Ալիևի առաջարկի ենթատեքստը

Ալիևի առաջարկի ենթատեքստը

By Հոկտեմբերի 30, 2020 121

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է դադարեցնել իր բանակի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այս խաղաղ պլանի տակ դավադրություն կա,- «Վզգլյադ» թերթին պարզաբանել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Եթե Բաքուն բավարարվի միայն Լաչինի միջանցքի վերահսկողությամբ, դա կնշանակի ղարաբաղյան հայերի ամբողջական շրջափակում:

«Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենց հիմա նման վերջնագիր ներկայացնում: Ադրբեջանական բանակը կարողացավ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով յոթ շրջաններից չորսի վրա, որոնք վերահսկվում էին հայկական կողմից: Միեւնույն ժամանակ, Լաչինի եւ Քելբաջարի շրջանները, որոնք պահում են հայերը, շատ կարեւոր են որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք»,- ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
 
Չորեքշաբթի օրը Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն կդադարեցնի իր առաջխաղացումը Ղարաբաղում, երբ վերահսկողություն ստանա Լաչինի եւ Քելբաջարի շրջանների եւ Աղդամի շրջանի մի մասի վրա: Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է բանակցություններ անցկացնել հակամարտող կողմերի հետ: Նրա կարծիքով, Պուտինը պետք է խոսի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Էրդողանն ինքը պատրաստ է հարցը քննարկել Ալիեւի հետ:
Rate this item
(0 votes)