Լուրեր
Լուրեր

Լուրեր

2017 թվականի հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբի այցելուներին գնդակահարած ահաբեկիչ, ուզբեկստանցի Աբդուլգադիր Մաշարիպովը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 40 ցմահ ժամկետով ազատազրկման:

Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Մաշարիպովի ազատազրկման ժամկետը կազմում է 1368 տարի:

2017 թվականի հունվարի 1-ին՝ կեսգիշերից հետո, ահաբեկիչը գնդակահարել էր Թուրքիայի հեղինակավոր Reina ակումբի այցելուներին: Այնտեղ գտնվում էր ավելի քան 700 մարդ: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 39 մարդ (27 արտասահմանցի), ևս 70-ը վիրավորվել էին:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Վրացական «Շարժում հանուն ժողովրդի» կուսակցության հիմնադիր Անա Դոլիձեն իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել է շան լուսանկար, որին որպես երկրի վարչապետի թեկնածու է ներկայացրել:

«Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր կուսակցության թեկնածուն կլինի Կուպատա անունով շունը»,-հայտարարել է Դոլիձեն:

Այսպես քաղաքական գործիչն արձագանքել է որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից երկրի վարչապետի պաշտոնին իրենց թեկնածուների նախնական ներկայացմանը:

«Բարեկամներ, քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց արդեն մեկը դուրս է եկել և ասել է, որ ցանկանում է վարչապետ դառնալ: Նախ պետք է հաղթել ընտրություններում: Ահա մենք խորհրդակցեցինք և ներկայացնում ենք արժանի թեկնածու: Աջակցեք, նրան այլընտրանք չկա»,-գրել է Դոլիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 31-ին:

Մեր պահանջն է լինելու ԱԱԾ-ից ճշտել Սաշիկ Սուլթանյանի «Սորոսի գրասենյակի» կողմից ստացած գրանտների իրական նպատակները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը` անդրադառնալով հայ-եզդի հարաբերություններին, որոնք ըստ Մալյանի Սաշիկ Սուլթանյանի Սորոսի գրասենյակից գրանտ ստանալուց հետո փորձ է արվում խաթարել եւ թշնամանք մտցնել այդ հարաբերություններում:

«Այդ հիմքի վրա մենք գնալու ենք հիմնադրամների լուծարման մասին կետի իրագործմանը` եթե հիմնադրամի գործունեությունը վնասում է հանրային առողջությանը, ազգամիջյան թշնամանք է հրահրում եւ նման այլ բացասական ներգործություն է ունենում հանրության վրա, այն օրենքի ուժով ենթակա է լուծարման»,- ասաց նա:

Նարեկ Մալյանը նշում է, որ հավանաբար շատերը կմտածեն, որ միամիտ բան է մտածել, որ իշխանությունները, որոնց խոշոր փայատերերից մեկը Սորոսի հիմնադրամն է, իրենց մեջ տղամարդկություն եւ ուժ, ինքնիշխանություն կգտնեն եւ կգնան օրենքի ուժով Սորոսի գրասենյակի լուծարման. «Ես կասեմ` կապրենք կտեսնենք: Համենայնդեպս, օրինական գործընթացը այս պահից սկսած համարում եմ սկսված»,-ասաց Մալյանը:

Անդրադառնալով Սորոս հիմնադրամի գործունեությանը հայ-եզդի հարաբերություններում Նարեկ Նալյանը ասաց, որ գրասենյակը իր գործունեության մեջ առաջնորդվում է հետեւյալ կերպ. «Նրանք վերցնում են փոքր լոկալ խնդիր, փորձում են այն աճեցնել եւ որոշ ժամանակ անց այս խնդրի շուրջ փորձում են եւ փորձելու են հայ եւ եզդի ժողովուրդների մեջ թշնամանք հրահրել եւ այդ թշնամանքն հասցնել այն աստիճանի, որ դա դառնա ատելություն, արտացոլվի փողոցներում, լինեն փոխադարձ հաշվեհարդարներ եւ այդ ժամանակ շատ ուշ կլինի ճշտելու` ինչից սկսվեց այս ամենը:

Սա է պատճառը մեր` Ազգային անվտանգության ծառայությանը դիմելու հիմնական շարժառիթը: Սա մի կաթիլ մեղրի պատմությունն է, ուղղակի այս պարագայում այն գրանտավորված է: Այսինքն` ոչնչից մեծ աղմուկ»,-ասաց նա:

Մալյանը նշեց, որ Ջորջ Սորոսը ֆինանսավորում է մարդասպանների, եւ փառաբանում է նրանց եւ հետեւաբար իրենց պահանջն է լինելու ԱԱԾ-ից ճշտել Սաշիկ Սուլթանյանի՝ Սորոսի գրասենյակի կողմից ստացած գրանտների իրական նպատակները:

Հարցին` արդյոք Սորոսի հետ կապված պայքարը շարունակելու են եւ այն ինչ փուլ է տեղափոխվել, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը նշեց, որ այդ պայքարը միայն իրենց կազմակերպության շրջանակներում չէ, Սորոսի դեմ պայքարը վաղուց է դուրս եկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման տիրույթից. «Հանրությունն արդեն հասկացել է այդ գրասենյակի իրական նպատակների եւ իրական պատվիրատուի նպատակների մասին: Այստեղ մի կարեւոր բան կա, գրասենյակը, որը իրեն հայտարարել է բարեգործական, վայելում է ամբողջ հանրության զզվանքն ու ատելությունը, սա երեւի աշխարհում միակ բարեգործական գրասենյակն է, որը գործում է ի հեճուկս բարեգործության»,- նշեց նա:

Մալյանը խոսեց նաեւ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որում ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Նարեկ Մալյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը ստում է, երբ նման հայտարարություն է անում. «Նորմալ պետությունում ԱԱԾ-ն կհավաքեր այդ գրասենյակի ժողովուրդին կտաներ հարցաքննության, կհաներ գրանտները կստուգեր, ինձ էլ վերջում կպարգեւատրեր, որ ես իմ բան ու գործը թողած`զբաղված եմ ԱԱԾ-ը նման հարցեր բարձրաձայնելով:

Իսկ մեր պետությունում կփորձեն վարչապետի հովանու ներքո, Ալեն Սիմոնյանի ներկայացրածի ներքո այս ամենը տանել կոծկման, Ալեն Սիմոնյանի նման հայտարարությունները կեղծ են, վստահ պնդում եմ, որ իր ասածն իրականությանը չի համապատասխանում, եթե պարոն Սիմոնյանը տեղյակ չէ տեղեկացնեմ նրան, որ իրենց իշխանության գլխավոր փայատերը հանդիսանում է Սորոսի գրասենյակը:

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի փոխնախագահի իր աթոռից թող նայի դահլիճին եւ մտքում հաշվի` քանի սորոսական կա դահլիճում նստած եւ ինչ օրակարգ են պարտադրում մեր պետությանը, դրանից հետո նոր թող փորձի հոխորտալ»,-հավելեց Մալյանը:

Խոսելով նաեւ արդյունքների մասին Նարեկ Մալյանն ասաց, որ գլխավոր արդյունքները դեռ առջեւում են, որոնք «ՎԵՏՕ»-ի թիմը շատ մոտ ապագայում գրանցելու է: «Դա այն է, որ ազգայնական գաղափարն Հայաստանում տարբեր զարգացումներ է ապրել քաղաքականության մեջ, սորոսականների դեմքերը պատռված են, նրանք խայտառակված մարդիկ են, ովքեր այսպես ասած բռնի բարեգործություն են անում»,-ընդգծեց Մալյանը:

Բռնությունները, ինչպես երևում է, Բելառուսում ուժգնանում են, իսկ Լուկաշենկոյի շուրջ օղակը` սեղմվում է:

 

Լուկաշենկոն ավելի ու ավելի է կորցնում իրականության հետ կապը, այսպես են կարծում մեծաթիվ վերլուծաբաններ, որոնք ցուցարարների դեմ դաժան վերաբերմունքը բացատրում են Լուկաշենկոյի այս վիճակով: Երկիրը 26 տարի ղեկավարած նախկին կոլտնտեսային ֆերմայի նախագահը չի համակերպվում այն մտքի հետ, որ կարող է գահընկեց լինել, իր խոսքերով ասած, «ինչ-որ թափթփուկների» պահանջով:

 

Բելառուսում չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը չեն մարում։ Նախօրեին շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների հանդեպ:

Եվրամիությունը պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը բելառուսական իշխանություններից պահանջել է Կոլեսնիկովային վերադարձնելը «առաջնահերթություն դարձնել, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ»:

«Բելառուսում քաղաքական դրդապատճառներով մարդկանց կամայական ձերբակալություններն ու առևանգումներն անընդունելի են», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ պահանջելով, որ Մինսկը «դադարեցնի ահաբեկել իր քաղաքացիներին և խախտել սեփական օրենքներն ու պարտավորությունները»:

Կոլեսնիկովայի համախոհները Բելառուսի իշխանություններին են մեղադրում նրա առևանգման մեջ: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության 7 անդամներից միայն 2-ն են մնում ազատության մեջ: Բելառուսի իրավապահ մարմինները հերքում են իրենց առնչությունը Կոլեսնիկովայի անհետացմանը:

Միաժամանակ համացանցում են հայտնել տեսագրություններ, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ բռնությունների ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

Բելառուսում իրավիճակը, կարծես, քաոսի է վերածվում: Լուկաշենկոյին ինչ-որ մեկը պետք է հուշի քայլեր, որոնք քաղաքացիական պատերազմի իրավիճակ չստեղծեն երկրում: Եվ այդ առաջնորդը, վստահաբար, Ռուսաստանի նախագահ Պուտինն է, որի համար էլ, թերևս պարզ է, որ «Բատկան» պետք է հեռանա:

Իսկ Պուտինն առայժմ իր որոշման մասին լռում է:

Մետաքսյա Շալունց, Հայելի․am

Այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստն է:

Այն վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Քաղաքապետը մի փոքր վատառողջ է, և այսօրվա նիստը կվարեմ ես»,– ասաց Հայկ Սարգսյանը:

Այսօր Երևանի ավագանու նիստում կընտրվի փոխքաղաքապետ: Թեկնածուն Սերգեյ Ներսիսյանն է, որին հարց ուղղեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա նշեց, թե տեղեկություններ էին շրջանառվում, թե նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր սենյակում նույնիսկ տեսանյութեր էր նկարահանում՝ մեծ կառուցապատողներին պարտավորեցնելով ինչ-ինչ բաներ:

«Խնդրում եմ տոկոսային ասեք՝ քանի տոկոս եք պատկերացնում ծավալը ձեր աշխատանքի և քանի տոկոսով եք պատրաստ իրականացնել», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեղին է ասել՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում ու արտակարգ դրությունից կարանտինային ռեժիմին անցնելը պարզապես ավելացնում է որոշակի խստացումներ։

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանը։

Ըստ Նունե Ներսիսյանի՝ երկրում կարանտին հայտարարելու անհրաժեշտությունը պետք է որոշեր Առողջապահության նախարարը․ «Մենք տեսնում ենք, որ ինչպես իրենք են ասում՝ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակում նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում, դե մարդը հազարից ավել մահ է տվել, գերհոգնած է ու պիտի հանգստանա։ Սակայն այս խստացումները պետք է որոշեր հենց նախարարը, մինչդեռ կառավարությունն է որոշում կայացնում»։

Նունե Ներսիսյանի համոզմամբ՝ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի առաջիկայում դպրոցները, համալսարանները փակվեն, քանի որ հայտարարելու են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք է գալիս։

Նունե Ներսիսյանը նաև ահազանգում է, որ իրեն են դիմել բնակիչներ, ովքեր պնդում են, որ իրենց՝ կորոնավիրուսից մահացած հարազատների դիերը իրենց են տալիս այլանդակված, անճանաչելի վիճակում։

Գրիգոր Գրիգորյանը համոզված է՝ հաջորդ իշխանությունն այս իշխանությանը քրեական պատասխանատվության է ենթարկելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարը սխալ ու ձախողված, խեղաթյուրված իրականացնելու համար։

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել, ինչը թելադրված է նրանց ղեկավարների կողմից:

 

Նախկին նախագահները համաձայնության են եկել պայքարելու իշխանության դեմ առանձին-առանձին՝ իրար չհարվածելով:

Այսինքն, ներքին պայմանավորվածություն կա, որ միմյանց դեմ սրեր չճոճեն, իրար չխանգարեն եւ միակ թիրախ դիտարկեն օրվա իշխանություններին:

Ասում են, որ միասին պայքարելու հնարավորություններն այսօր դեռ չեն նշմարվում, հակասություններ կան տարբեր առումներով՝ մարտավարությունից սկսած:

Եվ Քոչարյանը, եւ Սարգսյանն իրենց թիմակիցներին խստիվ հորդորել են միմյանց դաշտ չմտնել, իշխանության ջրաղացին ջուր չլցնել՝ հրապարակավ հակասություններ ցուցադրելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Էտ հացից բերեք, էս օջախի աղ ու հացը կտրենք ու գնանք:

Այգեպարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերթական տանը հյուրընկալվելուց հետո:

 

Փաշինյանի օրինակին հետևեց նաև նախարար Սուրեն Պապիկյանը:

Հացից համտեսեց նաև Աննա Հակոբյանը:

Նիկոլ, ի՜նչ մեղք ես դու

Սեպտեմբերի 07, 2020

Արա ախր էնքան պարզ ա ամեն ինչ...
Ժողովրդին խաբեց, եկավ իշխանության, ներդրող ըտենց էլ չեղավ, բյուջեն լցնում ա տուգանքներով, այլախոհներին էլ բանտում ա:

 

Նիկոլ, ի՜նչ մեղք ես դու, ո՞նց ես մարսելու արածներդ...
Մարդը սաղ խնդիրները լուծել ա, ձի ա քշում...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից