Լուրեր
Լուրեր

Լուրեր

Արցախից լուր ստացանք, որ սահմանին անհանգիստ է, հակառակորդի ինտենսիվ շարժ է նկատվում:

Մոտ երկու ժամ առաջ բոլոր զորամասերում զգոնության բարձացում են տվել, զորամաս կանչվել սպայական ողջ անձնակազմը:

Ու թեեւ լուրը տարբեր շրջանակներից հաստատում են, սակայն Արցախի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը քիչ առաջ մեզ փոխանցեց, որ սահմանին առավել քան երբեւէ հանգիստ է.«Կարող եմ միանշանակ ասել, որ սահմանի ողջ երկայնքով խաղաղ վիճակ է, որեւէ անհանգստացնող միջադեպ չկա»:

Հարցեցինք զորամասերում զգոնության բարձրացման եւ սպաներին շտապ կանչի մասին, խոսնակն անդրդվելի մնաց.«Արտառոց որեւէ բան այս պահին չկա»:

Աղբյուրը՝ hraparak.am

2 ամսով կալանավորել են ՌԴ բարեկամ քաղաքական ուժի ղեկավարին, և դա այն դեպքում, երբ Հայաստանը մազից է կախված։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։


«Փաշինյանի տարօրինակ կալանքները և միօրինակ քայլերը 

Ուշագրավ փաստ։ Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, կալանավորում և/կամ քրեական հետապնդման է ենթարկում հայ–ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ արտահայտվող, հայ–ռուսական ռազմավարական կապերի գլխավոր ճարտարապետներից հանդիսացող և ՌԴ քաղաքական գործընկերներ համարվող մարդկանց՝ Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, Գագիկ Ծառուկյան ․․․

Առանձին բացառությունները պարզապես հաստատում են այս կանոնը։

Արձանագրենք նաև, որ ԲՀԿ–ն ներկայիս խորհրդարանի միակ ուժն է, որի գործընկերը ՌԴ իշխող ուժ հանդիսացող «Եդինայա Ռոսիան» է։ Կալանավորվել է խորհրդարանի միակ ուժի ղեկավարը, որը կողմ է արտահայտվել ՀՀ–ի ԵԱՏՄ մտնելուն։ Իսկ ահա ԼՀԿ–ն ու ՔՊ–ն, որոնք նախորդ գումարման խորհրդարանում հանդես էին գալիս «Ելք» դաշինքի անվան տակ, պաշտոնապես դեմ էին ԵԱՏՄ–ին։

2 ամսով կալանավորել են ՌԴ բարեկամ քաղաքական ուժի ղեկավարին, և դա այն դեպքում, երբ Հայաստանը մազից է կախված։ Թուրք–ադրբեջանական հարձակումը Հայաստանի ու Արցախի վրա չի սկսում ոչ միայն մեր բանակի, այլ նաև Ռուսաստանի զսպող քայլերի արդյունքում։

Փաստորեն, հանուն սեփական իշխանության ու կասկածելի այլ նպատակների՝ «ժողովրդի» վարչապետը հերթական անգամ ստորադասում է պետական շահն անձնականին և հերթական անգամ ՌԴ–ի հետ փչացնում մեր հարաբերությունները՝ ադրբեջանական լոբբիին նոր հնարավորություններ տալով։

Չի բացառվում, որ Ծառուկյանին կալանավորեցին՝ ադրբեջանական մամուլի հրապարակած սենսացիոն նյութից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։

Ինչ էլ լինի, սակայն, միևնույն է մենք չպետք է ուշադրության կենտրոնից դուրս թողնենք բուն թեման։ Իսկ թեման Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներն են և մեր երկրի անվտանգության սպառնալիքները, որոնք այս փուլում առավելապես ներքին ծագում ունեն»,- գրել է նա և հավելել, որ Փաշինյանը շատ համոզիչ ձևով հաստատեց ադրբեջանական տեղեկատվական արտահոսքը․ «Երևի այլ տարբերակ չուներ»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ  Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։

Փաշինյանն այսօր հայտնեց, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։

Այս հայտարարությունից հետո սոցկայքի օգտատերերը և մի շարք լրատվամիջոցներ սկսել են հիշեցնել, թե ինչպես էր արտահայտվում Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի մասին տարիներ առաջ, երբ դեռ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն էր, իսկ Ղազարյանն աշխատում էր Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն»-ում: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2010 թվականին լույս տեսած հոդվածին:

«Հ.Գ. Նախօրեին ՄԻՄՖ նախագահ Սուեր Բելասսենի հետ հարցազրույցի ժամանակ Դոդի Պետոն նրան տեղյակ պահեց, թե Հայաստանում «ընդդիմությունը» եվրոպացիներին անվանում է «եվրոյոնջա»: Դոդի Պետոն մոռացավ եթերից բողոքել, որ այդ նույն «ընդդիմությունը» իրեն, այսինքն` Դոդի Պետոյին Դոդի Պետո է անվանում: Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ...»,-ասված է հոդվածում:

 Աղբյուրը՝ analitik.am

Շուրջ մեկ շաբաթից ավելի հնչող ադրբեջանական հայտարարություններին հայկական կողմից ոչ մի ադեկվատ պատասխան չհնչեց, բացառությամբ ԱԳՆ տարածած անատամ դեկլարատիվ հայտարարության տեքստի և Զոհրաբ Մնացականյանի անհասկանալի մեկնաբանության, թե «Ալիևի հայտարարությունը չափից ավելի հուզական է, և մեկնաբանելու իմաստ չկա»։

Տեղի ունեցած հայտարարությունների ֆոնին, սակայն, ամենացնցողը Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ արված մեկնաբանությունն էր։

Փաշինյանն ասել է․ «Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները և ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ և սկսեցինք նման կարգի  տեղեկատվություններ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։

Մի պահ դադար տանք և վերստին կարդանք վերոշարադրյալ բառացի մեջբերումը։

Այո, ասվածը Փաշինյանի խոսքերն են, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանից հնչող տարբեր հայտարարություններն ու ինֆորմացիոն «սլիվներն» ամբողջովին իրականություն են։ Այսինքն, ըստ էության, Փաշինյանը,  փաստորեն, հաստատում է ադրբեջանական լրատվամիջոցներում երեկվանից տարածվող լուրերն այն մասին, որ իր և Ալիևի միջև գաղտնի բանակցություններ ու կուլիսային պայմանավորվածություններ կան։

Հաստատում է այն հանգամանքը, որ երկու կողմերն առանձին բանագնացների (էմիսարներ) միջոցով Եվրոպաներում թաքուն հարցեր են քննարկում։ Ավելին, Նիկոլն իր այս արտահայտությամբ ամրագրում է Իլհամի այն պնդումը, որ նրանից օգնություն է խնդրել՝ ներհայաստանյան քաղաքական պայքարում։

Սա, ինչպես ասում են, մարազմի գագաթնակետն է.  Փաշինյանը Բաքվից հնչող հայտարարությունները կտրուկ ու կատեգորիկ հերքելու, կոշտ արձագանքելու փոխարեն, նախ՝ փաստացի հաստատում է, ապա՝ Ադրբեջանին սպառնում է ներքին անկայունությամբ։

Միանշանակ է, որ սա խոսում է Փաշինյանի անմեղսունակության ու հակաազգային գործունեության մասին, և մինչ հայաստանյան իշխանական պրոպագանդան փորձում էր սոցցանցերում և տարբեր լրատվականներում հակադարձել, թե «նման թեզերն առաջ տանողները ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին», և նմանօրինակ պաթոսախառն արտահայտություններ, պարզ է դառնում, որ Հայաստանից Ալիևի ջրաղացին թիվ մեկ ջուր լցնողն իրենց քաղաքական հայրն է։

Համաձայնեք, որ յուրաքանչյուր նորմալ երկրում այս կարգի հայտարարությունները նախ կառավարության և անձամբ նրա ղեկավարի հրաժարականի պահանջի լայն ալիք կբարձրացնեին, որին միանշանակ կհաջորդեին իրավապահ մարմինների համապատասխան գործողությունները։ Վերոշարադրյալը հերթական անգամ ապացուցում է, որ փողոցից եկածը պետք է նույն ճանապարհով հեռանա՝ հայտնվելով քաղաքական լուսանցքում։

Արմեն Հովասափյան

Աղբյուրը՝ 168.am

«Քաղպայմանագրի» հերթական ընդլայնված նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մեր տեղեկություններով, հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։

Պատգամավորն ասել է՝ միայն այդպես է հնարավոր պայքարել ստվերի դեմ եւ բյուջեն լցնել ու տնտեսական հավասարություն ստեղծել։

Մեզ հետ զրույցում Աղազարյանը հաստատեց, որ նման առաջարկ է արել։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ քաղաքացին ինքն է առաջին հերթին շահելու դրանից եւ, ուրեմն, պիտի շահագրգիռ լինի, որ ՀԴՄ կտրոն տան իրեն։ Եվ հետո՝ եթե քաղաքացին առեւտուր է անում, բայց չի վերցնում ՀԴՄ կտրոնը, նշանակում է՝ ինքը նույնքան իրավախախտ է, որքան տվյալ խանութի տերը։

Իսկ եթե քաղաքացին պահանջատեր լինի այդ հարցում, սա ոչ միայն  ֆինանսական խնդիր է լուծելու, այլեւ տնտեսության դաշտում իրավական եւ ֆինանսական հավասարության ամրապնդման հարցում հսկայական նշանակություն կունենա, որովհետեւ, եթե դու ՀԴՄ չես տպում, իսկ ես տպում եմ, ուրեմն մենք անհավասար դաշտում ենք, իսկ դա բացասական  հետեւանքների է բերում»։

Թե ինչպես են վերահսկելու եւ պատժելու օրինախախտ քաղաքացիներին, դրա պատասխանն էլ կա։ «Եթե քաղաքացին իմանա, որ 10 անգամից կամ 100 անգամից մեկ անգամը բռնվելու է, ապա ինչո՞ւ պիտի անընդհատ նման անհանգստության մեջ ապրի՝ ամեն անգամ կվերցնի»,- վստահ է պատգամավորը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի եւ ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների արտահայտումն է, ոչ միայն Հայաստանում մոլեգնող քաղաքական տեռորի հերթական ակտը, այլեւ Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ։

Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաեւ ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա։

Ծառուկյանին քաղաքկան հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող, ժողովրդի կյանքը բարելավել չես կարող, մարդկանց դժգոհությունը խեղդել չես կարող։

Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ»։

«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողներն պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը հայտնեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է. «Դուխներդ տեղը, ամեն մեկը պատասխան է տալու։ Իմանալով այս անօրինական որոշմանը՝ դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել»։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանն այսօր  արձագանքել է ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությանը՝ բանագնացների միջոցով ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև իրականացվող գաղտնի բանակցությունների մասին։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին մեղադրել էր կոնֆիդենցիալ տեղեկութուն հրապարակելու համար, ինչից, կարելի է ենթադրել, որ չհերքեց այդ տեղեկությունը։ 

Վարչապետը նաև նախազգուշացրեց, որ հայկական կողմն էլ կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիա հրապարակել բանակցությունների մասին։ Թե բանակցություններում ի՞նչ գաղտնի հարցեր կարող են լինել, Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ «փաստացի, ադրբեջանական կողմը արտահոսք թույլ տվեց, որ գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել, ընդ որում դրանցում քննարկվել է ազատագրված տարածքների հանձնումը՝ ոչնչի դիմաց»։

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չհերքեց այս ամենը, այլ փաստացի հաստատեց։ Ինքն ասաց, որ «եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։

Նախ՝ չի հերքում, երկրորդը՝ երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հավատացնում էր, որ արցախյան բանակցություններում որևէ գաղտնիք չկա, որ դրանք առավելագույնս թափանցիկ են, այսօր ինքը փաստացի ընդունում է, որ տեղի են ունեցել կոնֆիդենցիալ գործընթացներ, այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ավելի քան երկու տարի վարել է կոնֆիդենցիալ բանակցություններ Ադրբեջանի հետ, և խաբել է հայ հասրակությանը։

Աբսուրդ է նաև այն, որ ինքը մատնանշում է, որ եթե ինքը կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ հրապարակի, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա։

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ դու ունես թշնամի, դու ձեռքիդ ունես իբր տեղեկատվություն, որը կապակայունացնի, կպայթեցնի Ադրբեջանը՝ ներսից և այդ զենքը չես օգտագործում քո հակառակորդի դեմ։

Դե բարի եղի հրապարակի, պայթեցրու Ադրբեջանը՝ որպես հայ ազգի վտանգ, այսպես կվարվեր պատշաճ ղեկավարը, սակայն մենք պիտի հասկանանք, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որի որևէ հայտարարություն արժեք չունի»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։ 

Թե ինչո՞ւ վարչապետը չհերքեց ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումը, Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ գրեթե վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ մտավախություն է առաջացել, որ եթե ինքը հերքի կոնֆիդենցիալ բանակցությունների փաստը և այդ հրապարակման մեջ տեղ գտած փաստերը, ապա կարող են հայտնվել համապատասխան ձայնագրություններ ու տեսաձայնագրություններ, որի տակից ինքը կարող է դուրս չգալ։

Մանրամասները՝ NEWS.am տեսանյութում։

Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ակցիա


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Չէ, դուք հասկանու՞մ եք:

Մարդ ինչքա՞ն անբարոյական պիտի լինի, որ Հանրապետականի հախից գալու համար դիմի Ալիևի օգնությանը:

Մարդ ինչքա՞ն դավաճան պիտի լինի, որ ժողովրդի մեջքի հետևում թշնամու հետ թաքուն բանակցի:

Մարդ ինչքա՞ն հաբրգած պիտի լինի, որ այսքանից հետո կամավոր հրաժարական չտա:

Էրդողանից բան չի՞ խնդրել դեռ»: