Պետական ​​հեղաշրջում եւ փախուստ Անթալիա

Պետական ​​հեղաշրջում եւ փախուստ Անթալիա

By Հոկտեմբերի 19, 2020 1490

Ալիեւը խուճապահար վախենում է հայտարարել իր կորուստների մասին: Ղարաբաղը զավթելու անկարողության ֆոնին 6-ից 10 հազար սպանվածի անուն հայտարարելն ուղիղ ճանապարհ է դեպի պետական ​​հեղաշրջում եւ փախուստ Անթալիա:

Արդեն ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղը բիզիմդիր չէ, այսինքն` գրավված չէ: Ինչ-որ տեղ ադրբեջանական զորքերը մի քանի կիլոմետր խորությամբ ներս են խցկվել հայկական դիրքերի մեջ, ինչ-որ տեղ` հակառակը, հայերն են նոր դիրքեր գրավել: Սակայն նպատակը, որը կար 2016-ին, իբր «երկու թուփ ենք գրավել, եւ դա առաջին քայլն է դեպի Ղարաբաղի ազատագրում», ոչ, արդեն չի աշխատում: Սատանան տանի, կասի ժողովուրդը, ինչու՞ է նա զոհել հազարավոր ադրբեջանցի տղաների կյանքեր, հայտարարել, որ վերադարձրել է Հադրութը եւ մի քայլ է մնացել Շուշիի եւ Ստեփանակերտի գրավումից, սակայն արդյունքում... էլի երկու թուփ: Եվ խոստումները, որ սա երկրորդ քայլն է դեպի ազատագրում: Եվս 30 տարի իշխանության ղեկին, հետո` երրորդ քայլը դեպի ազատագրում, չորրորդը եւ այդպես անվերջ: Ամեն անգամ երկուական թուփ:

Անկյուն քշված եւ վախեցած Իլհամ Ալիեւը կավի նման է` հմուտ քանդակագործի ձեռքում: Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և նրան խաղաղության պայմանագիր պարտադրել Հայաստանի հետ` առանց Ղարաբաղի ամբողջական վերադարձի, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Քանի որ Ալիեւը կորցնելու բան ունի, նա փաստացի պարտվեց պատերազմում, խարխլեց իր հեղինակությունը: Բայց եթե նա գնա խաղաղ բանակցությունների, ապա մեկ էլ տեսար` Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա խաղաղապահության համար եւ եւս կես դար կմնա նախագահի պաշտոնում: Դրա դիմաց Հայաստանը կստանա խաղաղության պայմանագիր, ռուս խաղաղապահներ Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին եւ հարաբերական խաղաղություն առնվազն առաջիկա տասնամյակների ընթացքում:

Rate this item
(0 votes)