
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Կապիտուլյանտը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից, քանի որ դա իրեն (ակնհայտորեն անձամբ իրեն) խոստանում է «երկարաժամկետ զարգացման հնարավորություններ»:
Հիշեցնեմ, ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես համոզված էր, որ Թուրքիայի կողմից սպառնալիք չկա։
Հ.Գ. Սրանք մինչև Ապրիլի 24-ը Բայդենին էլ են սպառնալու, որ չճանաչի Հայոց Ցեղասպանությունը, անձամբ նիկոլի համար ահավոր վատ շրջադարձային կլինի։
Այսօր էլ կարդում եմ մի հոդված, թուրքական Sabah իշխանամետ կայքի հրապարակած, որ Անկարան գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ ապրիլի 24-ի նախօրեին, քանի որ անհանգստանում է Վաշինգտոնից ստացվող ազդանշաններից, որ Բայդենը այդ օրը կարող է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
Ըստ թուրքական կայքի, անցած շաբաթ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջաքեք Սալիվանի հետ՝ նախանշելու համար Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման չորս կետերը՝
1. Միջադեպը ցեղասպանություն որակելու համար իրավական հիմք չկա: Ըստ Իբրահիմ Քալինի, դա պահանջում է դատարանի որոշում, ինչպես դա եղավ Ռուանդայում և Սրեբրենիցայում:
2. «Ցեղասպանություն» տերմինը ներդրվել է 1948 թվականին:
3. Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
Եւ ամենավերջին կետը կարդացեք, որ թուրքիայի լրտեսները, այս մեկ ամիս է ամեն օր տարբեր եթերներում, կրկնում են իրար հերթ չտալով։
4. Քալլինը նշել է, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում՝ «Մենք ասում ենք, որ պետք է կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք իրար հետ խոսում ենք.
«Եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ կատարեն, մենք նույնիսկ սահմանները կբացենք»:
Նման ժամանակ, եթե օգտագործեք ցեղասպանություն բառը, դա նշանակում է, որ դուք սաբոտաժի եք ենթարկելու Կովկասի ողջ գործընթացը։
Իրինա Դանիելյան
Մեկ֊երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ
Մեկ֊երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ
Դու քո զինվորին չես կարում թուրքի ձեռից բերես, ինչի՞ ես գալիս Արագած
Դու քո զինվորին չես կարում թուրքի ձեռից բերես, ինչի՞ ես գալիս Արագած