Լուրեր
Լուրեր

Լուրեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։

Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։

 Հիշեցնենք․ ԵԿՄ ղեկավարի փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի փոխմարզպետն է։ Իշխանությունները մտադիր են «հակասասունական» թեկնածու դնել, որ մարզում բալանսը պահեն, և այն չդառնա Միքայելյանների կալվածքը։ «Որդին՝ քաղաքապետ, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում»,- ասաց իշխանության մեր աղբյուրը։

Իսկ սա նշանակում է, որ նոր մարզպետը լինելու է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։

Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։

 Հիշեցնենք․ ԵԿՄ ղեկավարի փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի փոխմարզպետն է։ Իշխանությունները մտադիր են «հակասասունական» թեկնածու դնել, որ մարզում բալանսը պահեն, և այն չդառնա Միքայելյանների կալվածքը։ «Որդին՝ քաղաքապետ, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում»,- ասաց իշխանության մեր աղբյուրը։

Իսկ սա նշանակում է, որ նոր մարզպետը լինելու է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Աղաջանյանը տեսանյութ է հրապարակել, և վերնագրել այսպես․ 

 Այսօր Մաշտոցի պողոտա` մի հատված Ստամբուլյան կոնվենցիայից:
 

 

Մարիամ Փաշինյանը TikTok-ում նոր հոլովակ է հրապարակել․

Այս անգամ նա պարում է․ 
 
 

Արտառոց դեպք՝ եկեղեցում․ 

Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տիկին Arsinée Khanjian,

Հայաստանում բարոյաքաղաքական անոմալիա է գրանցվել` խմիչքից մահացել է 20 մարդ, և որևէ պետական պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել:

Ավելին` տպավորություն է` կարծես թե Ձեր սրտի վարչապետն իր հետ քայլածների իշխանությամբ որևէ կերպ իրենց մեղավոր չեն համարում, որ երկրում 20 մարդ է մահացել իրենց փնթիության, հանցավոր անգործության, չի բացառվում նաև անհագ կաշառակերության պատճառով: Հարց է չէ՞ առաջանում. ինչպե՞ս է այդ քանակությամբ մեթանոլը հայտնվել ալկոհոլային շուկայում, որից արդեն 20 մարդ է մահացել:

Ո՞վ կամ ովքե՞ր են այդ հանցագործության պատասխանատուները, ո՞վ պետք է վերահսկեր, որ չի վերահսկել, ինչի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգությունը:

Մարտի 1-ի 10 զոհերի արյունը քաղաքական շահարկումների առարկա դարձրած Ձեր սրտի վարչապետն առանց որևէ ամոթի և խղճի խայթի լռում է 20 մարդու մահվան դեպքերի կապակցությամբ:

Եվ, քանի որ Դուք Երևանում փաստավավերագրական ֆիլմեր նկարելու «մեծ փորձ ունեք», առաջարկ կա` ֆիլմ նկարեք Ձեր սրտի վարչապետի հերթական երեսպաշտության մասին:

Հավարացեք, սերունդները Ձեր աշխատանքը գնահատելու են:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Սեպտեմբերի 10-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1959թ.ծնված Ժ. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում տանը իրեն ծեծի է ենթարկել դուստրը՝ 1987թ.ծնված Ե. Մ.-ն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

ԱՀ ոստիկանություն

Բանակում ծառայելը պիտի պատիվ լինի. առնվազն՝ սկզբնական շրջանում, համարվի:

Այս ընկալման արմատավորմամբ նաեւ հնարավոր կլինի օրինակելի բանակ զարգացնել:
 
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչ-որ մի պահից բաշիբուզուկը պիտի ջանա ու չկարողանա բանակ ընկնել, ու հանրությունը պիտի հասկանա, որ բանակ չընկած մարդը, եթե գիտությամբ չի զբաղվել, եթե հիվանդ չի եղել, եթե օրենքը հնարավորություն չի տվել, եթե ուզել ա, ու չի ստացվել, այլ ուղղակի թռել ա, այլ կերպ ասած՝ էդ պատվին իրեն արժանանալուց զրկած մարդը ուղղակի բաշիբուզուկ ա կամ վախկոտ:

Միայն այդ ժամանակ բանակից թռնելը կդառնա զարմանալի ու անտրամաբանական: Իսկ եթե բանակից թռել ես (ոչ թե օրենքով ազատվել ես, ոչ թե հանգամանքների բերումով ուշացել ես կամ հեռու ես եղել, այլ հենց թռել ես), բանակի ինչի՞ն ես պետք»:

Սիրելիի կամ լավ կերակուրի հետ շփվելու հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց, այս կարծիքին է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում են «Հայելին» և AFP- ն։

«Սեքսը ո՛չ կաթոլիկ, ո՛չ քրիստոնեական, ոչ էլ ինչ-որ այլ բան է։ 

Այն պարզապես աստվածային հաճույք է: Եեղեցին միշտ դատապարտել է անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը, բայց միշտ ընդունել է պարզը, մարդկայինն ու բարոյականը:
Չափազանցված բարոյականությունը, որը ժխտում է զգացմունքները, «քրիստոնեական ուղերձի թյուրիմացություն է», - շեշտել է Հռոմի պապը

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքին, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Ամբողջ Հայաստանից շուրջ 260 մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Շուրջ 3 ժամ տևած բաց ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները Նախագահի հետ քննարկել են կուսակցության տեսլականը, առկա ներքաղաքական իրավիճակը և այլ հարցեր։

Քննարկման ընթացքում հնչեցված հարցերի մեծ մասը վերաբերում էր Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին և տարածաշրջանային քաղաքականությանը։

Հավաքի շրջանակներում ներկայացվել է երիտասարդական կազմակերպության աշխատանքների հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների 2018 թվականի ապրիլից ցայսօր կուսակցության անդամության դիմում ներկայացրածների շուրջ  75%-ը երիտասարդներ են։ Հավաքը կշարունակվի նաև սեպտեմբերի 11-ին՝ օրակարգում ակտիվ սպորտային հանգիստ է։

Նշենք, որ հավաքի ընթացքում պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը։