Ալիևը փախել է Անթալիա՞

Ալիևը փախել է Անթալիա՞

By Հոկտեմբերի 21, 2020 884

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն մի քանի օր է՝ դուրս է իր երկրի տարածքից՝ նախընտրելով գտնվել թուրքական Անթալիայի շրջանում իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների և «ազգին դիմելու» ժամանակ, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Волна Каспия թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ադրբեջանցի բռնապետի նման անսպասելի պահվածքը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ՝ ամբողջ Ադրբեջանում գնալով ուժգնացող հակապատերազմական տրամադրությունների պատճառով։ Այդ հուզումների պատճառ են դարձել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները՝ չնայած տարածաշրջանի արագ «ազատագրման» խոստումներին, այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջապատված է Զանգելանի շրջանում, իսկ մյուսը սրընթաց նահանջում է դեպի արևելք»։

Հաղորդվում է, որ ամբողջ երկրում մեծ վրդովմունք է հասունանում, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բնակության շրջաններում, բայց հետո անպայման կանդրադառնա նաև Բաքվի վրա:

«Ավելին, Ալիևի պատերազմով ու քաղաքականությամբ դժգոհությունն ի հայտ է գալիս նաև ադրբեջանական քաղաքական վերնախավի շրջանում»,- նշում է թերթը՝ հավելելով, որ  կանխազգալով ոչ այնքան բացահայտ, բայց միանգամայն իրական վտանգ իր իշխանության, ազատության և կյանքի համար վերջինս որոշել է մեկնել բարեկամ Թուրքիա, որտեղից քաջալերում է ադրբեջանցի զինվորներին և ադրբեջանցի ժողովրդին ուղղված բարոյական ուղերձներ գրում։

Յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորական, որը Ղարաբաղում մարտի է գնում և մտածում է, թե ինքը կռվում է երկրի ու նախագահի համար, պետք է հասկանա, որ ոչ մի նախագահ իր թիկունքում հիմա չկա, նա արտերկրում վայելում է տաք եղանակը, ծովն ու գեղեցիկ տեսարանները։ 

Rate this item
(1 Vote)