Լուրեր
Լուրեր

Լուրեր

Բռնությունները, ինչպես երևում է, Բելառուսում ուժգնանում են, իսկ Լուկաշենկոյի շուրջ օղակը` սեղմվում է:

 

Լուկաշենկոն ավելի ու ավելի է կորցնում իրականության հետ կապը, այսպես են կարծում մեծաթիվ վերլուծաբաններ, որոնք ցուցարարների դեմ դաժան վերաբերմունքը բացատրում են Լուկաշենկոյի այս վիճակով: Երկիրը 26 տարի ղեկավարած նախկին կոլտնտեսային ֆերմայի նախագահը չի համակերպվում այն մտքի հետ, որ կարող է գահընկեց լինել, իր խոսքերով ասած, «ինչ-որ թափթփուկների» պահանջով:

 

Բելառուսում չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը չեն մարում։ Նախօրեին շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների հանդեպ:

Եվրամիությունը պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը բելառուսական իշխանություններից պահանջել է Կոլեսնիկովային վերադարձնելը «առաջնահերթություն դարձնել, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ»:

«Բելառուսում քաղաքական դրդապատճառներով մարդկանց կամայական ձերբակալություններն ու առևանգումներն անընդունելի են», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ պահանջելով, որ Մինսկը «դադարեցնի ահաբեկել իր քաղաքացիներին և խախտել սեփական օրենքներն ու պարտավորությունները»:

Կոլեսնիկովայի համախոհները Բելառուսի իշխանություններին են մեղադրում նրա առևանգման մեջ: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության 7 անդամներից միայն 2-ն են մնում ազատության մեջ: Բելառուսի իրավապահ մարմինները հերքում են իրենց առնչությունը Կոլեսնիկովայի անհետացմանը:

Միաժամանակ համացանցում են հայտնել տեսագրություններ, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ բռնությունների ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

Բելառուսում իրավիճակը, կարծես, քաոսի է վերածվում: Լուկաշենկոյին ինչ-որ մեկը պետք է հուշի քայլեր, որոնք քաղաքացիական պատերազմի իրավիճակ չստեղծեն երկրում: Եվ այդ առաջնորդը, վստահաբար, Ռուսաստանի նախագահ Պուտինն է, որի համար էլ, թերևս պարզ է, որ «Բատկան» պետք է հեռանա:

Իսկ Պուտինն առայժմ իր որոշման մասին լռում է:

Մետաքսյա Շալունց, Հայելի․am

Այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստն է:

Այն վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Քաղաքապետը մի փոքր վատառողջ է, և այսօրվա նիստը կվարեմ ես»,– ասաց Հայկ Սարգսյանը:

Այսօր Երևանի ավագանու նիստում կընտրվի փոխքաղաքապետ: Թեկնածուն Սերգեյ Ներսիսյանն է, որին հարց ուղղեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա նշեց, թե տեղեկություններ էին շրջանառվում, թե նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր սենյակում նույնիսկ տեսանյութեր էր նկարահանում՝ մեծ կառուցապատողներին պարտավորեցնելով ինչ-ինչ բաներ:

«Խնդրում եմ տոկոսային ասեք՝ քանի տոկոս եք պատկերացնում ծավալը ձեր աշխատանքի և քանի տոկոսով եք պատրաստ իրականացնել», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեղին է ասել՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում ու արտակարգ դրությունից կարանտինային ռեժիմին անցնելը պարզապես ավելացնում է որոշակի խստացումներ։

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանը։

Ըստ Նունե Ներսիսյանի՝ երկրում կարանտին հայտարարելու անհրաժեշտությունը պետք է որոշեր Առողջապահության նախարարը․ «Մենք տեսնում ենք, որ ինչպես իրենք են ասում՝ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակում նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում, դե մարդը հազարից ավել մահ է տվել, գերհոգնած է ու պիտի հանգստանա։ Սակայն այս խստացումները պետք է որոշեր հենց նախարարը, մինչդեռ կառավարությունն է որոշում կայացնում»։

Նունե Ներսիսյանի համոզմամբ՝ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի առաջիկայում դպրոցները, համալսարանները փակվեն, քանի որ հայտարարելու են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք է գալիս։

Նունե Ներսիսյանը նաև ահազանգում է, որ իրեն են դիմել բնակիչներ, ովքեր պնդում են, որ իրենց՝ կորոնավիրուսից մահացած հարազատների դիերը իրենց են տալիս այլանդակված, անճանաչելի վիճակում։

Գրիգոր Գրիգորյանը համոզված է՝ հաջորդ իշխանությունն այս իշխանությանը քրեական պատասխանատվության է ենթարկելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարը սխալ ու ձախողված, խեղաթյուրված իրականացնելու համար։

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել, ինչը թելադրված է նրանց ղեկավարների կողմից:

 

Նախկին նախագահները համաձայնության են եկել պայքարելու իշխանության դեմ առանձին-առանձին՝ իրար չհարվածելով:

Այսինքն, ներքին պայմանավորվածություն կա, որ միմյանց դեմ սրեր չճոճեն, իրար չխանգարեն եւ միակ թիրախ դիտարկեն օրվա իշխանություններին:

Ասում են, որ միասին պայքարելու հնարավորություններն այսօր դեռ չեն նշմարվում, հակասություններ կան տարբեր առումներով՝ մարտավարությունից սկսած:

Եվ Քոչարյանը, եւ Սարգսյանն իրենց թիմակիցներին խստիվ հորդորել են միմյանց դաշտ չմտնել, իշխանության ջրաղացին ջուր չլցնել՝ հրապարակավ հակասություններ ցուցադրելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Էտ հացից բերեք, էս օջախի աղ ու հացը կտրենք ու գնանք:

Այգեպարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերթական տանը հյուրընկալվելուց հետո:

 

Փաշինյանի օրինակին հետևեց նաև նախարար Սուրեն Պապիկյանը:

Հացից համտեսեց նաև Աննա Հակոբյանը:

Նիկոլ, ի՜նչ մեղք ես դու

Սեպտեմբերի 07, 2020

Արա ախր էնքան պարզ ա ամեն ինչ...
Ժողովրդին խաբեց, եկավ իշխանության, ներդրող ըտենց էլ չեղավ, բյուջեն լցնում ա տուգանքներով, այլախոհներին էլ բանտում ա:

 

Նիկոլ, ի՜նչ մեղք ես դու, ո՞նց ես մարսելու արածներդ...
Մարդը սաղ խնդիրները լուծել ա, ձի ա քշում...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

Մասնավորապես, այս տարվա մարտին հիշյալ ՀՈԱԿ-ի կարիքների՝ Երևանում գարնանային էտի աշխատանքների կազմակերպման համար մեքենա-մեխանիզմների վարձակալություն ծառայության գնման մրցույթի արդյունքում մարտի 18-ին ՀՈԱԿ-ի և սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության միջև կնքված 9 միլիոն 500 հազար դրամի պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության կողմից փաստացի մատուցված լինելով բեռնատարների մասով՝ 703 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով՝ 552 ժամի ծառայություն, ընկերության տնօրենը, առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, դուրս էր գրել բեռնատարների մասով 976 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով` 909 ժամի, ընդհանուր 631 ժամով ավելի գումարների հաշիվ-ապրանքագրեր, իսկ ՀՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց հերթին ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, պատշաճ կերպով չեն ուսումնասիրել ծառայությունների մատուցման վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրություն-հաշվետվությունները, որի արդյունքում ՍՊ ընկերության կողմից խարդախությամբ հափշտակվել է ընկերությանն ավել փոխանցած, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 155 հազար դրամը:

Բացի այդ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպության կողմից արդեն իսկ 200 դրամով 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերելու պայմաններում, այս տարվա ապրիլին հրաման է արձակել առանց գնային առաջարկի ևս 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերել:

Այնուհետև նշված մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ թփի համար 400 դրամ առաջարկած սահմանափակ պատասխանատվությամբ մեկ այլ ընկերություն, ինչից հետո ՀՈԱԿ-ի տնօրենը, անտեսելով նույն ապրանքը կրկնակի թանկ գնելու վերաբերյալ մրցույթի հանձնաժողովի նախագահի առարկությունները, բանավոր ցուցում է տվել կնքել տվյալ գնման պայմանագիրը, ինչի արդյունքում 20 հազար հատ ճապկի թփերը մատակարարվել են կրկնակի թանկ. հատը` 400 դրամով, իսկ մնացած 30 հազար հատը, հետագա բանակցությունների արդյունքում՝ 200 դրամով: Միևնույն ժամանակ, ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված տարբեր գնման մրցույթների շրջանակներում կազմակերպության տնօրենը նույն դրդապատճառներով և եղանակով բանավոր կարգադրություններ է տվել հանձնաժողովի անդամներին գնման հայտերում՝ համայնքի կանաչապատման համար նախապես կազմված բույսերի ցուցակում չընդգրկված շուրջ 10 տեսակի այլ տնկիներ
ներառնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր 11 միլիոն 915 հազար դրամ արժողության տարբեր տեսակի թանկարժեք տնկիներ, սակայն համայնքի կարիքների համար օգտագործվել է միայն դրանց մի մասը, իսկ մնացած՝ 3 միլիոն 640 հազար դրամ արժեքով տնկիներն այդպես էլ չեն օգտագործվել:

Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանըպատճառվել է շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս:

 

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:

Կա 12 տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով տուժածներից 11-ը տեղափոխվել են Սևանի, մեկը՝ Դիլիջանի ԲԿ:

Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս գալ Երևան ու միանալ թիմին, Էստոնիայի ընտրանու դեմ վաղը կայանալիք հանդիպմանն ընդառաջ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

«Դատելով նրա հետ ունեցած զրույցից կարող եմ ասել, որ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է գալ Երևան ու նվիրումով խաղալ հավաքականի և երկրի համար», – նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Էստոնիայի ընտրանուն:

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter