Լուրեր
Լուրեր

Լուրեր

ՔՊ գրասենյակում շարունակվում է կուսակցության նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն պատգամավոր Սասուն Միքայելյանը, չսպասելով ավարտին, լքեց այն:

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, արագ քայլերով նստեց մեքենան և անհապաղ հեռացավ:

 Նյութի աղբյուրը՝ hraparak.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Եթե փողոցային լեքսիկոնը հանենք ԿԳՄՍ նախարարի շուրջ ծավալված վերջին օրերի քաղաքական դեբատներից ու թողնենք միայն ռացիոնալ բովանդակությունը, ապա ստացվում է հետևյալ պատկերը՝

 Հանրության մեծամասնությունը, նույնիսկ միմյանցից ծայրահեղ տարբեր քաղաքական ուժեր և անհատներ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և ծանրակշիռ հիմնավորումներ են ներկայացնում այդ պահանջի վերաբերյալ:

Իշխանության դիրքորոշումը այդ պահանջի շուրջ առանձնապես չի տարբերվում մեկ տարի առաջվա դիրքորոշումից: Անցյալ աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ նույնիսկ եթե հազարավոր մարդիկ փողոց դուրս գան Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, միևնույն է դա տեղի չի ունենա և որ Արայիկ Հարությունյանը վայելում է ՀՀ իշխանության և անձամբ վարչապետի քաղաքական հովանավորությունը:

Երեկ և այսօր ելույթներով ու ՖԲ գրառումներով վարչապետը կրկնեց իր անցյալ տարվա միտքը:

Սա նշանակում է, որ պաշտոնապես հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանը իրականացնում է իր քաղաքական թիմի օրակարգը և ըստ ՔՊ գնահատականի իրականացնում է լավ և որպես դրա արդյունք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը տեղի կունենա միայն ամբողջ իշխանության հեռանալու պարագայում, կամ եթե նույնիսկ այդ հրաժարականը ինչ որ մի օր տեղի ունենա, որի հավանականությունը համարյա բացառվում է, ապա հաջորդ ԿԳՄՍ նախարարից իշխող քաղաքական թիմի պահանջները լինելու է նույնը ինչ Արայիկ հարությունյանից, այսինքն ըստ էության որևէ խնդիր չի լուծվի նույնիսկ Արայիկ Հարությունյանի հեռանալով:

Սա իր հերթին նշանակում է, որ այսուհետ բոլոր այն քաղաքական ուժերը ովքեր կկենտրոնանան բացառապես Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի շուրջ այլևս օրակարգ չունեն, որովհետև այս պահից սկսած կամ պահանջում ես ընդհանուր կառավարության հրաժարականը և իշխանության փոփոխություն, կամ զբաղվում ես քաղաքական մաստուրբացիայով՝ այսինքն այնպիսի պրոցեսներով, որոնցից ոչինչ չի ծնվում:

Պետք է արձանագրել, որ իշխանությունը այստեղ ավելի անկեղծ է քան ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շատ ուժեր:

Իշխանությունը անկեղծ ասում է Արայիկ Հարությունյանից որևէ դժգոհություն չկա, Արայիկը ամեն բան իրենց տեսանկյունից ճիշտ է անում և նրա թիկունքը ապահովում է ՔՊ քաղաքական թիմը»:

Քիչ առաջ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ AntiFake.am-ին հայտնի է դարձել, թե ինչու է Աննա Հակոբյանը նման որոշում կայացրել։

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանի որոշումը պայմանավորված է դրանից ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշման հետ։

«Շուրջ 1 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Ինչպես հիշում եք, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դադարեցնել Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը։

Խնդիրը կայանում էր նրանում, որ պրոֆեսոր Դանիելյանի պաշտոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ունեցել է իր ֆավորիտ թեկնածուն և Աննա Հակոբյանի հետևողական ջանքերով Արսեն Թորոսյանը որոշում էր կայացրել ազատել Դանիելյանին՝ Աննա Հակոբյանի թեկնածուին նշանակելու համար։ Արսեն Թորոսյանի այս որոշումը խիստ բացասական արձագանք էր ստացել Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի կողմից, որոնք մեկը մյուսի հետևից հայտնել էին, որ ի նշան Արսեն Թորոսյանի կողմից տնօրենի լիազորությունները ապօրինի դադարեցնելու որոշմանն անհամաձայնության, նրանք նույնպես դադարեցնում են կամ ապօրինի որոշումը չվերանայելու դեպքում կդադարեցնեն իրենց լիազորությունները։

Հաշվի առնելով երկրում և բուժհաստատություններում առկա առանց այն էլ լարված իրավիճակը, ինչպես նաև հասկանալով, որ իրավիճակը գնալով կարող է ավելի պայթյունավտանգ դառնալ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանգնել պրոֆեսոր Դանիելյանին ազատելու որոշումից։ Սակայն Աննա Հակոբյանը, տարված լինելով իր թեկնածուին այդ պաշտոնին նշանակելու մոլուցքով, պահանջել է շարունակել սկսված ապօրինի գործընթացը՝ նշելով, որ դուրս եկող բուժաշխատողների փոխարեն ևս կնշանակվեն «իրենց մարդիկ»։ Սրան դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը և իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արսեն Թորոսյանին տված հանձնարարականի մասին, համաձայն որի՝ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը պետք է երկարացվի»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ այդ հրապարակումից հետո վարչապետի տիկինը հայտնել է, որ այդ դեպքում ինքն էլ վայր կդնի «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները և ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման ինքն էլ իր հերթին է ֆեյսբուքյան գրառում արել՝ տեղեկացնելով այդ մասին հանրությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞։ ՔՊ գրասենյակի շենք մուտք գործելիս այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը։

Նշենք, որ այսօր առավոտից ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ «փոխհրաձգություններ» են տեղի ունենում։

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Այնուհետեւ ԲՀԿ առաջնորդն էլ պատասխան գրառում էր արել այն մասին, որ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում մայրաքաղաքում  նոր վերելակների աշխատանքներով զբաղվող քաղաքացիները:

Նրանց խոսքով՝ արդեն 2 ամիս է՝ ինչ ներգրավված են այդ աշխատանքներում, 134 վերելակ են փոխել, սակայն 4 վերելակի գումար են փոխանցել իրենց կազմակերպությանը, վերջինն էլ չի կարողանում իրենց աշխատավարձերը վճարել:

«Շենգավիթում, Ավանում, Էրեբունիում, Մասիվում, Դավթաշենում, Մալաթիայում  տեղադրվել են վերելակները, ու ոչ մի գումարային փոխհատուցում: Քաղաքապետը եկել քշել է լիֆտը, նայել է, որ նորմալ է, ու ասել է՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ է: Եկել ենք կառավարություն, որ կոնկրետ պահանջենք, որ թեկուզ վարչապետը միջնորդի այս հարցին, որովհետև ծայրահեղ վիճակի է հասել»,- ասաց երիտասարդ աշխատակիցը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ շուրջ 300-400 աշխատակից գումար չի ստացել, եղել է միայն կանխավճար, բայց ավարտական աշխատանքների գումարը ոչ ոք չի ստացել.

«Նիստում բանավոր պայմանավորվածություն է եղել, որ փոխքաղաքապետը, քաղաքապետը միջնորդելու են, որ 20 հատ վերելակ հանձնվի, դրանից հետո փող կփոխանցվի հաշվին, այնտեղից էլ մեր աշխատավարձերը տա, որ շարունակենք աշխատել:

Մոտավորապես ամեն վերելակի համար 700.000 դրամ և ավելի է, որի վրա 2 աշխատակից է աշխատում, 350.000 աշխատավարձ պետք է ստանա յուրաքանչյուրը: Մարդիկ գիշեր-ցերեկ, դաժե իրենց ոչ աշխատանքային օրերին գնացել աշխատել են, որ այդ 20 հատ լիֆտը հանձնեն, որ «Ռաֆայել Գրիգ»-ին օգնեն, վիճակը լավ լինի, մենք էլ կարողանանք դրանից օգտվել: Մեր աշխատավարձը պետական բյուջեից փոխանցվում է «Ռաֆայել Գրիգ», այնտեղից էլ փոխանցվում է մեզ, մենք քաղաքապետարանի, վարչապետի կամ կառավարության հետ գործ չենք բռնել, ուղղակի եկել ենք պահանջենք, որ ինչ-որ մեկը հարցին լուծում տա»:

 

Ալեն Սիմոնյանը հղի է:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ես մինչ օրս գիտեի, թե հղիությունը բացառապես մի տեսակ ունի...

Բայց արի ու տես, որ Ալեն Սիմոնյանը հակառակն է ապացուցում...

Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը:

Նա, չկարողանալով մասնագիտորեն հակադարձել իմ գնահատականներին, մտել է ստորության դաշտ ու անխնա արածում է:

Էնքան նեղն ա ընկել, որ Ծառուկյանի՝ լրիվ ուրիշ մարդու մասին արված գրառումը բերում-կպցնում ա ինձ:

Բարոյականության (հատկապես՝ տղամարդկային) հետ դեռ պատանեկության տարիներից լրիվ վերջնահաշվարկ կատարած այս երկոտանին շփոթվել ա իր կարգավիճակից ու ընկել ա ցայտնոտի մեջ:

Ա՜յ տղա, օրինագիծ գրի, խելոք մնա քո տեղում, քանի դեռ բերանս չեմ բացել...

Ասենք՝ գունավոր վիբրատոր՝ Միացյալ նահանգներից...

Ու էլի ըտենց բաներ...

Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը երեկ՝ սեպտեմբերի 13-ին, կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի երեխաներին։

Հյուրընկալության մասին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ:

 

Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայնտնոտի մեջ: Բուհերի ռեկտորեներն առվոտից  լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը,  ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով և նույն հրամանում  հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր: Այն էլ` հիմա, երբ  ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:

Ավելին,  նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինասական բեռի մասը  նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համըկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին և ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:

Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»: 

Սա նշանակում է, որ եթե որևէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի ածխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտնիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին,  ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը:

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից,  նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Նախարարությանն ուղղված այս ու մի շարք այլ հարցադրումների պատասխանը ռեկտորներից առաջ պետք է դեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ստանար՝ իր ոլորտի շահառուների, կադրերի անվտանգությունը երաշխավորելու համար: Կառավարությունում այս հրամանի շուրջ միջգերատեսչակյան քննարկումների ժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռի (աշխատավարձի) մասով պետք է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստանար, բայց ինչպես երևում է նա էլ, պարետն էլ, վարչապետն էլ Արսեն Թորոսյանին հակադրվելու ներուժ չունեն կամ չեն փորձում, որովհետև բոլոր՝ դատողությունից զուրկ որոշումները մոտիվացվում են մի խորագրի տակ՝ Covid 19 –ի կանխարգելման միջոցառումներ:

Փաստորեն, Առողջապահության նախարարի հրամանով այսուհետ կրթական ողջ հաստատություններում սահմանված COVID 19 կնախարգելման  նոր սանիտարական կանոնների շրջանակներում՝ բուհերի դասախոզսական կազմից կզտվեն ու դուրս կմղվեն վաստակաշատ պրոֆեսորներն ու ծանրակշիռ գիտաշխատողները, դուրս մղելուց հետո պետք է զբաղվեն ուսանողների անհատական տվյալներով, ինչն իրականում օրենքի կոպտագույն խախտում է և քաղաքացու իրավունքի ոտնահարում է համարվում:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, որին ԱԱԾ-ն այսօր բերման էր ենթարկել, արդեն բաց է թողնվել, նա այժմ տանն է։

Ավելի վաղ գրել էինք, որ բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես:

Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու:

ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter