի համար յուրաքանչյուրս մեր արյունը պետք ա թափենք։ Իսկ քահանան չի վախենում խավարից, եթե թիքա-թիքա էլ փրթեք, ավելի շատ կմոտեցնեք Տիրոջը։ Եղա՞վ»։

Աղբյուրը՝ Հրապարակ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելն ունի խորքային պատճառներ. Ռուսական կողմը ձեռք է բերել հերթական ապացույցը Փաշինյանի կողմից երկակի-եռակի խաղեր խաղալու վերաբերյալ։

Պաշտոնապես նրա մասնակցությունը պատճառաբանվեց հոր մահվան հանգամանքով։ «Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին հայտնել էին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Սակայն հոր մահը չխանգարեց, որ նա դեկտեմբերի 19-ին երթ կազմակերպի ու Եռաբլուրը անարգի։

Պատերազմից հետո ԱՊՀ խորհրդի նիստը, թերևս, լավագույն հարթակն էր բարձրացնելու Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին։ Փաստելու, որ չնայած ստորագրված եռակողմ համաձայնագրին՝ Ադրբեջանը շարունակում է մարդկանց առեւանգել ու գերի վերցնել, գյուղեր շրջափակման մեջ վերցնել, բայց Փաշինյանն ինքն իրեն զրկեց այդ հարթակից։ Ինչու՞։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նիստին չմասնակցելու հիմնական պատճառը եղել է Արցախում ռուս խաղաղապահների դեմ կազմակերպված բողոքի ակցիան։

Ինչպես հայտնել էինք, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, արեւմտամետ հայացքներով հայտնի Հայկ Խանումյանը կոչ էր արել դեկտեմբերի 12-ին հավաքվել Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է, իր խոսքով, պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Այսինքն՝ ոչ թե Հայաստանի ու Արցախի կառավարությունից էին պարզաբանում պահանջում, այլ ռուս խաղաղապահներից։ Ռուսական կողմի տվյալներով՝ ակցիայի նախաձեռնությունը բխել է Երեւանից, որն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի միջոցով։ Ըստ այդ տեղեկությունների՝ ռուսական կողմին հասանելի է դարձել Փաշինյանի ու Արսեն Խառատյանի միջեւ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ տեղյակ են, որ Փաշինյանը փորձում է հակառուսական տրամադրությունները խորացնել Հայաստանում, ինչից հետո Փաշինյանին ոչինչ չի մնացել, քան ընդհանրապես մեկուսանալը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն այլեւս չունի Պուտինի հետ ուղիղ կոնտակտի հնարավորություն։

Աղբյուր` Փաստինֆո

Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ կարող է այդ աթոռին սոսնձված մնալ, ապա կարող է արժանանալ Չաուշեսկուի ընտանիքի ճակատագրին, պատմությունն ունի նման օրինակներ, առանց դատ ու դատաստանի գազազած ժողովուրդը՝ մարդիկ ովքեր տներ, որդիներ են կորցրել, շան պես հանեն սատկացնեն. Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

Դիտարկմանը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու համար անհրաժեշտ են հիմնավոր փաստեր, Միհրան Հակոբյանը պատասխանեց.

«Գլխավոր դատախազը երկընտրանք ունի՝ կա՛մ ինքն է ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին և ինքը հետագայում ցմահ չի նստելու, կա՛մ հետագայում ինքն էլ է ցմահ ազատազրկվելու, որովհետև այս երկուսուկես տարում երկիրը քանդելու կապիտուլացնելու հանցագործությունում Արթուր Դավթյանն ունի հստակ մեղավորությունը, և եթե նրան թվում է, որ ջրից չոր է դուրս գալու՝ սխալվում է:

Ես բոլոր բարեպաշտ քաղաքացիների տեսակետն եմ հայտնում՝ Արթուրը դատարանի առաջ կանգնելու և արիաներ է երգելու, թե ինքը ինչ այլանդակ հրահանգներ է կատարել, ինչպես են հրահանգել՝ այս մարդուն կճնշես, սրա վրա այս գործ կկարես, երկրագնդի վրա չկա մի տեղ, որ հայրենիք ծախած սրիկաները կարողանան թաքնվել»:

Ֆրանսիացին մի լավ ծեծում է իրեն վիրավորող թուրքին

Ես կոչ եմ անում բանակին, ոստիկանությանն անհապաղ հայտարարությամբ միանալ մեր ժողովրդին: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

 

«Ամեն ժամ կարևոր է: Դուք ձեզ կարդարացնեք դրանով: Դուք 90-ականներից եղել եք ռազմաճակատներում, պաշտպանել եք հայրենիքը: Ես հիշում եմ, որ բոլոր բարդ ճակատամարտերում ոստիկաններն իրենց կյանքով պաշտպանել են հայրենիքը:

Մի թողեք, որ ժողովուրդն օրերով մնա այստեղ:

Անցեք մեր կողմ ու այսօր կլուծենք հարցը»,-ասաց նա:

«Հայաստանը մենք ենք»,-ավարտեց նա իր խոսքը:

Այս պահին փակ է Իջևան-Երևան մայրուղին: 

Իջևանցիները ևս պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի եւ դասադուլի օր։ Քաղաքի տարբեր վայրերից՝ տարբեր խմբեր երթերով շարժվում են դեպի Հանրապետութան հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության հիմնական ակցիան եւ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները կշրջափակեն Կառավարության շենքը։

Առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել Կառավարության շենք մոտակայքում։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն Կառավարության շենքի հետնամասում մոտ 600 ոստիկան կա։

Առանձին ակցիայով Փաստաբանների պալատից դեպի Ազգային ժողով, այնտեղից էլ Դատախազություն երթով գնացել են փաստաբանները։ Նրանք հիշեցնենք, պահանջում են որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ կալանավորվի։ Պահանջը չկատարելու դեպքում նրանք մտադիր են նստացույց հայտարարել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել գիտական, մարզական, մշակութային համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Երկրորդ եւ Արամ Առաջին կաթողիկոսները, սփյուռքի տարբեր կազմակերպություններ, մոտ 150 համայնքների ղեկավարներ։