Լուրեր
Լուրեր

Լուրեր

Վերջին շրջանում նկաատելիորեն ավելացել են վարորդներին տուգանելու դեպքերը։

Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիր է դրված տուգանքներն ավելացնել՝ հանուն բյուջեն ամեն գնով լցնելու վեհ գաղափարի։

 

ՃՈ-ն օգտվում է այն հանգամանքից, որ շատ վարորդներ երբեմն հետևողական չեն լինում՝ համոզվելու, թե արդյոք իրենք նշված խախտումը կատարել են, թե ոչ։

Ընդ որում ավելի շատ տուգանվում են այն վարորդները, որոնք պարտաճանաչ կերպով վճարում են տուգանքներն ու տույժերը։

hayeli.am

Մեր կյանքում ամեն բան այսպես թե այնպես կապված է երկու իրար հակառակ էներգետիկ բևեռների հետ․ մեր հոգու բարձր հաճախության թրթիռները, կապված երջանիկ ու բարեհաջող իրադարձությունների հետ, ծնում է դրական էներգիան, և ցածր հաճախությունը, կապված անհաջողությունների և աղետների հետ, մութ, բացասական էներգիայի աղբյուրն է։ 

Ցավոք մեր շրջապատից որոշ մարդիկ ի վիճակի չեն խաղաղություն և հանգստություն ստեղծել իրենց հոգում, նրանք բացասական էներգիայի աղբյուր են դառնում։ Եվ նրանց այդ մութ ու բացասական էներգիայի զոհը մենք կարող ենք դառնալ անգամ այն դեպքում, երբ նրանք մեր հանդեպ վատ չեն տրամադրված։

Դրա համար բավական է միայն նրանց կողքին լինել։

Մութ էներգիան, որի մասին այսօր կպատմի Positive-ը, վտանգավոր է, եթե դուք չգիտեք, թե ինչպես դրանից պաշտպանվեք։

Ահա այն 5 հիմնական նշանները, որոնք վկայում են այն մասին, որ դուք գտնվում եք բացասական էներգիայի ազդեցության տակ։

«Իհարկե, բարդ է երիտասարդ իշխանավորների համար՝ հանրա­յին չափազանցված սպասումներ, ծանր պետական աշխատանք, որին նրանցից քչերն էին ծանոթ: Իսկ ծանրաբեռնված աշխատելը ռեժիմ է, որը տարիների ընթաց­քում է ձեռք բերվում: Եվ որքան Էլ որ իշխանություն լինելը հաճելի է, պարտականություններն ու բեռն էլ քիչ չեն: Իսկ 2018-ից հետո հան­րությունը, մի կողմից, չափից դուրս սիրառատ է իշխանությունների հանդեպ, մյուս կողմից` չափա­զանց պահանջկոտ:

«Սրա համա՞ր ենք հեղափոխություն արել», ամեն երկրորդն այսպիսի պահանջ է առաջ քաշում, և պետք է այդ պահանջնե­րը բավարարել, որ պահանջատե­րը կամաց բողոքավոր չդառնա և ֆեյսբուքներում իրենց «մեյիդը» չփռի: Դրան գումարած կորոնավիրուսը, տնտեսական անկումը, դիմակների պարտադրանքն ու ահռե­լի տուգանքները, որը զայրույթի ու դժգոհության նոր ալիք է բարձրացնում: Եվ դեմն առնելը հեշտ չէ: Ու այս ծանր սթրեսային վի­ճակում նաև խոշորացույցի տակ են. ով նոր տուն առավ, ով նոր մեքենա, ով հարսանիք ու խնջույք կազմա­կերպեց, անմիջապես հայտնվում է հանրային պարսավանքի ներքո:

Առաջ գոնե գործուղումների էին մեկնում` սթրեսը հանում, հիմա դրա­նից էլ են զրկվել և մեզ` շարքային քաղաքացիներիս հետ հավասար «տանջվում» են: Անգամ Հայաստա­նում միքանիօրյա արձակուրդ գնա­լը հասարակությունը «չի հասկա­նում»: Բայց պաշտոնյաներին դա չի կանգնեցնում. Արսեն Թորոսյանը 18 օրով արձակուրդ գնաց, ինչը չլսված բան էր նախարարների կյանքում` գոնե 2020 թվականի կտրվածքով:

Հայկ Մարությանն էլ նախ արձա­կուրդ գնաց, հիմա էլ «վատառողջ» է և երեկ ավագանու նիստին չէր մասնակցում: Նիկոլ Փաշինյանն էլ մի 4 օր արձակուրդ գնաց` մարզերում էր, հիմա էլ կարծես վերադարձել է աշխատանքի, բայց էլի մարզերում է: Տպա­վորություն է, թե արձա­կուրդը շարունակվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որքան էլ «զզվում» է որոշ նախկիններից, բայց նաեւ «գժվում» է ոմանց համար։ Մի կողմից՝ իրավապահների միջոցով թուրն առել-ընկել է ՀՀԿ-ական մի շարք գործարարների հետեւից, երեկ էլ մեղադրանք առաջադրվեց Մհեր Սեդրակյանին՝ թաղապետի պաշտոնում չարաշահումների համար, մյուս կողմից՝ հերթական արտոնությունն է կազմակերպում Սամվել Ալեքսանյանի համար։

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով եւ ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները եւ այլն։

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունն արվում է իշխանության սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի համար, որպեսզի նրա տեքստիլի բիզնեսի հումքն ԱԱՀ-ով չհարկվի։ Իհարկե, չհարկվող ապրանքների շարքում տեղ են գտել նաեւ միջատներ՝ գիտահետազոտական նպատակներով, ինչպես նաեւ հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր, սակայն մեզ վստահեցնում են, որ օրենքը «կարվում» է հատուկ Լֆիկի «հագով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մարիամ Փաշինյանի տեսանյութը TikTok-ում։

 

 

 

 

 

Լուրեր.com-ը գրում է

Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել իր ոճի վերաբերյալ քննադատություններին:

 

Կադրում Երանյանը ներկայացել է սև կոստյումով, ճերմակ վերնաշապիկով և արևային ակնոցներով:

Դերասանուհին իր կերպարով հետևորդներին տղամարդու է հիշեցրել :

 
 
 

Լուրեր.com-ը գրում է

Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել իր ոճի վերաբերյալ քննադատություններին:

Կադրում Երանյանը ներկայացել է սև կոստյումով, ճերմակ վերնաշապիկով և արևային ակնոցներով: Դերասանուհին իր կերպարով հետևորդներին տղամարդու է հիշեցրել :

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:50-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում։ 

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» եւ «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Ավան վարչական շրջանի բնակիչներ 29-ամյա Գոռ Ա.-ն եւ 34-ամյա Զավեն Ս.-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում Ավան 14-րդ փողոցում գտնվող խաղահրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Ա.-ի, Զավեն Ս.-ի եւ Ավան վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Վրեժ Մ.-ի միջեւ: Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել եւ նշված վնասվածքներն է պատճառել վիրավորներին: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Վրեժ Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն է տվել, այնուհետեւ բաց է թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ամպերի մեջ երևացել է Հիսուսի պատկերը

Մանրամասներրը` տեսանյութում.

 

Կոլումբացի երգչուհի Շակիրան Instagram-ում լողազգեստով լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով սլացիկ մարմինը:

Լուսանկարներում 43-ամյա աստղը վարդագույն լողազգեստ է կրում՝ ցուցադրելով գեղեցիկ ու բարեկազմ մարմինը։

«Սա նոր լողազգեստ է, որի դիզայնն իմն է, իսկ ընկերս՝ Բեգոն, այն կարել է ինձ համար։ Այսուհետ պետք է միշտ ինքս ստեղծեմ իմ ամառային լողազգեստը»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Նշենք, որ երգչուհին ամուսանցած է «Բարսելոնա» ֆուտբոլայի ակումբի պաշտպան Ժերար Պիկեյի հետ․ զույգ ն ունի երկու որդի՝ 7-ամյա Միլանը և 5-ամյա Սաշան։

2017 թվականի հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբի այցելուներին գնդակահարած ահաբեկիչ, ուզբեկստանցի Աբդուլգադիր Մաշարիպովը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 40 ցմահ ժամկետով ազատազրկման:

Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Մաշարիպովի ազատազրկման ժամկետը կազմում է 1368 տարի:

2017 թվականի հունվարի 1-ին՝ կեսգիշերից հետո, ահաբեկիչը գնդակահարել էր Թուրքիայի հեղինակավոր Reina ակումբի այցելուներին: Այնտեղ գտնվում էր ավելի քան 700 մարդ: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 39 մարդ (27 արտասահմանցի), ևս 70-ը վիրավորվել էին:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: