Լուրեր
Լուրեր

Լուրեր

Մարդիկ կան, հիմա ասում են՝ կառավարությունը գույքահարկն ավելացրել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տավուշի մարզի Մովսես համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Բայց գույքահարկն առաջին հերթին ճանապարհ է դառնալու, մանկապարտեզ է դառնալու:

Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, դրա փողը վճարի բյուջե:

Մի շիշ արաղ կապաս խմի, էլ չեմ ասում երկու շիշ պակաս խմի, էդ փողը վճարի բյուջե:

Որովհետեւ դա դառնալու է ճանապարհ:

Գույքահարկը ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու:

Ոչ, ձեր հոր տուն է մտնելու, որովհետեւ ձեր հայրական տների ճանապարհն է, ձեր երեխաների մանապարտեզն ու դպրոցն է այդ գույքահարկը»,-ասաց նա:

«Channelforpeople World» յութուբյան ալիքում մի տեսանյութ է հրապարակվել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կադրում երևացող տղամարդուն, ով հավանաբար անվտանգության աշխատակից է, հորդորում է հանել պաշտպանիչ դիմակը, հայտնում է analitik.am-ը։

«Հանիր այդ դիմակը, այլապես Գեյթսի ու Սորոսի ստրուկի տեսք ունես, տղա։

Չէ որ դու ազատ քաղաքացի ես։

Հանիր դիմակդ, այ մարդ, ապուշ մի եղիր»,-մոտավորապես այսպիսին է եղել դիմակը հանելու մասին Թրամփի խնդրանքը։

 Ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը կատակ-տեսանյութ է պատրաստել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտնվել է միևնույն մեքենայում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տեսանյութը ցուցադրվել է ՌԴ Առաջին ալիքի եթերում:

Տեսանյութի համար կադրեր են վերցվել ՌԴ ղեկավարի՝ օրեր առաջ կատարած շրջայցից Aurus-ի ղեկին, որի ժամանակ վերջինս մասնակցել էր Ղրիմում կառուցվող «Տավրիդա» կամրջի հատվածներից մեկի բացմանը:

Մոնտաժի շնորհիվ Ուրգանտը հայտնվել է ուղևորի նստելատեղին: Վերջինս հարցեր է պատրաստել՝ հարմարեցնելով դրանք Պուտինի խոսքերին:

Հարցերից մեկն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի մասին էր, մյուսը՝ ռուբլու և դոլարի:
 

ԱՄՆ նախագահի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը գիրք է հրատարակել, որտեղ պնդում է, թե Դոնալդ Թրամփը հիացած է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինով, որովհետև նա ընդունակ է վերահսկելու ամեն ինչ՝ մամուլից մինչև ֆինանսական ինստիտուտներ։

 

Մայքլ Քոհենը գրել է, որ Թրամփը հիացած է Պուտինով, քանի որ Ռուսաստանի ղեկավարը կարող է ամբողջ երկիրը իր վերահսկողության տակ վերցնել ու կառավարել ինչպես սեփական ընկերություն, այնպես, ինչպես ասենք «Թրամփ կազմակերպությունը»։
Թրամփի նախկին հավատարիմ օգնականը 3 տարվա ազատազրկման պատիժ է կրում դաշնային բանտում Կոնգրեսին ստելու համար։

Նրա «Disloyal: A Memoir» գիրքը լույս է տեսնելու սեպտեմբերի 8-ին, բայց ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ նախապես ստացել են նրա գիրքը ու սեպտեմբերի 5-ին հրապարակել են որոշ հատվածներ։

Քոհենը գրքում կրկնել է Թրամփի հասցեին իր խիստ բացասական որակումները` նրան համարելով «խաբեբա, ստախոս, ռասիստ», ում ինքը կուրորեն հավատարիմ էր, բայց հիմա ցանկանում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններով նա հեռանա պաշտոնից։

Նկատենք, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Քոհենի պնդումները` ասելով, թե բազմաթիվ հետաքննությունները չեն հայտնաբերել որևէ դավադրություն Թրամփի նախընտրական թիմի և Մոսկվայի միջև։

Ի դեպ, 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով, 2018-ի աշնանը Մայքլ Քոհենը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, որ ստել է Կոնգրեսին։ Այն ժամանակ Թրամփն ասել էր, թե Քոհենը ամեն ինչ անում է մեղմ պատիժ ստանալու համար։ «Նա պարզապես ամեն ինչի մասին ստում է»,- ասել էր Թրամփը։

Եթե այս գրքում տեղ գտած կարծիքները Սպիտակ տունը հերքեց, ապա կա մեկ այլ խոստովանություն, որն ապացուցում է, որ Թրամփն առնվազն հարգում է Պուտինին, հաշվի է նստում նրա՝ հզոր ղեկավար լինելու փաստի հետ:

Անցյալ ամիս Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ Թրամփը ուշագրավ միտք արտահայտեց, որը բնորոշում է Պուտինի հանդեպ նրա մոտ գոյություն ունեցող դրական վերաբերմունքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «համաշխարհային դասի» շախմատիստներ են, և որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն ընտրվելու դեպքում նրանց հետ հավասարը հավասարի պես աշխատել չի կարողանա: Նա ասել է. «Լսեք, ես մի բան եմ հասկացել: Պուտինը, Սի Ծինփինը և Էրդողանը համաշխարհային դասի շախմատիստներ են: Բայդենը նրանց հետ աշխատել չի կարողանա, որովհետև քաղաքականության ասպարեզում նրա լավագույն տարիներն այդքան էլ հրաշալի չեն եղել»:

Ինչևէ, անցյալ ամիս NBC-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին հաղորդեց, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր օգնականներին, որ կցանկանար անցկացնել անձնական հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները։

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու տարբեր վայրեր և ամսաթվեր՝ ներառյալ Նյու Յորքում սեպտեմբերին հնարավոր հանդիպումը։ Երկու պետությունների առաջնորդների նպատակը կլինի հայտարարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի մասին նոր համաձայնագրի մասին։

Դիտարկվող տարբերակներից մեկը կայանում է նրանում, որ երկու երկրների ղեկավարները ստորագրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքը վերահսկելու մասին պայմանագրի երկարացման շուրջ բանակցություններում գործողությունների ծրագիրը։ Նրանք նաև հայտարարել են, որ Թրամփը ցանկանում է ցուցադրել գագաթնաժողովի ժամանակ համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարելու ունակությունը։

Սակայն մեկ օր անց ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը հանդիպում չի ծրագրում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև. «Մենք ուրախ կլինեինք, որ օրերից մի օր Պուտինը գա այստեղ՝ ստորագրելու սպառազինման վերահսկման մասին պայմանագիրը»:

Այսպես, նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահի ընտրություններում Պուտինի շուրջ ամերիկյան կրքերն, ինչպես երևում է, չեն դադարելու...

Մետաքսյա Շալունց

Հայելի․am

Ֆրանսիայում տղամարդը անզգուշության հետեւանքով պայթեցրել է սեփական տունը, երբ փորձել է ճանճ սատկացնել։

Այս մասին հայտնում է France Bleu-ն։

Ըստ հաղորդման, ութսունամյա տարեց ֆրանսիացին ճանճ է նկատել, երբ պատրաստվել է նստել ճաշելու։

Որոշել է օգտվել էլեկտրական ճանճ սատկացնող սարքից, որպեսզի միջատը չխանգարի իրեն ճաշի ժամանակ։

Նա չի իմացել, որ տանը գազի արտահոսք կա։

Էլեկտրական կայծից էլ պայթյուն է որոտացել։

Տան մի մասը փլուզվել է։

Տղամարդը ձեռքի շրջանում այրվածքներով տեղափոխվել է Լիբուրիի հիվանդանոց։

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:

 

Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով այստեղ:

Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է:

Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը»։

AnTuTu չինական բենչմարկը սմարթֆոնների արտադրողունակության վարկանիշ է կազմել:

Մինչեւ 1499 յուան ​​արժողությամբ մատչելի սարքերի կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել է Xiaomi Redmi Note 8 Pro-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս սմարթֆոնի վրա տեղադրված MediaTek Helio G90T պրոցեսորի ատրադրողականությունը բավարար է ժամանակակից 3D խաղերի մեծ մասի համար, ընդգծել են վարկանիշի հեղինակները:

Նրանք նաեւ նշել են սարքի 64 մեգապիքսել տեսախցիկը, ինչը հազվադեպ է այս գների միջակայքում գտնվող սարքի համար:

Բաղադրիչներ

1. Ազնվամորի – 0.5 բաժակ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Սերուցք – 200 գ
4. Շաքարավազ – 0.5 բաժակ
5. Վանիլին – 10 գ

 
Պատրաստման եղանակը

1. Դեղնուցները հարել շաքարավազի և վանիլինի հետ՝ մինչև սպիտակելը:

2. Առանձին թասի մեջ հարել սերուցքը, երկու զանգվածները զգուշությամբ իրար խառնել հարելով:

3. Ավելացնել ազնվամորին, խառնել, զանգվածը լցնել կաղապարի մեջ և գիշերը թողնել սառցախցիկում:

Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով կառավարության թիվ մեկ առանձնատան վերանորոգման ժամանակ չարաշահումներ լինելուն, ինչի հետ կապված դիմել է ՊՎԾ-ն, ասաց, որ իր մտավախության հիմքում ընկած  է եղել նշված ՊՈԱԿ-ի տարբեր աշխատակիցների կողմից հնչեցրած մտավախություններ, ինֆորմացիա, որի հիման վրա ՊՎԾ-ն իրականացրել է ստոգում:

«Ինձ հասած ինֆորմացիան ենթադրում էր առերևույթ չարաշահումներ, անհամեմատ ավելի շատ գումաների հատկացման ռիսկերով: ՊՎԾ-ի ստուգումների արդյունքները այս փուլի համար իմ մտավախությունները հաստատել են»,-ասաց նա և նշեց, որ հորդորել է գործը ուղարկվի իրավապահ մարմիններ:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ որ նշվող մինչև 250 միլիոն դրամ չարաշահումը բնականաբար գերուռճացված է:

«250 միլիոնի մասով, գուցե պակաս, ամբողջ շինարարության համար տրվող գումարն է»,-ասաց նա և նշեց, որ առաջին տպավորությամբ տասնյակ անգամ ավելի գումարներ են հատկացված եղել: «Ինչ վերաբերում է  Հրաչյա Հակոբյանի անվան հետ կապվելուն, ապա սա հերթական աբսուրդային միտքն էր, պարոն Հակոբյանը որևէ աղերս չունի ընդհանրապես այդ գործընթացի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով պարգևավճարների թեմային, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դրանք բովանդակային առումով ոչ թե աշխատողի լավ ու վատ աշխատելու արդոյւնքն է, այլ դրա հիմքում ընկած է սոցիալական խնդիր: «Այսինքն մենք սրանով կոնկրետ աշխատավարձի խնդիր ենք լուծում, ոչ թե տվյալ աշխատողի լավ կամ վատ աշխատելը: Պարգևավճարների կտրումը կնշանակի աշխատավարձի կրճատում, որը ի դեպ տեղի է ունեցել, այս օրերին չեն տրվել և այդ գումարը տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։

Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։

Սմարթֆոնների և համակարգիչների չափից շատ օգտագործումը կարող է ուղեղի գերհոգնածության հանգեցնել, որը կարող է դեմենցիայի (թուլամտություն) և ընկճախտի պատճառ դառնալ, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նյարդավիրաբույժ Այումի Օկումուրայի խոսքով`մարդկանց շրջանում վերջերս ավելացել է «հիշողության վատացման» դեպքերի քանակը: Միևնույն ժամանակ նման ախտանիշ ունենում են ոչ միայն տարիքով մարդիկ. ռիսկային գոտում են գտնվում 30-60 տարեկանները: Հենց նրանք են առավել շատ օգտագործում համակարգիչներ ու սմարթֆոններ` ուղեղը ծանրաբեռնելով չափից շատ տեղեկությամբ:

«Երբ ստացած տեղեկության քանակը շատանում է, ուղեղը «վերամշակման» փուլը չի կարողանում հաղթահարել և վերածվում է աղբավայրի»,- նշել է Օկումուրան:

Այս ամենից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ուղեղին հանգիստ տալ, կրճատել սարքերի օգտագործման ժամանակը, ինչպես նաև լավ քնել: Ցերեկվա ընթացքում օգտակար է կարճ` 15 րոպե տևողությամբ քունը:

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս ուտելիս չօգտագործել գաջեթներ: 

Ժամանակակից գաջեթների օգտագործումը հանգեցնում է մկանային անբավարար գործունեության, չոր աչքի և կարճատեսության խնդիրներին, սակայն ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման վրա բջջային հեռախոսներն ու պլանշետները որևէ կերպ չեն ազդում: