Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ

Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, թե Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը, որով Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ՝ պատմական է, քննադատությունների առիթ է տվել։

Գրառման ներքո հանրային ճանաչում ունեցող գործիչները եւ պարզապես ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր իրենց վրդովմունքն են արտահայտել։ Օրինակ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․

«Հա, էսա ֆրանսիական նավերը թափով կբարձրանան Արցախի լեռները... Բայց իրենց այնտեղ արդեն թուրքերն են դիմավորելու, որովհետեւ մարդա մեկն առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը, Քաշաթաղը, Աղդամը»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքելով գրառմանը, նշել է․ «Պատմականը Ձեր դավաճանությունն էր։ Իսկ այդ որոշումն ավելի փոքր արժեք ունի, քան թշնամուն հանձնվող որեւէ թումբ։ Հերի՛ք է մարդկանց թմրեցնեք «Արծրունական իրականությաբ»։

«Էլի սկսար մարդկանց էշի տեղ դնել? Սենատի ճանաչելը դեռ նախագահը պտի հաստատի! ԱՄՆ-ն էլ Ցեղասպանությունն իբր ճանաչեց ՝ հետո? Այ սեն էշի տեղ դնելով ժող ջանես պահում ! Բայց ասեմ որ ժողջանին Հասնումա»,- գրել է  օգտատեր Կարեն Ավետիսյանը։

 Գրառման ներքո ֆեյսբուքյան օգտատերերը հիմնականում գրում են, որ Նիկոլ Փաշինյանը  հող հանձնող է եւ կրկին փորձում է հանրությանը մոլորեցնել։

«Էլի մուտիլովկա ես անում ՞՞՞ Սենատը ընդամենը կոչ ա արել այ #հողատու ու Արցախ ես թողել, որ ճանաչեն ՞»,- գրել է օգտատեր Դավիթ Հայրապետյանը։

«Քո արածն էլ ա պատմական՝ պատմական դավաճանություն այ ազգադավ սրիկա»,- նման մեկնաբանություն է թողել Արման Հայրապետյան անունով օգտատերը։

«Դավաճան նիկոլ, թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ: Հերթական անգամ հիմարացնում ես ժողովրդի՞ն: ինքդ էլ լավ գիտես, որ դա ոչ մի արժեք չունի: Բավական է, հեռացի՛ր»,- գրել է Արմինե Սիմոնյանը։

Որոշ օգտատերեր էլ Նիկոլ Փաշինյանին հարցնում են, թե ռազմական գործողությունների ավարտից հետո ինչո՞ւ հայկական կողմից գերեվարումներ կան։

«Այսօրվա դրությամբ ինչու են զինվորներ գերեվարվում ? Ինչի օպերատիվ չեք կազմակերպում դիրքի, բնագծի հանձնում ? թուրքը գալիս կանգնումա ու պահանջում ազատել դիրքը, ձեռի հետ էլ գերիա վերցնում, Հիմա դավաճան չկա, իբր բացահայտել ես, ովա խանգարում ? նսխկինները ? Տիգրան Մեծը թե Աշոտ Երկաթը ? թե թե Հայկ Նահապետը»,- գրել է Գայանե Խաչատրյան անունով օգտատերը։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ