Երբ կխոցվեն նավթամուղն ու գազատարը

Երբ կխոցվեն նավթամուղն ու գազատարը

By Հոկտեմբերի 17, 2020 168

Военное Обозрение-ն գրում է:

Հոկտեմբերի սկզբին Բաքուն մեղադրել է Երևանին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով և Հարավ-կովկասյան գազատարով ձևավորված էներգետիկ միջանցքին հարվածելու համար:

Նավթամուղը և գազատարը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Կասպից ծովին զուգահեռ հասնում են մինչև Թուրքիա, սակայն դրանց կարևոր հատվածը անցնում է Հայաստանի հետ երկու երկրների սահմանին շատ մոտ:

Այդ նավթամուղը հիմնական միջանցքն է, որն ապահովում է կասպիական նավթի հասանելիությունը դեպի միջազգային շուկաներ: Նավթը հիմնականում մատակարարվում է Թուրքիա, Իտալիա և Իսրայել, ինչպես նաև Իսպանիա:

Գազատարը ԵՄ հարավային գազային միջանցքի մի մասն է, բայց առայժմ ադրբեջանական գազի հիմնական մասն արտահանվում է Թուրքիա: 

Ռազմական հակամարտության զարգացման դեպքում մեծանում է նավթամուղի և գազատարի վնասման հավանականությունը:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2020 22:44