Էրդողանը կարող է այսօր էլ մեռնի, վաղն էլ

Էրդողանը կարող է այսօր էլ մեռնի, վաղն էլ

Էրդողանն ուզում է տրածաշրջանային, արդեն Կովկասում քաղաքականություն վարել, եւ այդ  ամբիցիաներն այդքան էլ չեն համընկնում ոչ տարածաշրջանի երկրների, նկատի ունեմ Իրանի, Վրաստանի, Հայաստանի, նույնիկ Ադրբեջանի, ոչ էլ Ռուսաստանի ցանկությունների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Էրդողանը Ֆրնսիայի նախագահ Մակրոնից հետո նաեւ ԱՄՆ-ի հասցեին է սպառնալիքներ տեղացել:

«Նաեւ կարծում եմ, որ Էրդողանի վերջին շրջանի պհվածքը ամերիկացիների հետ ռուսների դեմ, ռուսների հետ ամերիկացիների դեմ, մի օր հասցնելու է նրան, որ մի օր ամերիկացիներն ու ռուսները մեկ են դառնալու Էրդողանի դեմ: Եվ ինքը, որ ասում է «ամեն օր կարող եմ մեռնել», այդ օրը կարող է էսօր կամ վաղը լինի»,-ասաց նա:

Rate this item
(0 votes)