Ալիևը զարմացած է. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք

Ալիևը զարմացած է. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք

By Հոկտեմբերի 17, 2020 104

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօրվա ուղերձում հերթական անգամ խոսել է հայկական կողմի սպառազինության մասին: Այս մասին հայտնում է Մեդիամաքսը:

«Հարց է առաջանում. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, եւ դա կարող է

սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ:

Իսկ ե՞րբ Հայաստանն է զինվում: Որտեղի՞ց նրան այդքան զենք եւ տեխնիկա: Նույնիսկ այսօր մաքսանենգ սխեմաներով նրանց մատակարարում են զենք եւ տեխնիկա, ընդ որում՝ շատ վտանգավոր, մեծ կործանարար ուժ ունեցող տեխնիկա: Ուստի մենք ցանկանում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, եւ ես համոզված եմ, որ կստանանք », - ասել է Ալիեւը:
Rate this item
(0 votes)