Վլադիմիր Պուտինն ընդգրկվել է 2020 թվականի «գլխավոր մարդկանց» ցուցակում. Bloomberg

Վլադիմիր Պուտինն ընդգրկվել է 2020 թվականի «գլխավոր մարդկանց» ցուցակում. Bloomberg

By Դեկտեմբերի 05, 2020 77

Ամերիկյան Bloomberg գործակալությունն ազդեցիկ անձանց ցանկ է կազմել, որոնք «արժանի են առանձին ուշադրության», նրանց թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, 50 հոգուց կազմված ցանկում տեղ են գտել մարդիկ, որոնք գլխավորապես բնորոշել են 2020 «աննախադեպ» թվականը: Ցանկը բաժանված է 5 բաժնի՝ բիզնես, քաղաքականություն, ժամանց, ֆինանսներ, գիտություն և տեխնիկա: Յուրաքանչյուր բաժնում, ըստ գործակալության, ներկայացված են մարդիկ, որոնց նվաճումներն արժանի են ուշադրության:

Ցանկում ներկայացված են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ բելառուս ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, երգչուհի Բիլլի Այլիշը:
Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ