Պուտին․ Ղարաբաղում իրավիճակը հնարավոր էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չդիմելով զենքի

Պուտին․ Ղարաբաղում իրավիճակը հնարավոր էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չդիմելով զենքի

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հնարավոր էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չդիմելով զենքի: «Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- գրում է ria.ru-ն:

«Գիտե՞ք, Ռուսաստանն անում է ամեն բան իրար դեմ կանգնած մարդկանց կյանքը փրկելու համար, և, ցավոք, նրանք մինչ այժմ միմյանց տեսնում են ավտոմատների, ինքնաձիգների նշանառության դիտանցքով, միմյանց դեմ զենքեր են կիրառում իրենց նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել խաղաղ բանակցային պրոցեսի միջոցով»,- հայտարարել է Պուտինն Ազգային միասնության օրը կրոնական ուղղությունների  ներկայացուցիչների հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ:

Նա շեշտել է, որ ռուսական կողմը շփման մեջ է գտնվում թե Հայաստանի, և թե Ադրբեջանի հետ:

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել արդյունքի… այնպիսի հիմքով, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ խաղաղ միջոցներով»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ