Պուտինը կարող է ստիպել, որ Էրդողանին

Պուտինը կարող է ստիպել, որ Էրդողանին

By Հոկտեմբերի 23, 2020 238

ԱՄՆ-ն երրորդ համանախագահող երկիրն է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որ փորձ է անում հրադադար սահմանել, և ինչպես երեկ ՌԴ նախագահը ասաց՝ ԱՄՆ-ն կարող է փորձել օժանդակել Ռուսաստանի և ինչ-որ չափով նաև Ֆրանսիայի ջանքերին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը:

Վիգեն Հակոբյանի կարծիքով, եթե Միացյալ Նահանգները չկարողանան ներգործել Թուրքիայի վրա՝ հրադադարի հաստատման առումով, Ռուսաստանը կներգործի.

«Հետևելով երեկ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարություններին և տված գնահատականներին, այդ թվում՝ Թուրքիային առ այն, որ Էրդողանը չնայած իր կոշտ հռետորաբանությանը, իր գնահատականով բավականին ճկուն է, կարծում եմ՝ դա ակնարկ էր, որ Պուտինը որոշակի ճիգեր գործադրելու պայմաններում կարող է Էրդողանի հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել և ստիպել, որ Էրդողանը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնի նաև Ալիևին»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը հետ զրույցում արած հայտարարությանը, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահ կազմի վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ, Վիգեն Հակոբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ ոչ միայն կողմ է խաղաղապահ զորքերի ներկայությանը, այլ նաև կողմ է, որ դրանք լինեն ռուսական խաղաղապահ զորքերը. «Փաշինյանը, երբ նշում է, որ Ադրբեջանի մոտ այլ կարծիք կա խաղաղապահ կազմի վերաբերյալ, ուզում է, որ խաղաղապահ զորքերում թուրքերը լինեն, պարզ է՝ չի կարող նման բան լինել»,- նշել է Հակոբյանը և հավելել, որ չի կարծում, թե Ռուսաստանի համար մեծ խնդիր է լինելու Ադրբեջանի նկրտումները չեզոքացնելը։
Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 18:33