Թշնամին Արցախում կիրառում է Սիրիայի ահաբեկիչների տակտիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թշնամին Արցախում կիրառում է Սիրիայի ահաբեկիչների տակտիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Այս մասին, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, տեղեկացրել են Արցախի ՊԲ-ից:

Ադրբեջանական կողմի հանցագործության մասին հատուկ ռեպորտաժ է պատրաստել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովը՝ նշելով, որ Բաքուն Արցախում կիրառում է Սիրիայի ահաբեկիչների տակտիկան: Խոսքը վերաբերում է մասնավորապես անտառային հրդեհներին, որոնք առաջանում են արգելված ֆոսֆորային զինատեսակ կիրառելու արդյունքում:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2020 15:32