Նիկոլ Փաշինյանին «սատկացնելու» հերթը Սասուն Միքայելյանինն է

Նիկոլ Փաշինյանին «սատկացնելու» հերթը Սասուն Միքայելյանինն է

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ Սյունիքում անվտանգության խնդիր կա, ամեն պահ թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել, բազում հարցերի տեղիք է տալիս: Ինչու է Միքայելյանը հիմա՝ Նիկոլ Փաշինյանի սյունյաց արշավանքներից ու դրան հաջորդող գործողություններից հետո ասում մի բան, որը ամիսներ շարունակ հերքում էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ եւ հատկապես Սյունիքից ընտրված պատգամավորները:

Իհարկե, իրականում նրանք բոլորը հոգու խորքում գիտեն իրականությունը, հակառակ դեպքում ինչպես մամուլը գրեց գիշերով մարզ չէին գնա, չէին խուսափի բաց ճակատով նայել իրենց ընտրողների աչքերին, Նիկոլ Փաշինյանը փորձեց ուժեղ տղա խաղալ եւ շրջել մարզի փողոցներով, բայց բոլորս տեսանք, թե ինչպիսի հյուրընկալության ու ողջունի խոսքերի արժանացավ:

Հենց այս իրավիճակում է, որ ուշագրավ է Սասուն Միքայելյանի հայտարարութունը Սյունիքի անվտանգության առումով, նա ըստ էության «սատկացնում» է փաշինյանական ռեժիմի ու իշխանական քարոզչամեքենայի ստեղծած ֆեյքային իրականությունը, թե մարզում մի խումբ «խուլիգաններ» էին, որ փորձեցին խոչընդոտել Փաշինյանի այցը, որ դրանք նախկին հանցավոր ռեժիմի, մասնավորապես, Քոչարյանի հովանավորած բանդիտական խմբեր էին, իսկ իրական սյունեցիները սիրում ու պաշտում են իրենց վարչապետին: Սասուն Միքայելյանն ըստ ամենայնի մեծ նվեր է անում Ռոբերտ Քոչարյանին իր թիմին ասելով՝ ոչ, դուք ստում եք, սյունիքում ամեն պահի մարդ առեւանգելու վտանգ կա եւ ինչ արել են, քիչ են արել, Քոչարյանը «տուտ պրիչյոմ»:

Ինչու է որոշել այդ մասին բարձրաձայնել հիմա, մանավանդ, որ պատերազմից հետո ԵԿՄ նախագահը կարծես հարմարավետ տեավորվել է իր կոմֆորտի զոնայում եւ թելում է Նիկոլ Փաշինյանի ասեղը: Միգուցե Սասուն Միքայելյանը այսպիսով փորձում է ինչ-որ բան կորզել Նիկոլ Փաշինյանից, ասենք, նա համաձայն չէ ցուցակում իր տեղի առումով եւ նման հրապարակային շանտաժներով փորձում է ստանալ իր հասանելիքը, թեեւ չի կարելի բացառել, որ Միքայելյանն իր համար հումանիտար միջանց է հարթում՝ հասկանալով, որ եթե անգամ ընտրություններում էլ հաղթեն, իրենց իշխանության վախճանը մոտ է:

Անի Սահակյան, Hayeli.am

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի. Սերժ Սարգսյան

Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի. Սերժ Սարգսյան

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Այ, ողորմելի, դու անգամ քո կնոջն ու երեխաներին չես սիրում․ Նիկոլփաշինյանչիկ, դու զրո ես

Այ, ողորմելի, դու անգամ քո կնոջն ու երեխաներին չես սիրում․ Նիկոլփաշինյանչիկ, դու զրո ես

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Ստամբուլը արյան ծով կսարքենք․ հայերի ու թուրքերի հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում

Ստամբուլը արյան ծով կսարքենք․ հայերի ու թուրքերի հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում

Աղջիկ ջան, դե ես պիտի ճոխ անեմ, հո դու իմ պես չես կարող անել

Աղջիկ ջան, դե ես պիտի ճոխ անեմ, հո դու իմ պես չես կարող անել

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 30 Ապրիլի 2021 12:06