Լուրեր
Լուրեր

Լուրեր

Թշնամուն կանգնեցրել ենք. առաջիկա օրերին Ղարաբաղի զորքերը կգնան առաջ. Կոմանդոս

Ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ կրակը ԼՂ հակամարտության գոտում պատրաստ է դադարեցնել, եթե «հայկական կողմն էլ դադարեցնի այն»։

«Մենք պատրաստ ենք դադարեցնելու կրակը այսօր։ Ես արդեն ասել եմ այդ մասին հոկտեմբերի տասին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Սակայն դրա համար պետք է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո արդեն դիվանագետները կսկսեն գործել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման այն սկզբունքները, որոնք սահմանվել է ԵԱՀԿ ՄԽ կողմից, եւ որոնք իր իսկ խոսքերով՝ «Բաքուն արդեն ընդունել է»։

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ էր ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ դեռեւս 2013թ․ հոկտեմբերին Պուտինին նամակ էր գրել  գրող, հրապարակախոս, «Արցախի հերոս» Զորի Բալայանը:

ArmLur.am-ը, կապ հաստատելով Զորի Բալայանի հետ, փորձել է պարզել, թե ինչ ակնկալիքներ ունի նա ՌԴ նախագահին ուղղված նամակից եւ ինչ է մտածում։
 
Հարցմանն ի պատասխան նա զրուցակիցը հակիրճ ընդգծեց․ «Կարեւորն այն է, որ արդեն նամակն ուղարկված է, որն անշուշտ շատ կարեւոր է մեզ համար»։

ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ եթե  ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ապա ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, գրում է politexpert.net կայքը։

Մեկնաբանելով Թուրքիայի վերջերս ցուցաբերած վարքագիծը՝ Շերինը նշել է, որ Անկարան պարզապես փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհն այժմ զբաղվում են նրան հանդարտեցնելու քաղաքականությամբ»։

«Մենք որևէ հակամարտության չմիջամտելու համար բազմաթիվ պատճառներ ենք գտնում: Մտածում ենք, թե Էրդողանը կկատաղի ու հետո կհանգստանա: Սակայն Թուրքիայի՝ առանց պատշաճ պատասխանի մնացած ցանկացած գործողություն ամրապնդում է Էրդողանի վստահությունն առ այն, որ նա ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ունի, որ իր բանակն Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները կարող է վերադարձնել: Փոքր քայլերով նա ստուգում է միջազգային հանրության արձագանքն իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերությունները ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ թուլության դրսևորում են ընկալվում: Իսկ հետո շատ ավելի վատ կլինի»,- նշել է Շերինը։ 

Պատգամավորը նաև հիշեցրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին և զգուշացրել, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտվի թուրքական ռազմակայան, կարելի է ասել՝ ՆԱՏՕ-ի ռազմակայան։  

«Այսինքն՝ ՆԱՏՕ-ն հայտնվելու է Կասպից ծովում, որն այժմ միակ ծովն է, որտեղ հյուսիսատլանտյան դաշինքի նավեր և զորքեր դեռ չկան: Եվ սա երկու ուղղություններից՝ Սև և Կասպից ծովերից ելք է դեպի տարածաշրջան, ինչպես նաև Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձ»,- մեկնաբանել է Շերինը:

Մեր բանակին վերջին օրերին հաջողվում է կասեցնել թշնամու առաջախաղացումը, ունենք ակնհայտ հաջողություն, այլևս օդային գերակայություն չունեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

«Դժվար պահերը, իմ կարծիքով, անցել են, հիմա մենք պետք է սպասենք նոր հաջողությունների։ Գիտեք, շատ թեժ մարտեր էին, ադրբեջանցիները ծրագրում էին մի քանի օրվա մեջ վերցնել Լաչինը, բայց դիմակայեցինք։ Հարվային հատվածից առհասարակ վաղը, մյուսը օրը հետ կշպրտվեն։ Կռիվ է, կարող ենք ունենալ նաև մարտավարական նահանջներ, որոնց կհաջորդեն հաջողությունները։ Երկարատև կռիվ է, ամեն ինչի էլ պատրաստ պիտի լինենք, պետք է համաբերել»,-ասաց նա։

Գեներալը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան ու ահաբեկիչներն են ներգրավված, բայց մենք, արդեն մոտ մեկ ամիս է՝ դիմակայում ենք։

«Հայաստանը խանգարում է Թուրքիային՝ իրականացնելու պանթուրքիզմի իր գաղափարը։ Թուրքիան կրկին ցեղասպանության է ձգտում»,-ասաց նա։

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց․

«Արայիկ Հարությունյանը զենքը ձեռքը պաշտպանել է Արցախը 1992 թ․, իրեն լավ գիտեմ, չգիտեմ դիվանագիտական տեսանկյունից ինչ է եղել, բայց այդ պահին երևի դա է անհրաժեշտ համարել»,-ասաց նա։ Ըստ նրա՝ ռուսների հետ պետք է շուտ լեզու գտնեինք։

Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, ապա գեներալը նշեց, որ ոչ մի երկրում խաղաղապահները դրական դեր չեն կատարել։

Հարսանիք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում

Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը․

Արցախում կատարվում են հանցագործություններ և աշխարհն իրավունք չունի աչք փակել դրանց վրա:

Կոչի հեղինակը՝ Արցախի թեմակալ առաջնորդն է, հասցեատերը՝ միջազգային հանրությունը;

Պատմական փորձն է հուշում, որ հանցագործություններին անտարբեր վերաբերվողները՝ իրենք են հաջորդիվ նույն հանցագործի զոհը դառնում:
 

Паргев Србазан обратился с призывом к мировой общественности․

В Арцахе совершаются преступления и мир не имеет права закрывать на них глаза.

С призывом к мировой общественности обратился предводитель Арцахской епархии ААЦ архиепископ Паргев Мартиросян.

Исторический опыт подсказывает, что следующими жертвами преступников становятся те, кто безразлично относился к преступлениям.

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պատժամիջոցներ է սահմանել Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերի նկատմամբ՝ Իրաքում ահաբեկչական գործողությունների համակարգման հարցում գլխավոր դեր կատարելու և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին գրում է IRNA գործակալությունը:

«Բաղդադում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերը կենտրոնական դեր է ունեցել Իրաքում և դրանից դուրս ահաբեկչական գործողությունների համակարգման, գեներալ Սոլեյմանիի սպանության և մեր ժողովրդի հանդեպ պատժամիջոցների խթանման հարցում»,- գրել է Ղաթիբզադեն իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին իր անունն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում տեսնելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իրեն և 80 մլն իրանցիներին ավելի վճռական են դարձնում իրենց նպատակների և գործողությունների իրականացման հարցում:

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 5 իրանցիների նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձի համար:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, պատերազմական գործողությունները շարունակվում են։

«Երեկ կրկին հրետակոծվել է Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Ասկերանը, այդ թվում՝ բազմաթիվ գյուղեր։ Համառ մարտեր են ընթանում մի շարք ուղղություններով։ Մենք ունենք լավ արդյունքներ, խոցվել է հակառակորդի բազմաթիվ տեխնիկական միջոցներ, թշնամին տասնյակ դիակներ է թողել մարտի դաշտում, որոշ հատվածներում մեր հարվածներն ուժգին են եղել, թշնամու կորուստները շատ շոշափելի են»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ևս Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշան։

«Ընդհանուր վիճակն այնպես է, ինչպես եղել է, ժողովուրդն արդեն այս ամենին սովորել է և այդպես էլ պետք է լինի՝ հերոսական երկրի, հերոսական մայրաքաղաքն է Ստեփանակերտն ու մնացած բնակավայրերը»,-նշեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների 27-րդ օրն է։ Այս ընթացքում թշնամին հրետակոծության է ենթարկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու տարբեր խաղաղ բնակավայրեր, որի ժամանակ զոհվել ու վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Հիշեցնենք նաև, որ թշնամին հրետակոծության էր ենթարկել նաև Հայաստանի սահմանները, որի հետևանքով Վարդենիս քաղաքում զոհվել են խաղաղ բնակիչներ, վիրավորվել երեխաներ։

Նախորդ շաբաթ սոցկայքերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված: Երկու տեսանյութերը ցույց են տալիս ադրբեջանական զինվորականների կողմից երկու հայի գերեվարման և, ենթադրաբար, նրանց սպանության պահերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հայկական իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 1947թ. ծնված Բենիկ Հակոբյանն է, մյուսը 1995թ. ծնված Յուրա Ադամյանը:

 

BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություններ, որոնք տարածվում են սոցկայքերում որպես այս պատերազմում գերիների սպանության կադրեր: Սակայն միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցածի բնույթի մասին:

Տեսանյութերից մեկում, ենթադրաբար, երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում 2 հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրա Ադամյանին:

Կադրից այն կողմ տղամարդու ձայնը ռուսերեն կարգադրում է բարձրացնել ձեռքերը և գնալ դեպի իրենց: Նա նաև դիմում է զինված ադրբեջանցի զինվորներին իրենց լեզվով և ասում չհարվածել գերիներին: Երկրորդ տեսանյութը ենթադրաբար ցույց է տալիս նրանց գնդակահարման պահը: Կադրերից դատելով՝ գերիների ձեռքերը կապված են: Նրանց ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներն են: Կադրի ետևում ձայնը հրամայում է՝ «Նշան բռնեք գլխին»: Հնչում են կրակոցներ, և տղամարդիկ ընկնում են:

BBC-ն հաստատել է, որ կադրի ետևում հրաման տվողն ադրբեջաներեն լեզվի կրող է՝ տարածաշրջանային ակցենտով: Հագուստից դատելով՝ գերեվարված հայերն առաջին տեսանյութում և գնդակահարության զոհերը մյուսում, նույն մարդիկ են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը և տեսանյութը սադրանք անվանել: Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Հետագայում այնտեղից հայտնել են, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութը կեղծ է: BBC-ն, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ տեսագրություններն արվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմում թեժ մարտերի վայրում: Հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:

Ադրբեջանը հայտարարել է Հադրութը գրավելու մասին հոկտեմբերի 9-ին, սակայն հետագայում թողարկված նյութերը վկայում են այն մասին, որ ադրբեջանական բանակը միայն որոշ բարձունքների վերահսկողությունն է վերցրել: Առաջին տեսանյութերը Հադրութի կենտրոնից ադրբեջանցիները հրապարակել են միայն հոկտեմբերի 15-ին: Երկու գերիների մասին տեսանյութերը սոցկայքերում են հայտնվել հոկտեմբերի 15-ին:

Առաջինը ձայնագրվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում են 4 շինություններ, որոնք հեշտությամբ կարելի է տեսնել արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցի վրա քաղաքի հարավում: